CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

«Քանակական տվյալներ. ինչպե՞ս գտնել և օգտագործել դրանք» սեմինար

JumpStart Georgia-ն և ՀՌԿԿ-Հայաստանը հրավիրում են Ձեզ

«Քանակական տվյալներ.ինչպե՞ս գտնել և օգտագործել դրանք»սեմինարին,

որը կվարի Արփինե Փորսուղյանը


Օր՝

24 մարտ 2015 թ.

Ժամ՝

14:30-17:00

Վայր`

ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602   սենյակ

Լեզու`

հայերեն


Ցանկանում եք օգտագործել քանակական տվյալներ Ձեր կողմից լուսաբանվող պատմություններում, հաշվետվություններում կամ հոդվածներում, սակայն տեխնիկական լեզուն և թվերը վախեցնո՞ւմ են Ձեզ: 

Չգիտե՞ք, թե որտեղ գտնել տվյալներ: 

Չունե՞ք քանակական տվյալների վերլուծության հմտություններ:

JumpStart Georgia-ն, ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի հետ համատեղ, սկսում է տվյալների վերլուծությանը, կիրառմանը և ներկայացմանը նվիրված սեմինարների մի շարք, որը նախատեսված է լրագրողների, հասարակական հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տվյալների օգտագործմամբ և մեկնաբանությամբ: 

Այս սեմինարի ընթացքում մենք կքննարկենք, թե Հայաստանում տարբեր թեմաների վերաբերյալ ի՞նչ հանրային տվյալներ կան և ինչպե՞ս է կարելի վերլուծել դրանք:

 

Դասընթացավարի մասին.

Արփինեն ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի զարգացման և ֆոնդհայթայթման փորձագետն է, ինչպես նաև ներկայացնում է JumpStart Georgia-ն Հայաստանում: 2007 թ.-ից աշխատել է մի  շարք միջազգային, տարածաշրջանային և տեղական ծրագրերում որպես ավագ հետազոտող և դասընթացավար: Արփինեն ունի հանրային քաղաքականության մագիստրոսի կոչում ԱՄՆ Դյուքեյն համալսարանից (ուսումնառությունն իրականացրել է Էդմունդ Մասքի կրթաթոշակով) և սոցիալական գիտությունների մագիստրոսի կոչում Թբիլիսիի պետական համալսարանից: 

 

Լրացուցիչ.

Եթե հնարավոր է, Ձեզ հետ բերեք համակարգիչ:

Գրանցում.

Դասընթացին մասնակցելու Ձեր մտադրության մասին տեղեկացրեք event@crrc.am էլ. հասցեով կամ (010) 574898, 574868 հեռախոսահամարներով` մինչև ս.թ. մարտի 23-ը, ժ. 15:00՝ նշելով Ձեր աշխատավայրը և պաշտոնը:

  Ձեռնարկ 


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: