Գլխավոր էջ    english կայքի քարտեզ
CRRC-Regional CRRC-Azerbaijan CRRC-Georgia
Home

Նախատեսված միջոցառումներ

23/04/2012
Հետազոտական դրամաշնորհների ծրագրի 2011թ. շնորհառու Աննա Մինասյանի “Հազարամյակների մարտահրավեր հիմնադրամի (ՀՄՀ) օգնությունը և կոռուպցիայի վերահսկողությունը Հայաստանում” թեմայով աշխատանքի արդյունքների ներկայացում Օրը՝ 2012թ. ապրիլի 26 Ժամը՝ 16:00-17:30 Վայրը՝ more...


13/04/2012
Հետազոտական դրամաշնորհների ծրագրի 2009թ. շնորհառու Շուշան Քուրքչիյանի “Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը ցանցերի մեջ և դրանց դերը սոցիալական կապիտալի ստեղծման գործում” թեմայով աշխատանքի արդյունքների ներկայացում Օրը՝ 2012թ. ապրիլի 19 more...


11/04/2012
Հետազոտական դրամաշնորհների ծրագրի 2009թ. շնորհառու Մարինե Պետրոսյանի “Գյուղատնտեսական մթերք արտադրող տեղական կազմակերպությունների սպասումները հայ-թուրքական սահմանի բացման դեպքում” թեմայով աշխատանքի արդյունքների ներկայացում Օրը՝ 2012թ. ապրիլի 17 Ժամը՝ 14:30-16:30 more...


Նորություններ եվ միջոցառումներ

Դիմումների հայտ «Աշխարհի արժեքներ ուսումնասիրություն – հետազոտական ուսումնասիրություն»

ՀՌԿԿ - Հայաստանը առաջարկում է տասը դրամաշնորհներ հետազոտելու 2011 թվականի Հոկտեմբեր ամսում տեղի ունեցած Աշխարհի արժեքներ հետազոտության տվյալների բազան:

Ընդհանուր տեղեկություն
Աշխարհի արժեքների հետազոտությունը հիմնական ընդլայնումն էր Եվրոպայի արժեքների հետազուտության, որը առաջին անգամ տեղի է ունեցել 1981 թվականին: Այդ ժամանակվանից եղել է հետազոտությունների 6 ալիք, որոնք տարածվել են համարյա 100 երկրներում և գլոբալ բնակչության 90 տոկոսի վրա: ԱԱՀ-ն հասարակագետների և հետազոտողների շահույթ չհետապնդող կազմակրպություն է: Սա ապավինում է այս գլոբալ ցանցը, որպեսզի օգտակար կերպով կազմակերպի հետազոտություն ամբողջ աշխարհով: Հետազոտությունը կենտրոնանում է համոզմունքների և արժեքների վրա, քանի որ դրանք վերաբերում են միջազգային, ազգային, տեղական և ընտանեկան հարցերի վրա: Այն տվյալները, որ հետազոտությունը տրամադրում է հիրավի հավաստիներից մեկն է և հիմք է հանդիսացել անթիվ գիտական աշխատանքների և գրքերի համար:
Հետազոտությունը կայացած 2011 թվականի Սեպտեմբր և Հոկտեմբեր ամիսներին Հայաստանում երկրորդ անգամն էր, որ տվյալները հավաքագրել են ԱԱՀ-ի համար: Առաջին ԱԱՀ-ն Հայաստանում կայացել է 1997 թվականին, դեռ այն ժամանակվանից շատ բաներ փոխվել են հանրապետությունում, որոնք վերջին հետազոտության արդյունքները դարձնում են ավելի քան հետաքրքիր: Համեմատելով այդ արդյունքները ավելի վաղ ստացվաց հայաստանյան տվյալներ հետ, լինում է հնարավորություն կատարել նաև միջերկրային համեմատություններ ինչպես տարածքային, այնպես էլ միջազգային մակարդակով: Տարբեր հետազոտությունների մանրամսներ կարող եք գտնեսլ այստեղ: Նախորդ թղթերը ներառում էին հարցեր, ինչպիսիք են անձնական երջանկություն, անձնական հարաբերությունները կառավարության հետ և ցեղասպանության հետևանքներ, մենք աջակցում ենք բոլոր պոտենցյալ դիմորդների աչքի անցկացնել տվյալները և ստեղծել իրենց անձնական հեռանկարները աշխատաքնի վերաբերյալ: Կարող եք այցելել ներոնշյալ հղումներով, որպեսզի գտնեք այլ համապատասխան հետազոտություններ օգտագործված ԱԱՀ-ի կողմից տարբեր տարիներում: Հղում 1
Հղում 2

Հիմնահարցեր
Մենք փնտրում ենք գրավիչ և կիրառական հետազոտություններ, որոնք կարող են անդրադառնալ երջանության ցուցանիշի վրա, կամ ուրիշ հետաքրքիր հարցեր, համապատասխան մեր երկրին օգտագործելով լոնգիթուդինալ, զուգահեռ երկրների համեմատությունում: Հարցերի բազմազանությունը, տարածված ԱԱՀ Հայաստանյան վերջին հետազոտությունում, հնարավորություն է տալիս վերլուծել տարբեր սպեկտներ և տարբեր հիմանահարցեր կապված արժեքների հետ: Վերլուծությունները կարող են ներառել հաճախականությունների պարզ գրաֆեր և հարգարժան մեկնաբանություններ, համեմատելով աղյուսակներ կամ ավելի բարդ հետընթաց մոդելներ, հատկապես մոդելներ սահմանափակ ենթական փոփոխականներով (լոջիթ, պրոբիթ հետընթաց մոդլներ):

Արդյունքներ
Մենք ցանկանում ենք, որ դուք ներկայացնեք որակով հետազոտական թերթեր/հոդվածներ կամ այլ մասեր օգտագործված ինչպես ինֆորմացիայի առաջնային աղբյուր հավաքված նշված հետազոտությունում տվյալների շրջանակում, ինչպես նաև առաջին ԱԱՀ կազմակերպված Հայաստանում 1997 թվականին, և նմանատիպ հետազոտություններ շատ ուրիշ երկրների համար: Սպասվում է, որ այդ թերթերը կհրապարակվեն նվազագույնը տեղական մամուլում: Ամեն դեպքում, հրատարակվելով միջազգային ճանաչում ունցող ամսաթերթերում քո հետազոտության կտա ճանաչում: Մենք նույնպես կօգնենք քեզ ներկայացնել հայտնագործությունները ՀՌԿԿ-Հայաստանի կողմից կազմակերպված ներկայացումներում:

Ինչ եք ստանում դուք
Դուք կունենաք մեծ հնարավորություն ուսումնասիրել հետազոտությունը հիմնված տվյալներ վրա: Հետազոտության դրամաշնորհը հնրավորություն է ընձեռում զարգացնել Ձեր պրոֆեսիոնալիզմը, որը Դուք կարող եք օգտագործել տարաբնույթ ծրագրերում (աշխատանքներ, խորհրդատվական աշխատանք, հետազոտական ծրագրեր և այլն):

Ով կարող է դիմել
Դիմորդները պետք է լինեն Հայաստանի քաղաքացիներ կամ Հայաստանի մշտական բնակիչներ: Դիմումները կարող են լրացնել անհատական հասարակական կամ հումանիտար հետազոտողներ, կամ այն լրագրողների ու հետազոտողների կոմից ովքեր կապ ունեն ակադեմիական կառույցների, հետազոտական կառույցների, մամուլի, ՀԿ-ների, հետազոտական կենտրոնների և հանրային կազմակերպությունների հետ: Հետազոտական փորձը և գրառումների հրատարակչությունը, ինչպես նաև անգլերենի իմացությունը անհրաժեշ պայմաններ են:

Ինչպես դիմել

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է:

Մանրամասն տեղեկության համար խնդրում ենք կապվել ծրագրերի ղեկավար՝ Աննա Սարկիսյանի հետ:
Հեռ. (374 10) 58 13 30, 58 14 50
Էլ, հասցե fellowship@crrc.am