CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է

«Հետազոտական հարցաթերթերի ձևավորում և տվյալների առցանց հավաքագրում»

թեմայով դասընթացի, որը կվարեն տ.գ.թ. Արմենակ Անտինյանը և Նաիրա Վարդանյանը (ՀՌԿԿ-Հայաստան)


Օր և ժամ`             17-ը դեկտեմբերի, 2015թ., ժամը 15:30-18:00

                              18-ը դեկտեմբերի, 2015թ., ժամը 15:30-18:00

Վայր՝                      ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզու՝                      հայերեն


Դասընթացի նկարագրությունը: Դասընթացի նպատակը հետազոտական հարցաթերթերի կազմման և տվյալների առցանց հավաքագրման հմտությունների զարգացումն է:

Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն բարձրորակ հարցաթերթերի ձևավորման հիմունքներին, ինչպես նաև կծանոթանան հարցաթերթերի արագ և արդունավետ տարածման ժամանակակից առցանց մեթոդներին: 

Դասընթացը հասցեագրված է երիտասարդ հետազոտողներին, ովքեր ցանկանում են զարգացնել հարցաշարերի ձևավորման և տարածման իրենց հմտությունները:

 

Դասընթացի բովանդակությունը և օրակարգը


17-ը դեկտեմբեր

Հետազոտական հարցի ճիշտ ձևակերպում և հարցաթերթի ձևավորման ներածություն: Ծանոթություն հարցերի տարբեր տեսակների հետ: Ցանկալի և բարձր որակի տեղեկատվության ստացում տարբեր տեսակի հարցերի համադրման միջոցով: Հետազոտական փորձեր (survey experiment) և դրանց կիրառությանը տնտեսագիտական, քաղաքագիտական ու սոցիոլոգիական հետազոտություններում:

 

18-ը դեկտեմբեր

Թիրախային հարցվողի որոշարկում և հարցաշարերի արդյունավետ տարածում: Ծանոթություն ձևավորված հարցաշարի կոդավորման (Qualtrics, Survey Monkey) և տարածման (Amazon Mechanical Turk) հարթակների հետ: 

Դասընթացավարների մասին 


Արմենակ Անտինյանը տնտեսական գիտությունների թեկնածու է (Վենետիկի Կա’Ֆոսկարի Համալսարան, 2014): Սորբոնի և Կա’Ֆոսկարի համալսարաններից 2010թ. ստացել է Քանակական տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: Տպագրվել է տարբեր միջազգային պարբերականներում: ՀՌԿԿ-Հայաստանի հետազոտությունների գծով տնօրենի պաշտոնն ստանձնել Է ս.թ. սեպտեմբերից: Նախկինում աշխատել է Էրլանգեն-Նյուրեմբերգի, Իննսբրուքի և Սանկտ Գալենի համալսարաններում որպես հետազոտող:




Նաիրա Վարդանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: Նույն համալսարանի քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նաիրայի հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը և սոցիալական կապիտալին: Նախկինում աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, աշխատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում որպես սոցիոլոգիայի դասախոս:


Գրանցման համար լրացրե՛ք դիմումի ձևը: Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

Դիմումների վերջնաժամկետը՝  14դեկտեմբեր, 2015թ., ժամը 10:00:



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: