
Միջոցառումներ
03/02/2012
CRRC-Armenia is offering ten research grants to explore primarily the World Values Survey database developed through a survey conducted in October 2011.
Background
The World Values Survey
(WVS) was more... 03/11/2011 ՀՌԿԿ-Հայաստանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում են ունկնդրելու «Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար» խորագրով բաց դասախոսություն, որը կվարի Դր. Մեթյու Քրոնիգը more... 14/10/2011
Հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-16:00-ին Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում ՀՌԿԿ-Հայաստանը հյուրընկալելու է աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկից Աշոտ Մկրտչյանը և Կարեն Պողոսյանը կներկայացնեն համապատասխանաբար «Դինամիկ more... 12/10/2011 «Գրավիչ գծապատկերների պատրաստում» թեմայով դասընթաց, որը կվարի Նանա Պապիաշվիլին
Օրը` 19-ը նոյեմբերի, 2011թ.
Ժամը` 10:00-13:00
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ 6-րդ մասնաշենք (Աբովյան 52), 3-րդ հարկ, 305 լս.
Լեզուն` անգլերեն
Ընդհանուր more... 06/10/2011 Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու
«Գլոբալ մարկետինգի տվյալների շտեմարան (GMID)»
թեմայով վեբինարին, որը կվարի
Եկատերինա Բոնդարենկոն
(Եվրամոնիտոր միջազգային):
Օրը` 18-ը հոկտեմբերի, 2011թ.
Ժամը` 16:00-17:30
Վայրը` more...
|
 |  |
Ամսագրեր
ՀՌԿԿ-Հայաստանում առկա ամսագրերի ցանկը
Հայերեն լեզվով
|
Հայաստանյան զարգացումներ
Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) կողմից հրապարակվող Հայաստանյան զարգացումներ եռամսյակային թողարկումներում արծարծվում են Հայաստանում տնտեսական և գործարար ոլորտին վերաբերող կարևոր և հրատապ խնդիրները, ներկայացվում են տնտեսական և գործարար զարգացումների վերաբերյալ կատարված անկախ վերլուծությունները, ընդգրկելով նաև հանրահայտ, սակայն այսպես կոչված «տաբու» թեմաները, որոնց մասին սակավ է խոսվում, զետեղվում է արդի և հավաստի տեղեկատվություն գործարար ոլորտի վերաբերյալ, ներկայացվում են գործարար համայնքի ու այլ շահագրգիռ կողմերի վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու տեսակետները: Ամսագիրը տարածվում է ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում: |
Անգլերեն լեզվով
|

|
Սոցիոլոգիայի ամերիկյան ամսագիր
Սոցիոլոգիայի ամերիկյան ամսագիրը (AJS) հրատարակվում է 1895 թվականից և հանդիսանում է ԱՄՆ առաջին ակադեմիական ամսագիրն այս ոլորտում: Այն առաջատար դիրքեր է գրավում հասարակագիտության ոլորտում կատարված վերլուծությունների և հետազոտությունների առումով, ներկայացնում է աշխատություններ սոցիոլոգիայի տեսության, մեթոդների, պրակտիկայի և պատմության վերաբերյալ: Ամսագիրն ընդունում է նաև հասարակագիտության այլ ոլորտներին վերաբերող հեռանկարային աշխատանքներ և տպագրում է հոգեբանների, անտրոպոլոգների, վիճակագրագետների, տնտեսագետների, մանկավարժների, պատմաբանների և քաղաքագետների աշխատությունները: Ամսագրի էլեկտրոնային տարբերակը (2000թ. հուլիսից առ այսօր) տեղակայված է http://www.journals.uchicago.edu/AJS/journal/available.html ինտերնետային էջում և պարունակում է տպագիր տարբերակում չընդգրված մանրամասներ: Նշված ինտերնետային էջից օգտվելու թույլտվություն ունեցողներին հասանելի են հոդվածների ամբողջական տեքստերը: |
|

|
Ամերիկյան սոցոլոգիական ակնարկ (ASR)
(հասանելի է ամբողջական տեքստով)
Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի առաջին պաշտոնական ամսագրում` «Ամերիկյան սոցոլոգիական ակնարկ»-ում տպագրվում են ոլորտին առնչվող ընդհանուր նյութեր, նոր տեսական զարգացումներին, հետազոտությունների արդյունքներին վերաբերող աշխատություներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ հասկանալ սոցիալական գործընթացներն ու կարևորագույն մեթոդոլոգիական նորամուծությունները: Սոցիոլոգիայի բոլոր ոլորտներն էլ ողջունելի են: Հիմնականում շեշտադրվում են բացառիկ որակն ու ընդհանուր հետաքրքրությունը: Ամսագիրն ունի երկամսյա տպագրություն: Այն տպագրվում է երկու ամիսը մեկ` փետրվար, ապրիլ, հունիս, օգոստոս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին: |
 |
Արդի սոցիոլոգիա (ԱՍ)
(ամբողջական տեքստը հասանելի է ՀՌԿԿ-Հայաստան համակարգչային սրահից)
«Արդի սոցիոլոգիա» ամսագրում տպագրվում են ակնարկներ և քննադական նյութեր սոցիոլոգիայի և վերջինիս առնչվող ու սոցիոլոգների ուշադրությանն արժանի վերջերս կատարված աշխատությունների վերաբերյալ: Քանի որ ոչ բոլոր սոցիոլոգիական հրապարակումները կարող են գրաքննվել, ընտրությունը կատարվում է այնպես, որ արտացոլի ոլորտի կարևոր միտումներն ու խնդիրները: Պետք է ի նկատի ունենալ, որ ԱՍ-ն չի ընդունում կամայական ներկայացված ակնարկներ: |
|

|
Ժողովրդագրություն
"Ժողովրդագրություն"-ը Ամերիկայի Բնակչության ասոցիացիայի պաշտոնական ամսագիրն է: Այն միջառարկայական պարբերական է, որտեղ հրապարակվում են ժողովրդագիրների համար ընդհանուր հետաքրքրություն վայելող հոդվածներ: Ի լրումն հասարակագիտության այնպիսի ոլորտների, ինչպիսիք են սոցոլոգիան, տնտեսագիտությունը, հոգեբանությունն ու քաղաքագիտությունը այս ամսագրում տեղ են գտնում նաև աշխարհագրությանը, պատմությանը, կենսաբանությանը, վիճակագրությանը, համաճարակներին և առողջապահությանը վերաբերող նյութեր: Այն տպագրվում է եռամսյակային կտրվածքով, ներառում է տեսությանը և մեթոդոլոգիային վերաբերող հոդվածներ, մեկնաբանություններ, ինչպես նաև զարգացած և զարգացող երկրների վերաբերյալ մասնագիտացված հետազոտությունների նյութեր:
|
|

|
Տնտեսական քաղաքականություն և աղքատություն
"Տնտեսական քաղաքականություն և աղքատություն" (ՏՔԱ) պարբերականը տպագրության է պատրաստում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը` BearingPoint Inc. ընկերության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան հարկային, ֆինանսական և մաքսային բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Առաջին անգամ այն հրապարակվել է 2003թ. մայիսին:
ՏՔԱ-ն այսօրվա Հայաստանի տնտեսության համար առավելագույնս կարևոր խնդիրների, մասնավորապես աղքատության կրճատման հարցերի վերաբերյալ անկախ տեղեկատվության և վերլուծությունների աղբյուր է: Պարբերականը նպատակ ունի խթանել տնտեսական խնդիրներին վերաբերող ընթացիկ վերլուծությունները և բանավեճերը, ինչպես նաև նպաստել քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության ավելի լայն շրջանակների համար դրանք մատչելի դարձնելուն, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան մասնակցել հանրային քննարկումներին ու ազդեցություն գործել որոշումների կայացման վրա:
|
|

|
Եվրոպական տնտեսական ակնարկ |
|
|
|
|
|
|
"Եվրոպական տնտեսական ակնարկ" ամսագիրը (ԵՏԱ) սկսել է հրատարակվել 1969 թվականից և համարվում է առաջին հետազոտական ամսագիրը, որի նպատակն է աջակցել տնտեսության զարգացմանը, ինչպես նաև նպաստել, որպեսզի տնտեսագիտությունը որպես գիտություն ընկալվի Եվրոպայում: Քանի որ ամսագիրը բավական վաղ մուտք գործեց շուկա, այն արագ հաստատվեց որպես եվրոպական հեղինակների հետազոտությունների հրապարակման կարևոր հանդես: Որպես ընդգրկուն մասնագիտական և միջազգային ամսագիր, ԵՏԱ-ն ողջունում է տնտեսության բոլոր բնագավառներին վերաբերող կիրառական և տեսական հետազոտությունները: ԵՏԱ-ի նպատակն է աջակցել տնտեսագիտության զարգացմանը և կիրառմանը, ինչպես նաև բարելավել գիտնական-հետազոտողների, մանկավարժների և քաղաքական որոշումներ կայացնողների միջև հաղորդակցությունը Եվրոպայում և դրանից դուրս:
|
 |
Խաղեր և տնտեսական վարքագիծ |
|
|
"Խաղեր և տնտեսական վարքագիծ" ամսագիրը խաղերի տեսական հիմնավորման միջոցով հեշտացնում է տեսությունների և գործնական կյանքի միջև փոխկապի ըմբռնումը: Այն սևեռված է միաժամանակ սոցիալական, կենսաբանական և մաթեմաթիկական ոլորտներին վերաբերող լավագույն որակի և ամենաստեղծագործական միջառարկայական աշխատությունների վրա: Ընթերցողների մեծ մասն այն համարում են խաղերի տեսության առաջատար ամսագիրը: Հետազոտությունները ներառում են. - Խաղային տեսությունը - Տնտեսագիտությունը - Քաղաքագիտությունը - Կենսաբանությունը - Համակարգչային գիտությունները - Մաթեմաթիկան - Հոգեբանությունը
|
|

|
Միջազգային միգրացիայի ակնարկ
"Միջազգային միգրացիայի ակնարկ"-ը (ՄՄԱ) գրախոսվող եռամսյակային ամսագիր է, որը վերաբերում է մարդկանց գաղթի և փախստականների սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական, պատմական, քաղաքական և օրենսդրական հարցերին: ՄՄԱ-ի համարներում զետեղվում են ինքնատիպ հոդվածներ, հետազոտություններ և փաստաթղթեր, հաշվետվություններ տեղական և միջազգային հիմնական օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև լայնածավալ մատենագրություններ և համառոտագրություններ, միգրացիայի մասին Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի Միջազգային տեղեկատուն, ոլորտին վերաբերող նոր գրքերի գրախոսականները: ՄՄԱ-ն ունի նաև տարեկան հատուկ թողարկումներ, որոնցում ներկայացվում են միգրացիայի այս կամ այն հարցի մասին առավել ծանրակշիռ ուսումնասիրությունները: Միջոլորտային և միջազգային մոտեցումների շնորհիվ, ՄՄԱ-ն ներկայացնում է միակ ամենահամապարփակ ֆորումը , որը նվիրված է բացառապես միջազգային հանրության շարժընթացի վերլուծությանը և ուսումնասիրությանը: |
|

|
Ժողովրդավարության ամսագիր
Հրատարակվում է 1990 թվականից, և այն ժամանակվանից ի վեր դարձել է գիտական վերլուծության և մրցակից ժողովրդավարական տեսակետների ազդեցիկ միջազգային ֆորում: Ամսագրի հոդվածները մեջբերվել են New York Times և Wall Street Journal պարբերականներում և թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Անդրադառնալով միմիայն ժողովրդավարությանը, ամսագիրը դիտարկում և վերլուծում է աշխարհի բոլոր երկրների ժողովրդավարական վարչակարգերն ու շարժումները: Յուրաքանչյուր դիտարկվող թեմա ընդգրկում է գիտական վերլուծություն, ժողովրդավարական ակտիվիստների զեկույցներին, ընտրություններին և այլ միջոցառումներին վերաբերող նորություններ, ինչպես նաև նոր հրատարակված կարևոր գրքերի գրախոսականներ:
|
|

|
Քաղաքական տնտեսության ամսագիր
"Քաղաքական տնտեսության ամսագիրը" 1892թ. ի վեր տպագրել է կարևոր հետազոտթյուններ և ուսումասիրություններ տնտեսագիտության տեսության և պրակտիկայի մասին: Ներկայացնելով վերլուծական, բացատրական և էմպիրիկ ուսումնասիրություններ, այս ամսագիրն անրադառնում է ավանդական ոլորտներին` դրամավարկային տեսությանը, ֆինանսական քաղաքականությանը, աշխատանքային տնտեսահարաբերություններին, պլանավորմանը և զարգացմանը, միկրո և մակրո տնտեսությունը, միջազգային առևտրին և ֆինանսներին, արդյունաբերության կազմակերպմանը, ինչպես նաև այնպիսի միջառարկայական ոլորտների, ինչպիսիք են տնտեսագիտության պատմությունը և սոցիալական տնտեսությունը: "Քաղաքական տնտեսության ամսագրի" էլեկտրոնային տարբերակը (2000թ. օգոստոսից ի վեր) պարունակում է տպագիր տարբերակում չընդգրված մանրամասներ: Ամսագրի էլեկտրոնային տարբերակից օգտվելու թույլտվություն ունեցողներին հոդվածների ամբողջական տեքստերը հասանելի են այս էջում: |
 |
Քաղաքականություն և հասարակություն
Քաղաքականություն և հասարակություն ամսագրի էջերում կարելի է գտնել տեսական հոդվածներ, փիլիսոփայական ակնարկներ և հետազոտություններ մի շարք ոլորտներից, ներառյալ քաղաքագիտությունը, սոցիոլոգիան, պատմությունը, մարդաբանությունը, իրավունքը, աշխարհագրությունը և հանրային քաղաքականությունը:
|
|

|
Բնակչությունը և զարգացման միտումները
Լույս է տեսնում 1975 թվականից, նպատակ ունի խորացնել բնակչության և սոցիալ-տնտեսական զարգացման փոխներազդեցության մասին գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն տալ քննարկելու հանրային քաղաքականությանը վերաբերող խնդիրները: Համակցելով դյուրընթեռնելիությունը և ակադեմիականությունը, ամսագիրն ուշադրությունը բևեռում է տնտեսագիտության, անտրոպոլոգիայի, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ոլորտներում բարձրակարգ հասարակագիտական փորձառության վրա` առաջարկելով գրավիչ մտքեր, գաղափարներ, շահագրգռող վերլուծություններ և քննադատականներ: Յուրաքանչյուր հրապարակում ներառում է գրքերի գրախոսություն, ինչպես նաև արխիվային բաժին, որտեղ զետեղվում են պատմական աշխատություններ բնակչության մասին արդի բանավեճերի թեմաներով:
|
 |
Բնակչության ուսումնասիրություններ
Այս ամսագիրն անդրադառնում է ժողովրագրական վերլուծության նոր մեթոդներին, ժողովրդագրական դինամիկայի և վարքագծի հիմնադրույթային և մաթեմատիրակական տեսություններին, ինչպես նաև այդ տեսությունների և մեթոդների կիրառմանը գիտության և քաղաքականության ոլորտներում:
|
|
|

|
Սոցիոլոգիական տեսություն
Տպագրում է աշխատություններ սոցիոլոգիայի տեսության բոլոր բնագավառներից, ներառյալ նոր տեսությունները, տեսության պատմությունը, մետատեսությունը, կառուցման ֆորմալ տեսությունը, ինչպես նաև տեսության գոյություն ունեցող բնագավառների սինթեզը: |
 |
Տնտեսական ուսումնասիրությունների ակնարկ
"Տնտեսական ուսումնասիրությունների ակնարկ" ամսագիրը հիմնադրվել է 1933թ. մի խումբ բրիտանացի և ամերիկացի տնտեսագետների կողմից: Այն լույս է տեսնում եռամսյակը մեկ, նպատակ ունենալով խրախուսել տեսական և կիրառական տնտեսագիտության հետազոտությունները, որ կատարվել են հատկապես երիտասարդ տնտեսագետների կողմից: Սա չափազանց օգտակար ամսագիր է տնտեսագետների համար և մշտապես մտնում է աշխարհում լույս տեսնող տնտեսագիտական ամսագրերի լավագույն հնգյակի մեջ: |
|
|

|
Սոցիալական Տնտեսության Ակնարկ
(ամբողջական տեքստը հասանելի է ՀՌԿԿ-Հայաստան համակարգչային սրահից)
Ավելի քան վաթսուն տարի «Սոցիալական Տնտեսության Ակնարկե-ը ներառում է բարձրորակ աշխատություններ սոցիալական արժեքների և տնտեսագիտության բազմաթիվ կապերի վերաբերյալ: Ամսագիրը անդրադառնում է այնպիսի թեմաներին ինչպիսիք են եկամուտի բաշխում, արդարադատություն և հավասարություն, աղքատություն, համագործակցություն, մարդկային արժանապատվություն, աշխատուժ, գենդերային հիմնախնդիրներ, արտաքին միջավայր, տնտեսական հաստատություններ, տնտեսագիտական մեթոդաբանություն և դասակարգ:
Տպագրվող աշխատությունները և փորձնական են և գաղափարական: Յուրաքանչյուր հատորի վերջին համարը խնբագրվում է հրավիրված մասնագետի կողմից և նվիրված է սոցիալական տնտեսագիտության ոլորտի հատուկ թեմային կամ անհատին: Ամսագիրը նաև ներառում է համառոտ աշխատություններ և բացատրություններ, գրքերի և ակնարկների գրախոսություներ, ինչպես նաև ապագա հանդիպումների հայտարարություններ:: |
|

|
Եռամսյակային տնտեսագիտության ամսագիր
(ամբողջական տեքստը հասանելի է ՀՌԿԿ-Հայաստան համակարգչային սրահից)
Եռամսյակային տնտեսագիտության ամսագիրը ամենահին անգլերեն տնտեսագիտական մասնագիտական ամսագրերից է: Այն խմբագրվում է Հարվարդի համալսրանի Տնտեսագիտության բաժնի կողմից և ներառում է տնտեսագիտության բնագավառի բոլոր ոլորտներըÿ միկրոտեսությունից մինչև փորձնական ու տեսական մակրոէկոնոմիկան: |
|
|