Home

Մուդըլ

Moodle-ի ստեղծողները բնութագրում են այն որպես ՙԽելամիտ մանկավարժական սկզբունքների վրա հիմնված հանրորեն հասանելի ծրագրային փաթեթ, որն օգնում է դասուսույցներին ստեղծելու արդյունավետ առցանց ուսումնական համայնքներ՚: Moodle-ը որպես ուսումնառության միջոց օգտագործում են աշխարհի բազմաթիվ համալսարաններ, հաստատություններ և դասախոսներ:

Համալրելով Moodle-ի ավելի քան 200,000 օգտվողների ցանկը, ՀՌԿԿ-ն հետամուտ է Հարավային Կովկասում նոր ուսումնական տեխնոլոգիաների արմատավորմանը և հետազոտական համայնքների հետագա զարգացմանը: ՀՌԿԿ-ի կողմից Moodle-ը ներկայումս օգտագործվում է որպես նորարական մեթոդ` Հետազոտական դրամաշնորհային ծրագիրը ուսումնական գործընթացի հետ համակցելու համար: Moodle-ը կիրառվում է նաև ՀՌԿԿ տարածաշրջանային հետազոտական ծրագրերի ղեկավարման և առանցքային հասարակագիտական դասընթացների մոդուլներ մշակելու համար: ՀՌԿԿ-ի Moodle-ը տեսնելու համար սեղմեք այստեղ:

Ահա թե ինչ են կարծում ՀՌԿԿ Հետազոտական դրամաշնորհի հավակնորդները Moodle-ի միջոցով դիմելու ընդհանուր գործընթացի մասին.

• ՙԹերթեցի ներկայացված նյութերը և ամենից շատ հավանեցի դրա տրամաբանական հաջորդականությունը և հարմարավետ միջավայրը. լավ •ործ է՚
 PublicHealthResearcher0578
• ՙՇնորհակալ եմ ՀՌԿԿ-ին երիտասարդ հետազոտողներին ընձեռնված հետաքրքիր հնարավորության համար` զար•ացնել և հղկել իրենց հմտություններն ու •իտելիքները:՚
 Sociologist0817
• ՙԳերազանց է և յուրահատուկ: Համոզված եմ, որ մենք բոլորս էլ շատ բան սովորեցինք այս նախապատրաստական •ործընթացից ևս: Շնորհակալ եմ ՀՌԿԿ-ին նման օ•տակար նախաձեռնության համար:՚
 Economist0531
• ՙԱնչափ շնորհակալ եմ այս առցանց համակար•ի համար, այն շատ մատչելի է:՚
 Sociologist0514