CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

«Չծնված աղջիկները հարավային կովկասում: Հայաստան. պատճառներ ու առաջարկվող լուծումներ» թեմայով հետազոտության արդյունքների ներկայացմանը

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի հետ համատեղ հրավիրում է ՀԲ-ի


«Չծնված աղջիկները հարավային կովկասում»


Հայաստան.պատճառներ ու առաջարկվող լուծումներ


թեմայով հետազոտության արդյունքների ներկայացմանը


Օր՝

մարտի 3, 2015թ.

Ժամ՝          

14:00-16:00

Վայր՝  

Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, Ռոբերտ Շումանի անվան սրահ (երկրորդ հարկ)

Լեզուն՝   

անգլերեն՝ համընթաց հայերեն թարգմանությամբ



Համառոտ ակնարկ. 


«Չծնված աղջիկների» հարցը համաշխարհային ուշադրության կետրոնում է հայտնվել սկսած 1990-ականներից: Հիմնախնդիրը դրսևորվում է աղջիկների համեմատ տղաների ծնելիության բարձր մակարդակով: Ծնելիության հարաբերակցության շեղում կա նաև Հայաստանում, որտեղ 2013թ. յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 113 տղա: Խնդրի հիմքում ընկած պատճառները, ընկալումները և առաջարկվող լուծումները կքննարկվեն վերջերս կատարված հետազոտության արդյունքների հիման վրա:     



 

Օրակարգ


14:00 Ողջույնի և բացման խոսք (Հեղինե Մինասյան, ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն և Լորա Ի. Բեյլի, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն)


14:15 «Չծնված աղջիկները Հայաստանում» . պատճառները, հետևանքները և քաղաքականության տարբերակները՝ ուղղված ծնվելու պահին շեղված սեռային հարաբերակցությանը (Նիստա Սինհա, ավագ տնտեսագետ, Համաշխարհային բանկ)


14:40 «Հարավային կովկասում չծնված աղջիկների»  մասին ընկալումը և վերաբերմունքը. հեռանկարներ տարածաշրջանային ուսումնասիրության տեսանկյունից (Ջորջիա Դեմարքի, խորհրդատու, Համաշխարհային բանկ)


15:00 «Չծնված աղջիկներ»  երևույթի մասին ընկալումը և վերաբերմունքը. ի՞նչ են ցույց տալիս հայաստանյան ֆոկուս խմբային քննարկումները (ՀՌԿԿ-Հայաստան թիմ)


15:20 Հարցեր և պատասխաններ


16:00 Փակման խոսք


Ներկայացմանը ներկա լինելու ու քննարկմանը մասնակցելու Ձեր մտադրության մասին տեղեկացրեք event@crrc.am էլ. հասցեով կամ (010) 57 48 98, 57 48 68 հեռախոսահամարներով` մինչևս.թ. մարտի 1-ը, ժ. 10:00-ն՝  նշելով Ձեր աշխատավայրը և պաշտոնը:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք սույն հայտարարությունը անգլերեն լեզվով:

 

 

Ներկայացման նյութեր  


Լուսանկարներ  


Բլոգ  



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: