Գլխավոր էջ    english կայքի քարտեզ
CRRC-Regional CRRC-Azerbaijan CRRC-Georgia
Home

Միջոցառումներ

03/02/2012
CRRC-Armenia is offering ten research grants to explore primarily the World Values Survey database developed through a survey conducted in October 2011. Background The World Values Survey (WVS) was more...


03/11/2011
ՀՌԿԿ-Հայաստանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում են ունկնդրելու «Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար» խորագրով բաց դասախոսություն, որը կվարի Դր. Մեթյու Քրոնիգը more...


14/10/2011
Հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-16:00-ին Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում ՀՌԿԿ-Հայաստանը հյուրընկալելու է աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկից Աշոտ Մկրտչյանը և Կարեն Պողոսյանը կներկայացնեն համապատասխանաբար «Դինամիկ more...


12/10/2011
«Գրավիչ գծապատկերների պատրաստում» թեմայով դասընթաց, որը կվարի Նանա Պապիաշվիլին Օրը` 19-ը նոյեմբերի, 2011թ. Ժամը` 10:00-13:00 Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ 6-րդ մասնաշենք (Աբովյան 52), 3-րդ հարկ, 305 լս. Լեզուն` անգլերեն Ընդհանուր more...


06/10/2011
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու «Գլոբալ մարկետինգի տվյալների շտեմարան (GMID)» թեմայով վեբինարին, որը կվարի Եկատերինա Բոնդարենկոն (Եվրամոնիտոր միջազգային): Օրը` 18-ը հոկտեմբերի, 2011թ. Ժամը` 16:00-17:30 Վայրը` more...


Գրադարան

Նոր գրականություն 

ՀՌԿԿ-ի գրադարանը գործում է 2003թ. հոկտեմբերից: Գրադարանն առաջարկում է հասարակական գիտությունների հայերեն, անգլերեն և ռուսերեն տպագիր նյութերի հավաքածու` դասագրքեր, տեղեկատու նյութեր, պարբերականներ:

Գրադարանը բաց է բոլոր աշխատանքային օրերին և սպասարկում է հասարակական գիտությունների ոլորտում գործող հաստատության կամ այս ասպարեզում հետազոտություններով զբաղվող ցանկացած աշխատակցի:
  
Սեղմեք այստեղ ՀՌԿԿ-ի գրադարանի նյութերի էլեկտրոնային ցանկին ծանոթանալու համար:


ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՕՏԱՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀՌԿԿ-ի գրադարաններից օգտվողները պետք է լրացնեն գրանցման կտրոններ, որոնք պահվում և ստուգվում են գրադարանավարի կողմից:

Տպագրված նյութերը դրված են բաց դարակներում և կարող են օգտագործվել միայն գրադարանում: Գրադարանից օգտվողներին հանձնարարվում է չդասավորել օգտագործված նյութերը, այլ դրանք թողնել սեղանների վրա: Էլեկտրոնային ռեսուրսների որոնումը կատարում են գրադարանավարները կամ օգտվողներն անձամբ. վերջիններին ուսուցում և աջակցություն է տրվում:

Յուրաքանչյուր գրադարանում, տարին 2 անգամ, գրադարանից օգտվողների շրջանում հարցումներ կանցկացվեն` կենտրոններում առաջարկվող ռեսուրսների և ծառայությունների վերաբերյալ կարծիքներ ստանալու և դրանց որակը բարձրացնելու համար:

Յուրաքանչյուր օգտվող օրական կարող է անվճար պատճենահանել 10 էջ` գրադարանի ցանկացած տպագիր նյութից:

Գրադարանում ուտելիքը և ըմպելիքն արգելված են:


ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՌԿԿ-ի գրադարանային հավաքածուների կատարելագործման քաղաքականությունը ներառում է յուրաքանչյուր գրադարանի համար ձեռքբերված նյութերի վերնագրերի ու ոլորտների, ինչպես նաև  հավաքածուների համապատասխան նյութերի տեսակների վերաբերյալ որոշումները: Հավաքածուի կատարելագործման քաղաքականությունը թելադրում  է նաև գրադարանի նյութերի պահեստավորման, պահպանման և զտման հետ կապված խնդիրները:

Ա. Նպատակները

Գրադարանների հիմնական դերը հասարակագիտական ոլորտում ուսումնագիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր և պետական հատվածների հետազոտողների սպասարկումն է: րադարանները տրամադրում են ժամանակակից հիմնարար գրականություն, տվյալների բազաներ, ընձեռում են կողմնորոշիչ սեմինարների հնարավորություններ` առաջարկվող տպագիր և էլեկտրոնային ռեսուրսները ներկայացնելու և օգտվողների համար ուսումնական ու հետազոտության առավել բարենպաստ միջավայր ապահովելու համար:

Բ. Հավաքածուի կատարելագործման ուղեցույց

Կենտրոններին հանձնարարված է ձեռք բերել բարձրորակ տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներ: Էլեկտրոնային ռեսուրսներից կարելի է օգտվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ` երկրից դուրս: րադարանները կբաժանորդագրվեն հասարակագիտական ոլորտի` ամբողջական տեքստեր տրամադրող այն բոլոր էլեկտրոնային ամսագրերին, որոնք երկարատև արժեք են ներկայացնում կենտրոնից օգտվողների համար: ՀՌԿԿ-ի ինտերնետային էջը կպարունակի հասարակագիտական ոլորտի անվճար ռեսուրսների, ինչպես նաև ՀՌԿԿ-ի էլեկտրոնային  ցանկի հղումներ:

Տպագիր նյութերը, այդ թվում` տեղեկատուներ, մենագրություններ և պարբերականներ,  դրված են գրադարանների բաց դարակներում:

Ընտրության չափանիշները

Կենտրոնի տնօրենների և Խորհրդատվական խորհրդի համաձայնությամբ, գրադարանավարները պատասխանատու են կենտրոնների գրադարանների նյութերի ընտրության համար: Հաշվի են առնվում ռեսուրսների կարևորությունը և առնչությունը հասարակագիտության հետ, բովանդակային ծավալն ու համակողմանիությունը, ճշգրտությունն ու աշխարհագրական աղբյուրները: Ուշադրություն պետք է դարձվի հավաքածուների (տպագիր կամ էլեկտրոնային) նմուշների բովանդակային կրկնության դեպքերին: Նյութերի ձեռքբերման ընթացքում հաշվի են առնվում գրադարանից օգտվողների/հետազոտողների առաջարկ-պահանջները, որոնք ևս շատ կարևոր են:

Գրադարանների առաջնահերթություններին համապատասխանող բոլոր հետագա ձեռքբերումների գնահատման ընդհանուր չափանիշներն են`

- առարկայի նյութի կարևորությունը.
- հեղինակությունը.
- տեղեկատվության և տվյալների ճշգրտությունը.
- հնարավոր օգտագործումը.
- հրատարակչի հեղինակությունը.
- վերնագրի կարևորությունը հիմնական մատենագրություններում, ճանաչված ուսումնասիրությունների աղբյուրներում.
- ձեռքբերման գինը.
- շարունակական օգտագործման ծախսերը.
- հրատարակության ֆորմատը.
- ֆիզիկական որակը (օրինակ` կազմը, թուղթը, տպագրությունը).
- պատճենահանումը.
- գրադարանի տարածքային հնարավորությունները.
- տեխնիկական վերամշակումը և պահպանման ծախսերը.
- Ֆորմատի երկարակեցությունը:


Դ. Առարկան

Գիտության որոշակի ճյուղերի` սոցիոլոգիայի, տնտեսագիտության, պետական քաղաքականության և դեմոգրաֆիայի առարկաների հետ առնչությունը:

Ե. Լեզուն

Հավաքածուի նյութերը  հիմնականում հայերեն, անգլերեն և ռուսերեն են: Այլ լեզուներով նյութերը ձեռք են բերվում բացառիկ դեպքերում:

Զ. Հրատարակման տարեթիվը

Շեշտը պետք է դրվի ժամանակակից նյութերի վրա: Չնայած հիմնականում նախապատվությունը տրվում է են վերջերս հրատարակված նյութերին, սակայն անհրաժեշտության դեպքում ձեռք են բերվում նաև հները:

Է. Հրատարակությունների աշխարհագրական աղբյուրները

Հրատարակությունների աշխարհագրական աղբյուրներից առավելապես շեշտադրվում են ԱՄՆ-ը, Արևմտյան և Արևելյան Եվրոպան, Կովկասը և Կենտրոնական Ասիան:

Ը. Վերահրատարակություններ

Ձեռք կբերվեն նմուշի բոլոր հավելյալ նյութերը: Որոշակի վերնագրի հավելյալ նյութերի ձեռքբերման առաջարկը կարող է մերժվել` պայմանավորված դրանց ծախսով, պատճենահանմամբ, օգտագործման նպատակահարմարությամբ և որակով:

Թ. Ֆորմատը

Համապատասխան ֆորմատը որոշելու համար կիրառվում են հետևյալ չափանիշները`
- մատչելիությունը.
- հեղինակը.
- օգտագործման դյուրինությունը.
- երկարակեցությունը.
- պահպանման ծախսերը:

Ժ. Նվերներ և նվիրատվություններ

Նվիրատվությունները քաջալերվում են: րադարանավարը պետք է գնահատի որպես նվեր ստացված նյութերի քանակն ու արժեքը և համագործակցի կենտրոնի տնօրենի հետ` նվիրատուին և նվիրատվության արժեքը գրանցելու համար: Նվերները կգնահատվեն ըստ այն նույն չափանիշների, որոնք կիրառվում են նոր իրեր գնելիս: Անհատները կամ կազմակերպությունները, որոնք ցանկանում են նվիրատվություն կատարել ՀՌԿԿ-ին, պետք է նվիրատվություն կատարելուց առաջ գրադարանավարին ուղարկեն վերնագրերի ցանկը կամ գոնե նյութերի մանրամասն նկարագրությունը: Եթե ըստ ներկայացված ցուցակի կամ նկարագրության, տվյալ նյութերը համապատասխանում են ՀՌԿԿ-ի գրադարանի պահանջներին և առաքելությանը, ապա գրադարանավարը հետամուտ կլինի նյութերը գրադարան տեղափոխելու գործին:

Ի. Զտման քաղաքականություն

Որոշ նյութերի դուրսգրման, ինչպես նաև հավաքածուի համար նոր վերնագրերի ձեռքբերման որոշումներն ընդունվում են հավաքածուի կատարելագործման ընդհանուր քաղաքականության շրջանակներում` հետևելով, որ ողջ հավաքածուի ամբողջականությունը չխաթարվի, այլ ընդհակառակը` համալրվի:

Նյութերի զտման կիրառվող չափանիշներն են`
- հնացած նյութեր.
- փոխարինված հրատարակություններ.
- կրկնօրինակներ.
- հավաքածուի շրջանակներից դուրս նյութեր.
- վնասված նմուշներ.
- անավարտ պարբերական հրատարկություններ: 

Դուրսգրման ենթակա նյութերը փոխանցվում են այլ շահագրգիռ գրադարանների, կամ փոխանակվում են այլ հաստատությունների հետ: Եթե նյութերը չափազանց վնասված են կամ այնպիսի վատթար վիճակում, որ այդ տարբերակներից հնարավոր չէ օգտվել, ապա դրանք կարող են պարզապես դեն նետվել:

Լ. Պահպանումը

Հետազոտական հավաքածուների համալրման պատասխանատվությունը ենթադրում է այդ հավաքածուների մշտական մատչելիությունն ապահովելու պարտավորություն: ՀՌԿԿ-ը հետամուտ է հավաքածուների պահպանմանը: Պահպանումն ընդգրկում է այն բոլոր միջոցառումները, որոնք կանխում, դադարեցնում կամ դանդաղեցնում են գրադարանի ողջ նյութերի մաշվելու գործընթացը, կանխարգելում են նյութերի գողության կամ կորստի դեպքերը, հնարավորության դեպքում`  բարելավում նյութերի վիճակը, և, անհրաժեշտության դեպքում` փոխում ֆորմատըª ինտելեկտուալ բովանդակությունը պահպանելու համար: Այս ամենն արվում է նյութերի զգույշ գործածմամբ ու տեղավորմամբ, փչացնելը և գողությունը կանխարգելելու համար տեղադրված անվտանգության համակարգերի օգտագործմամբ, էլեկտրոնային ֆայլերի թարմացմամբ ու տեղափոխմամբ, վնասված նյութերի վերականգնմամբ կամ փոխարինմամբ: Եթե վնասված նյութերի վերականգնումն անհնարին է կամ թանկ, և եթե նյութերի բովանդակությունը անհրաժեշտ է պահպանել, ապա նյութը պետք է փոխել այլ ֆորմատի:

ՀՌԿԿ-ը, որպես հետազոտական ռեսուրսների կենտրոն, հիմնականում ընտրում է կայուն արժեք ունեցող նյութեր: Սակայն որոշ նյութեր կարող են չլինել հավաքածուի մշտական մաս, քանի որ միայն կարճաժամկետ հետաքրքրություն են ներկայացնում հետազոտողների համար: Պահպանման հետ կապված որոշումները պետք է կայացվեն հավաքածուի կատարելագործման կանոների շրջանակներումª հավասարակշռելով ծախսերը պատմական, գեղագիտական ու գիտական արժեքի, օգտագործման մատչելիության հետ:


ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ԵՎ ԸՆԹԱՑՔԸ

Գրադարանավարները կվերանայեն առաջարկվող գրականության ցանկերը, հրատարակիչների ցուցակները և այլ աղբյուրներ: Նրանք նաև հաշվի կառնեն ՀՌԿԿ յուրաքանչյուր կենտրոնում հիմնված Խորհրդատվական խորհրդի անդամների, նաև գրադարանից օգտվողների ցանկացած առաջարկություն կամ խորհուրդ: ՀՌԿԿ գրադարանավարները և տնօրենները կկայացնեն ընտրության չափանիշներին համապատասխանող հրատարակությունների ձեռքբերման հետ կապված վերջնական որոշումներ:

Հավաքածուին ավելացված բոլոր նյութերը կներառվեն գրադարանի գրացուցակում և կդասակարգվեն ըստ ՀՌԿԿ գրադարանավարների սահմանած ընդհանուր չափանիշների: