ՀՌԿԿ Դրամաշնորհային ծրագիրը սկսել է գործել 2004 թ-ից: Ծրագրի նպատակն է աջակցել Հարավային Կովկասի տարածաշրջանի անհատներին հասարակական գիտությունների ոլորտում հետազոտություններ իրականացնելու գործում: ՀՌԿԿ-ը հետազոտողներին տրամադրել է 45 դրամաշնորհ վերլուծելու համար տնտեսագիտության, սոցիոլոգիայի և ժողովրդագրության հիմնահարցեր, և վերջապես մշակել հանձնարարականներ քաղաքական գործիչների համար:
Հետազոտություն իրականացնելու համար դրամաշնորհ ստացած հետազոտողները օգտագործում են ՀՌԿԿ տվյալների հավաքագրման նախաձեռնության ծրագրի շրջանակներում հավաքագրված տվյալները, ինչպես նաև նոր և արդեն հավաքագրված տվյալներ: Դրամաշնորհ ստացած հետազոտողները ընտրվում են մրցակցային կարգով առաջատար մասնագետների և հետազոտողների հանձնաժողովի կողմից: Մանրամասն ՀՌԿԿ Դրամաշնորհ ստացած հետազոտողների և հետազոտությունների մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
Եթե դուք հետազոտող եք Հայաստանում և հետաքրքրված եք Դրամաշնորհային ծրագրին հայտ ներկայացնելու, մանրամասն տեղեկության համար այցելեք Հետազոտական դրամաշնորհների ծրագիր: Եթե Դուք դրամաշնորհի դիմում գրելու օգնության կարիք ունեք այցելեք Օժանդակ նյութեր հայտ գրելու համար: