Նորություններ եվ միջոցառումներ
Modern Economic Growth Theory: Models and Empirical Implications 07/13/10 Ժամանակակից տնտեսական աճի տեսություն. մոդելները և էմպիրիկ կիրառումները
CRRC-Հայաստանն ընդունում է դիմումներ հետազոտողների, համալսարանական աշխատակազմի, ասպիրանտների և այլ շահագրգիռ անձանց կողմից, ովքեր ունեն առնվազն տարրական գիտելիքներ ժամանակակից մակրոտնտեսագիտության և էկոնոմետրիկ մեթոդների, STATA ծրագրի վերաբերյալ, լավ տիրապետում են մաթեմատիկա առարկային և անգլերեն լեզվին, որպեսզի մասնակցեն մեթոդաբանական ուղղվածությամբ դասընթացնին` “Ժամանակակից տնտեսական աճի տեսություն. մոդելները և էմպիրիկ կիրառումները” թեմաով, որը կանցկացվի Վահագն Ջրբաշյանի կողմից:
Ամսաթիվը` հուլիս 13-23, 2010 Ժամը` 16:00-18:00 Դասընթացի տևողությունը` 20 ժամ Գտնվելու վայրը` CRRC-Հայաստան, 3-րդ հարկ, 309 սենյակ Լեզուն` անգլերեն, անհրաժեշտության դեպքում հայերեն բացատրություններով:
Ակնարկ. Դասընթացն ընդգրկում է ընդլայնված թեմաներ ժամանակակից տնտեսական աճի տեսությունից: Այս թեմաները հիմնականում իրենց մեջ ներառում են ապրանքների հորիզոնական տարբերակում պարունակող հիմնական մոդելները: Տեսական հատվածում, առաջին հերթին քննարկվում են նեոդասական մոդելները: Այն հիմնականում ընդգրկում է Սոլո-Սվանի և Ռամսեյի աճի մոդելները, վերջիններս հանդիսանում են նեոդասական աճի տեսության հիմնաքարերը և պետք է, որ ծանոթ լինեն մեր լսարանին: Դասընթացն անդրադառնում է այդ մոդելների թերություններին և ճանապարհներ է առաջարկում այդ թերությունների հաղթահարման համար: Այնուհետև կանդրադառնանք մեր օրերում կիառվող աճի մոդելներին: Դասընթացի Էմպիրիկ մասը կենտրոնանում է ոչ թե քանակական վերլուծությունների, այլ էմպիրիկ առանձնահատկությունները տեսական փաստարկներից տարբերելու եղանակների վրա: Լրացուցիչ մանրամասների համար կարող եք տեղեկանալ ստորև կցված դասընթացի նկարագրությունից:
|