Միջոցառումներ
Մրցույթ Տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջերի թափուր աշխատատեղի համար 01/25/10 Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցույթ Տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջերի թափուր աշխատատեղի համար Աշխատանքի հիմնական բովանդակությունը.
Պարտականություններն ընդգրկելու են. ՀՌԿԿ համակարգչային տեխնիկայի արդյունավետ օգտագործման և տեղեկատվական համակարգի զարգացման պլանավորումը և ղեկավարումը (ներառյալ ՏՏ լաբորատորիայի, գրադարանի, գրասենյակի ու ուսուցողական ծրագրերի համակարգչային-տեղեկատվական ապահովումը), ինտերնետային էջի ու տվյալների բազաների ստեղծումն ու զարգացումը, ՀՌԿԿ այցելուների (հասարակագիտության ոլորտի հետազոտողների) ամենօրյա տեղեկատվական սպասարկումը և տեղեկատվական աղբյուրներում կողմնորոշող դասընթացների ապահովումը: Նախընտրելի է, որ թեկնածուն ունենա տեղեկատվկական տեխնոլոգիաների գիտելիքներ և հասարակագիտության ոլորտում ծրագրերի ղեկավարման աշխատանքային փորձ: Ներկայացվող պահանջները.
- Բարձրագույն կրթություն` համակարգչային գիտությունների բնագավառում - Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների գերազանց գիտելիքներ - Համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական համակարգերի ու ծրագրային փաթեթների ընտրության, կարգաբերման ու պահպանման հմտություններ - Տվյալների բազաների ծրագրավորման-նախագծման և ինտերնետային էջի նախագծման ու զարգացման հմտություններ (Visual Basic, ADO/DAO, ODBC, MS Access/SQL-server, HTML, PHP, MYSQL գիտելիքներ) - Windows 2003 և ISA 2006 սերվերի կառավարման գիտելիքներ - Տեղեկատվական աղբյուրներում կենտրոնի այցելուներին կողմնորոշող ու ծրագրային փաթեթների կիրառման ուսուցողական դասընթացների ապահովման հմտություններ (միջազգային կազմակերպություններում այցելուներին սպասարկելու փորձը ցանկալի է) - Հայերենի ու անգլերենի տիրապետում (ռուսերենի իմացությունը ցանկալի է) - Կազմակերպչական ու հաղորդակցվելու հմտություններ, թիմային աշխատանքի կարողություններ:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հավակնորդների դիմումները և անգլերեն համառոտ կենսագրականներն ընդունվում են crrc.applications@gmail.com էլ. հասցեով մինչև 2010թ. հունվարի 25-ը ներառյալ:
|