Գլխավոր էջ    english կայքի քարտեզ
CRRC-Regional CRRC-Azerbaijan CRRC-Georgia
Home

Նախատեսված միջոցառումներ

03/02/2012
ՀՌԿԿ - Հայաստանը առաջարկում է տասը դրամաշնորհներ հետազոտելու 2011 թվականի Հոկտեմբեր ամսում տեղի ունեցած Աշխարհի արժեքներ հետազոտության տվյալների բազան: Ընդհանուր տեղեկություն Աշխարհի արժեքների հետազոտությունը հիմնական ընդկայնումն էր Եվրոպայի արժեքների more...


03/11/2011
ՀՌԿԿ-Հայաստանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում են ունկնդրելու «Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար» խորագրով բաց դասախոսություն, որը կվարի Դր. Մեթյու Քրոնիգը more...


14/10/2011
Հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-16:00-ին Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում ՀՌԿԿ-Հայաստանը հյուրընկալելու է աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկից Աշոտ Մկրտչյանը և Կարեն Պողոսյանը կներկայացնեն համապատասխանաբար «Դինամիկ more...


Նորություններ եվ միջոցառումներ

Կողմնորոշիչ դասընթաց "Ինչպես ծառայեցնել սոցիալական ցանցերը գիտական կարիքներին և կարիերայի զարգացմանը»

Կողմնորոշիչ դասընթացը հասցեագրված է հետաքրքրվածների լայն շրջանակին:

Օրը` 15-ը սեպտեմբերի, 2010թ.
Ժամը` 14.30-15.30
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, Աբովյան 52, 3-րդ հարկ, 305 սենյակ
Լեզուն` Հայերեն

Ընդհանուր ակնարկ.

սոցիալական ցանցերից շատերն օգտագործվում են պատանիների կողմից` հաղորդակցվելու, նկարներ կամ մտքեր փոխանակելու նպատակով: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերը միայն «ժամանց» չեն: Դրանք մտքեր փոխանակելու և միևնույն հետաքրքրությամբ մարդկանց հետ շփվելու արագ և էժան միջոց են նաև հետազոտողների ու գիտնականների համար: Շատ ընկերություններ օգտագործում են սոցիալական ցանցերը որակավորված մասնագետներ գտնելու համար, մինչդեռ աշխատանք փնտրողներն ինքնակենսագրականներն են հրապարակում ու կապեր հաստատում իրենց անձնական պրոֆայլների միջոցով: Սոցիալական ցանցերի թիվն աճում է, ու ավելի դժվարանում է դրանցից համապատասխանը գտնելը: Դրանք կարող են լինել ժամանակատար ու ճնշող: Հարց է առաջանում, թե ինչպես գտնել համապատասխան սոցիալական ցանց և ինչպես արդյունավետորեն օգտագործել հետազոտությունների ու կարիերայի համար:

Դասընթացի նկարագրությունը.

  • ինչ են սոցիալական ցանցերը,
  • սոցիալական ցանցերի առավելություններն ու թերությունները,
  • ինչ է Facebook.com-ը և ինչպես այն օգտագործել գիտական կարիքների համար,
  • ինչ է Twitter.com-ը և ինչպես կարող են հասարակական գիտությամբ զբաղվողներն ու հետազոտողները արդյունավետորեն օգտվել դրանից,
  • ինչ է Youtego.com-ը և ինչով է այն տարբերվում մյուս սոցիալական ցանցերից,
  • ինչ է LinkedIn.com-ը և ինչպես օգտագործել այն կարիերայի զարգացման համար:

Ներկայացնողների համառոտ կենսագրությունը.

Վերոնիկա Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: ՀՌԿԿ-Հայաստանում աշխատում է 2010 թվականի հուլիսից որպես գրադարանավար/տեղեկատվության մասնագետ: Ռուբեն Չեբելյանն ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետը, աշխատում է ՀՌԿԿ-Հայաստանում որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջեր 2010 թվականի հուլիսից:

Գրանցման կարգը.

եթե ցանկանում եք մասնակցել վերոնշյալ դասընթացին, խնդրում ենք տեղեկացնել 58 13 30 կամ 58 14 50 հեռախոսահամարներով կամ crrcnews@crrc.am էլ. փոստով` նշելով Ձեր անունը: