Գլխավոր էջ    english կայքի քարտեզ
CRRC-Regional CRRC-Azerbaijan CRRC-Georgia
Home

Միջոցառումներ

03/02/2012
ՀՌԿԿ - Հայաստանը առաջարկում է տասը դրամաշնորհներ հետազոտելու 2011 թվականի Հոկտեմբեր ամսում տեղի ունեցած Աշխարհի արժեքներ հետազոտության տվյալների բազան: Ընդհանուր տեղեկություն Աշխարհի արժեքների հետազոտությունը հիմնական ընդկայնումն էր Եվրոպայի արժեքների more...


03/11/2011
ՀՌԿԿ-Հայաստանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում են ունկնդրելու «Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար» խորագրով բաց դասախոսություն, որը կվարի Դր. Մեթյու Քրոնիգը more...


14/10/2011
Հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-16:00-ին Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում ՀՌԿԿ-Հայաստանը հյուրընկալելու է աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկից Աշոտ Մկրտչյանը և Կարեն Պողոսյանը կներկայացնեն համապատասխանաբար «Դինամիկ more...


12/10/2011
«Գրավիչ գծապատկերների պատրաստում» թեմայով դասընթաց, որը կվարի Նանա Պապիաշվիլին Օրը` 19-ը նոյեմբերի, 2011թ. Ժամը` 10:00-13:00 Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ 6-րդ մասնաշենք (Աբովյան 52), 3-րդ հարկ, 305 լս. Լեզուն` անգլերեն Ընդհանուր more...


06/10/2011
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու «Գլոբալ մարկետինգի տվյալների շտեմարան (GMID)» թեմայով վեբինարին, որը կվարի Եկատերինա Բոնդարենկոն (Եվրամոնիտոր միջազգային): Օրը` 18-ը հոկտեմբերի, 2011թ. Ժամը` 16:00-17:30 Վայրը` more...


Աշխատաշուկայի միտումները Հայաստանում

Անցման սոցիալական և ժողովրդագրական գինըԱշխատաշուկայի միտումները Հայաստանում
Սոցիալական պետություն. հայեցակարգ, հայաստանյան իրողություններ և հեռանկարներԱրժույթի միջազգային հիմնադրամը և Հարավային Կովկասը 21-րդ դարում

Աշխատաշուկայի միտումների և մարտահրավերների վերաբերյալ համաժողովին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին մոտ 150 շահագրգիռ կողմեր

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Անն Հըրշին և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանի (Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագիր) տնօրեն Հեղինե Մանասյանը հայտարարեցին աշխատաշուկայի խնդիրներին նվիրված համաժողովի մեկնարկը, որի նպատակն էր խթանել աշխատաշուկայի միտումների վերաբերյալ առավել լայն ընկալումը և ձևավորել ընդհանուր մտապատկեր Հայաստանի աշխատաշուկայի կարգավորման քաղաքականության բարելավման վերաբերյալ: 

Օրակարգ          Համաժողովի ներկայացումներ        Նկարներ         

Կոնգրես հյուրանոցում կայացած համաժողովին մասնակցեցին մոտ հարյուր հիսուն բարձրաստիճան ներկայացուցիչներ և փորձագետներ ՀՀ կառավարությունից, հասարակական կազմակերպություններից և միջազգային կազմակերպություններից, գործարար հատվածից: Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխատաշուկայի միտումները և մարտահրավերներըª ներառյալ աշխատուժի հմտությունների առաջարկի ու պահանջարկի միջև աճող անհամապատասխանությունը, աշխատուժի արտաքին ու ներքին տեղաշարժերը, աշխատաշուկայի պետական կարգավորման միտումները, եվրոպական ինտեգրման գործընթացները, եվրոպական զբաղվածության ռազմավարության ուղենիշները և  ինդիկատորները:

Ինչպես նշեց պրն. Վարդանյանն իր ելույթում. ՙԱշխատաշուկայի միտումները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական  աճի և զարգացման վրա: Ես հույս ունեմ, որ այս կոնֆերանսը կնպաստի զբաղվածության ոլորտի կարևոր խնդիրների մասին իրազեկմանը և սոցիալական գործընկերության զարգացմանը՚: Բացի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալությունից (ԶՊԾԳ)ª կոնֆերանսի կազմակերպիչների թվում էին ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման (ՍՊՀՀ) ծրագիրը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան (ԵՀՀ) ծրագիրը:

ՙԱշխատաշուկայի մասին տվյալները համարվում են այն ռազմավարությունների և ծրագրերի հիմքը, որոնք հանգեցնում են աշխատաշուկայի կարիքներին արձագանքող և դրանց համապատասխան քաղաքականության մշակմանը:  ԱՄՆ ՄԶԳ-ն ողջունում է աշխատաշուկայի տվյալները գործնական պլանավորման հիմքում դնելու և ավելի արդյունավետ կիրառելուն ուղղված այս լուրջ ջանքերը՚,- ասաց տիկին Հըրշին:  Կոնֆերանսի մասնակիցները, որոնց թվում էին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Համաշխարհային բանկը և AEPLAC-ը  քննարկեցին  աշխատաշուկայի միտումները, դրանից բխող հետևանքները և արվեցին առաջարկություններ քաղաքականության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:

Մասնավորապես, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար պրն. Ներսես Երիցյանը նշեց, որ Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության ամենակարևոր առաջնահերթությունը  գիտելիքների վրա հիմնված տնտեսությունն է, որը կստեղծի բարձր վարձատրվող աշխատատեղեր և կնպաստի տեղական բիզնեսների մրցունակության բարձրացմանը համաշխարհային շուկաներում: Նա նաև ավելացրեց, որ աշխատավարձի և բարեկեցության աճը պետք է հիմնված լինեն արտադրողականության աճի վրա, իսկ կայուն զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պատրաստել բարձրակարգ կադրեր, մասնավորապես այնպիսի հեռանկարային ոլորտների համար, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի բնագավառները:

Իր հերթին, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար պրն. Սամվել Ավետիսյանը գոհունակություն հայտնեց գյուղական զբաղվածությանը հատկացված ուշադրության համար: Ամենայնիվ, ըստ իրեն, զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում չափազանցված է և հարկ է վերանայել աշխատանքային օրենսդրությունը` որպեսզի հողատեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքների չափահաս անդամներին հաշվառելիս չհամարեն զբաղված: