CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՀՌԿԿ-ը հասարակակագիտական տարբեր թեմաների շուրջ կազմակերպում է տարածաշրջանային և տեղական ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և դասախոսություններ` որպես դասախոսներ կամ դասընթացների վարողներ ներգրավելով թե’ տեղական, թե’ օտարերկրյա փորձագետներին:

Մեթոդաբանական դասընթացներ
ՀՌԿԿ-ի մեթոդաբանական դասախոսությունների նպատակներն են` արդիականացնել տեղական հետազոտողների հմտությունները, նրանց ընձեռել վիճակագրական համակարգչային ծրագրերի օգտագործման պրակտիկ հնարավորություն: Այս ծրագրերը մեծապես խթանում են հետազոտությունների իրականացումը, նպաստում այսօր Հարավային Կովկասում ընթացող սոցիալական և տնտեսական անցման խնդիրների ուղղակի վերլուծությանը:

Կողմնորոշիչ սեմինարներ
ՀՌԿԿ-ը կազմակերպում է նաև պարզագույն կողմնորոշիչ սեմինարներ, որտեղ ներկայացվում են կենտրոնի հետազոտական ռեսուրսները և դրանց օգտագործման արդյունավետ մեթոդները:

Համաժողովներ և կլոր սեղաններ
ՀՌԿԿ-ը Հարավային Կովկասի երեք պետությունների հետազոտողներին, վարչարարներին ու պետական գործիչներին առաջարկում է քննարկում և բանավեճ ծավալել տարածաշրջանի կարևորագույն քաղաքական խնդիրների ու տարածաշրջանային հարթույթում քաղաքականության ձևավորման զարգացման միտումների շուրջ, խրախուսում միջառարկայական երկխոսությունը հետազոտողների և այլ մասնագետների միջև: Կենտրոնները տեղեկատվություն և կրթական աջակցություն են տրամադրում պետական քաղաքականության նոր ձևավորվող ինստիտուտներին, ինչպես նաև` ցանցային համագործակցության զանազան հնարավորություններ ընձեռում հետազոտողներին և քաղաքական գործիչներին:

ՀՌԿԿ-ի սեմինարներին մասնակցելու և մեր հայտարարություններն ստանալու համար կարող եք գրանցվել մեզ մոտ` ուղարկելով էլեկտրոնային նամակcrrc@crrc.am հասցեով:



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: