Նորություններ եվ միջոցառումներ
Call for Applications: “World Values Survey - an Exploration Research” 02/03/12
CRRC-Armenia is offering ten research grants to explore primarily the World Values Survey database developed through a survey conducted in October 2011.
Background
The World Values Survey
(WVS) was originally an expansion of the European Values Survey first conducted in 1981. Since then there have been 6 more waves of surveys that have covered almost 100 countries and roughly 90% of the global population. The WVS is a non-profit organization of social science experts and researchers. It relies on this global network to successful conduct the survey throughout the world. The survey focuses on beliefs and values as they relate to international, national, local, and family issues. The data that the survey provides is truly one of a kind and has been the basis of countless scholarly articles and books.
The survey conducted in September-October 2011 was the second time that data has been collected for the WVS in Armenia. The first WVS in Armenia was completed in 1997, since then many things have changed in the country that makes the results of the most recent survey even more interesting. In addition to comparing these results to the earlier Armenian data, there is also the opportunity to do cross-country comparisons on both a regional and international level. The details of the different surveys can be found here. While past papers have included topics such as personal happiness, personal relationship to government, and causes of genocide we encourage all potential applicants to go through the data and bring their own unique perspective to the work.
You can visit here and here to find other relevant research using the WVS databases for different years.
What issues are we looking to address?
We're looking for attractive and applied research that may address happiness index, or other exciting topics relevant to our country using longitudinal, cross-country comparisons. The variety of topics covered in the last WVS Armenia survey gives an opportunity to analyze different aspects and different issues concerned with values. The analysis may contain simple charts of frequencies and respective comments, cross tabulations or more complex regression models, especially models with limited dependent variables (logit, probit regression models).
What results?
We want you to produce quality research papers/articles or other pieces using as a primary source of information the data collected in framework of the mentioned Survey, as well as the first WVS conducted in Armenia in 1997, and similar surveys for many other countries. It is expected that the developed papers will be published at least in local media outlets. However, getting published in internationally recognised peer-reviewed journals will give your research international recognition. We will also help you to present you findings through presentation series at CRRC-Armenia.
What do you get?
You will have an exclusive opportunity to explore the survey based dataset. The research grant provides an opportunity to prove your professionalism, which you can use for many other applications (jobs, consultancy work, joint research projects, conference participation, etc). In terms of remuneration, each research proposal will enjoy about 380 000 (gross) AMD for one month of desk study.
Who is eligibile?
Applicants must be Armenian citizens or permanent residents of Armenia. Applications may be submitted by individual social science or humanities researchers, or by researchers and journalists affiliated with academic institutions, research institutes, mass media, NGOs, think tanks, and public agencies. Research experience and publishing records, as well as knowledge of English are a prerequisite.
How to apply?
Please fill in the application form and submit it along with your updated CV (indicating all your professional activities, any research conducted, and any other experience that would help your application to be convenient) to fellowship@crrc.am or bring it to CRRC-Armenia office at 52 Abovyan Str., room 305, by 17.00 (local time), by February 13, 2012. The language of the proposals is English, but you also can reserve some money within the budget for the translation of the final product in case of a successful proposal.
In order to have a preliminary idea on the topics while preparing your proposal, please follow the link to download the survey questionnaires in English and Armenian and the dataset.
For further information please contact Ms. Anna Sarkisyan, Program Manager, CRRC-Armenia, Tel.: (374 10) 58 13 30, 58 14 50 or E-mail: fellowship@crrc.am
«Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար» խորագրով բաց դասախոսություն 11/03/11 ՀՌԿԿ-Հայաստանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում են ունկնդրելու «Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար» խորագրով բաց դասախոսություն, որը կվարի Դր. Մեթյու Քրոնիգը (Ջորջթաունի համալսարան, ԱՄՆ)
Օրը` 18-ը նոյեմբերի, 2011թ.
Ժամը` 14:00-15:30
Վայրը` Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնական մասնաշենքի փոքր դահլիճ, 5-րդ հարկ, Բաղրամյան 40, Երևան
Լեզուն` անգլերեն` համընթաց թարգմանությամբ հայերենի
Ընդհանուր ակնարկ. Դր. Քրոնիգը կանդրադառնա միջուկային նյութերի ու տեխնոլոգիաների պատմականորեն կարևոր ու վտագավոր փոխանցումներին, որոնք տեղ են գտել նրա հեղինակած վերջին` “Արտահանելով ռումբ” վերնագրով գրքում: Ի տարբերություն բազմաթիվ վերլուծաբանների, որոնք միջուկային փոխանցումները դիտարկում են տնտեսական տեսանկյունից, Դր. Քրոնիգը պնդում է, որ միջուկային աջակցություն տրամադրելու պետական որոշումները համաձայնեցված ռազմավարական տրամաբանության արդյունք են: Նա քննության կառնի միջուկային փոխանցումների առավել կարևոր պատմական դեպքերը, ներառյալ 1950-ական և 1960-ական թթ. Ֆրանսիայի միջուկային աջակցությունը Իսրայելին, Խորհրդային Միության 1958-1960թթ. փոխանցումները Չինաստանին, Չինաստանի միջուկային օգնությունը Պակիստանին (1980-ականներին) և Պակիստանի կողմից վերջերս իրականացված տեխնոլոգիական փոխանցումները: Գլոբալ տեսանկյունից միջուկային փոխանցումները վերլուծելուց զատ Դր. Քրոնիգը կներկայացնի կովկասյան տարածաշրջանում միջուկային անօրինական փոխանցումների վերաբերյալ իր հետազոտության արդյունքները: Դասախոսությունից հետո Դր. Քրոնիգը կպատասխանի ունկնդիրների հարցերին:
Դասախոսությունը հասցեագրված է հետազոտողներին, գիտնականներին, պետական պաշտոնյաներին, ՀԿ առաջնորդներին և ուսանողներին:
Դասընթացավարի համառոտ կենսագրականը. Դր. Մեթյու Քրոնիգը քաղաքագիտության դոկտորի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում, Բերքլի: Այժմ ուսումնասիրում է միջուկային զսպման քաղաքականությունը և Ջորջթաունի համալսարանում պրոֆեսոր է, ինչպես նաև ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում հատուկ խորհրդատու: Հեղինակն է “Արտահանելով ռումբ. տեխնոլոգիայի փոխանակում և միջուկային զենքի տարածում” գրքի, համահեղինակն է “Ազգային օրենսդրական մարմինների ձեռնարկ. գլոբալ հետազոտություն” աշխատության և “Միջուկային տարածման պատճառներն ու հետևանքները” գրքի խմբագիրներից է: Հավելյալ մանրամասներ կարելի է քաղել http://www.matthewkroenig.com կայք-էջում:.
Գրանցման կարգը. Ձեր մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել 58 13 30, 58 14 50 հեռախոսահամարներով կամ crrcnews@crrc.am էլ. հասցեով (վերնագրում նշելով “Global Nuclear Technology Transfers Lecture”) մինչ ս.թ. նոյեմբերի 16-ի ժամը 17:00-ը` Ձեր անվան հետ մեկտեղ հայտնելով Ձեր աշխատավայրի և թարգմանական կարիքների մասին:
Հայկական տնտեսագիտական միության աշխատաժողով 10/14/11
Հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-16:00-ին Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում ՀՌԿԿ-Հայաստանը հյուրընկալելու է աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկից Աշոտ Մկրտչյանը և Կարեն Պողոսյանը կներկայացնեն համապատասխանաբար «Դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռություն» ու «Գործոնների վրա հիմնված դինամիկ մոդելներ» թեմաներով զեկույցներ:
Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են վերոնշյալ թեմաներով և ցանկանում են մասնակցել աշխատաժողովին, խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 17:00-ը:
«Գրավիչ գծապատկերների պատրաստում» թեմայով դասընթաց 10/12/11 «Գրավիչ գծապատկերների պատրաստում» թեմայով դասընթաց, որը կվարի Նանա Պապիաշվիլին
Օրը` 19-ը նոյեմբերի, 2011թ.
Ժամը` 10:00-13:00
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ 6-րդ մասնաշենք (Աբովյան 52), 3-րդ հարկ, 305 լս.
Լեզուն` անգլերեն
Ընդհանուր ակնարկ. դասընթացը նախատեսված է այն հետազոտողների համար, ովքեր պարբերաբար գծապատկերներ են պատրաստում և կցանկանային դրանք ավելի տպավորիչ ու հետաքրքիր դարձնել Excel-ի միջոցով: Կներկայացվեն գծապատկերների տարբեր տեսակներ և դրանք ավելի գրավիչ դարձնելու օրինակներ: Դասընթացից հետո ունկնդիրները կկարողանան դյուրընթեռնելի և ուշագրավ գծապատկերներ պատրաստել: Մասնակիցները պետք է ծանոթ լինեն SPSS և Excel ծրագրերին:
Հաջող մասնակցության դեպքում ունկնդիրները ՀՌԿԿ-Հայաստանի կողմից կհրավիրվեն տարբեր ծրագրերի և իրենց աջակցությունը կցուցաբերեն գծապատկերներ պատրաստելիս:
Դասընթացավարի համառոտ կենսագրականը. Նանա Պապիաշվիլին ՀՌԿԿ տարածաշրջանային հետազոող-վերլուծաբան է: SPSS, Excel և STATA ծրագրերի միջոցով տարբեր հետազոտական տվյալների վերլուծությունների ու արդյունքների ներկայացման փորձ ունի: Միջազգային հարաբերությունների ու եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան է ստացել Կենտրոնական Եվրոպայի համալսարանից (Բուդապեշտ, Հունգարիա):
Գրանցման կարգը. դասընթացին մասնակցելու համար գրանցվե’ք այստեղ մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը` ժամը 18:00-ը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միայն 8 մասնակիցներ կարող են ներկա գտնվել դասընթացին: Ձեր մասնակցության մասին կտեղեկացնենք նոյեմբերի 2-ին:
Վեբինար. «Գլոբալ մարկետինգի տվյալների շտեմարան (GMID)» 10/06/11 Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու
«Գլոբալ մարկետինգի տվյալների շտեմարան (GMID)»
թեմայով վեբինարին, որը կվարի
Եկատերինա Բոնդարենկոն
(Եվրամոնիտոր միջազգային):
Օրը` 18-ը հոկտեմբերի, 2011թ.
Ժամը` 16:00-17:30
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, 305 սենյակ, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52, Երևան
Լեզուն` ռուսերեն
Ընդհանուր ակնարկ. վեբինարի ընթացքում կներկայացվեն Եվրամոնիտոր միջազգայինի (ԵՄ) GMID տվյալները: ԵՄ-ն տարբեր ոլորտների, երկրների ու սպառողների վերաբերյալ գլոբալ ռազմավարության օբյեկտիվ տվյալներ է ներկայացնում: Եկատերինա Բոնդարենկոն կծանոթացնի GMID տվյալներին (որին ՀՌԿԿ-Հայաստանը 2011թ. հոկտեմբերի ընթացքում փորձնական մուտքի թույլտվություն է ստացել որպես Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ) և կպատասխանի մասնակիցների հարցերին: Վեբինարը հասցեագրված է մարկետինգային տվյալներով հետաքրքրվող հետազոտողներին:
Գրանցման կարգը. վեբինարին մասնակցելու համար գրանցվե’ք այստեղ մինչև հոկտեմբերի 14-ը` ժամը 17:00-ը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միայն 12 մասնակիցներ կարող են ներկա լինել վեբինարին: Ձեր մասնակցության մասին կտեղեկացնենք մինչև հոկտեմբերի 17-ը:
Աշխատաժողով. Հետազոտություններ Stata ծրագրով 08/06/11 ՀՌԿԿ-Հայաստանը հրավիրում է
Հետազոտություններ Stata ծրագրով
թեմայով աշխատաժողովի, որը կվարի
Դր. Շուշանիկ Հակոբյանը (Միդլբերի քոլեջ, ԱՄՆ)
Օրը` 6-ը օգոստոսի, 2011
Ժամը` 10:00-13:00
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, 305 սենյակ, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52, Երևան
Լեզուն`հայերեն
Ընդհանուր ակնարկ. աշխատաժողովի ընթացքում Շուշանիկ Հակոբյանը կներկայացնի Stata-ի հիմունքները, ինչպես օգտագործել տվյալները, իրականացնել պարզ վիճակագրական վերլուծություններ և Stata-ի օգնությամբ գծագրեր ստեղծել: Աշխատաժողովը նախատեսված է նրանց համար, ովքեր վիճակագրական վերլուծությունների համար մտադիր են օգտագործել Stata ծրագրային փաթեթը: Մասնակիցները կարող են կիսել իրենց անձնական փորձը և տվյալադրանները, իրենց հարցերն ուղղել Դր. Հակոբյանին, ինչպես նաև բերել իրենց անձնական համակարգիչներն ըստ անհրաժեշտության:
Դասախոսի համառոտ կենսագրությունը. մինչ Միդլբերի քոլեջում աշխատելը դր. Հակոբյանը դասավանդել է Վերջինիայի համալսարանում (որտեղ և ստացել է դոկտորի աստիճանը) և Ջոն Հոփկինսի համալսարանում: Նա տնտեսագիտության բակալավրի կոչում է ստացել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում և ռուսական ու եվրասիական հետազոտությունների մագիստրոսի կոչում` Ջոն Հոփկինսի համալսարանում, Առաջատար միջազգային հետազոտությունների դպրոց:
Գրանցման կարգը. Ձեր մասնակցության մտադրության մասին տեղեկացրե’ք crrcnews@crrc.am էլ. փոստով կամ 58 13 30, 58 14 50 հեռախոսահամարներով մինչ 2011թ. օգոստոսի 5-ի ժամը 17:00-ը` նշելով Ձեր անունը և կազմակերպությունը:
Բաց դասախոսություն. «Քանդել հանգույցը. Հայ-թուրքական հարցի գորդյան լուծումը» 07/08/11 ՀՌԿԿ-Հայաստանում տրվեց բաց դասախոսություն
«Քանդել հանգույցը. Հայ-թուրքական հարցի գորդյան լուծումը»
թեմայով, որը վարեց Դր. Ռոբերտ Նալբանդովը (Անջելոյի պետական համալսարան, ԱՄՆ).
Օրը` 8-ը հուլիսի, 2011
Ժամը` 11:00
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, 305 սենյակ, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52, Երևան
Լեզուն` անգլերեն և ռուսերեն
Ընդհանուր ակնարկ. Դասախոսության ընթացքում Դր. Նալբանդյանը ներկայացրեց «Քանդել հանգույցը. Հայ-թուրքական հարցի գորդյան լուծումը» թեմայով հոդվածը, որն անդրադառնում էր Օսմանյան Կայսրությունում 1915 թ. հայ բնակչության կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու խնդրին: Այն ներկայացնում էր նոր և կտրուկ մոտեցում մեկդարյա այս խնդրի լուծմանը`Եվրոպական Միությունը դիտարկելով որպես անվտանգության արտաքին երաշխավոր:
Դասախոսի համառոտ կենսագրությունը. Դր. Նալբանդովը Անջելոյի պետական համալսարանի դասախոս է, տարբեր համալսարաններում տասը տարուց ավել դասավանդել է միջազգային հարաբերություններ: Ուսանել է անգլերենի լեզվաբանություն Թբիլիսիի պետական համալսարանում, Հանրային կառավարման գծով մագիստրոսի կոչումը ստացել է Վրաց-ամերիկյան համալսարանում, միջազգային հարաբերությունների գծով` Թաֆթսի համալսարանում: Քաղաքագիտության դոկտորի գիտական աստիճանը ստացել է Կենտրոնական եվրոպական համալսարանում: Մի շարք աշխատություններ է հրատարակել քաղաքացիական պատերազմների, միջազգային հարաբերությունների տեսության, մարդու իրավունքների ու արտաքին քաղաքականության թեմաներով:
2010 թ. Կովկասյան բարոմետրի արդյունքների շնորհանդես 05/25/11 2011թ. մայիսի 25-ին` ժամը 12-ին, ՀՌԿԿ-Հայաստանը «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեցին 2010 թվականի աշնանը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում կատարված ընտրանքային հետազոտության արդյունքները:
Կողմնորոշիչ դասընթաց. «Աջակցություն հասարակագիտական հետազոտություններում» 05/04/11 Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը իրականացրեց
«ՀՌԿԿ-Հայաստան. աջակցություն հասարակագիտական հետազոտություններում»
խորագրով կողմնորոշիչ դասընթաց, որը վարեց Վերոնիկա Գրիգորյանը:
Օրը` 4-ը մայիսի, 2011թ.
Ժամը` 14:30-15:45
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ 6-րդ մասնաշենք (Աբովյան 52), 3-րդ հ, լս. 305
Լեզուն` հայերեն
Ընդհանուր ակնարկ. կողմնորոշիչ դասընթացի նպատակն էր կենտրոնի շահառուներին ծանոթացնել ՀՌԿԿ-ի գործունեությանը, ներկայացնել հասարակագետներին առաջարկվող ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը, ինչպես նաև ՀՌԿԿ-Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերն ու դրանց նպատակները:
Դասընթացավարի համառոտ կենսագրությունը. Վերոնիկա Գրիգորյանը քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: ՀՌԿԿ-Հայաստանում 2010 թվականի հուլիսից աշխատում է որպես տեղեկատվության մասնագետ/գրադարանավար: Page 1 of 9 
|