Home

Դրամաշնորհ ստացած հետազոտողներ և հետազոտություններ

2010/2011թ Հետազոտական Դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները


Աննա Մինասյան
Աննա Մինասյանը իրականացնում է «Հազարամյակների մարտահրավեր հիմնադրամի (ՀՄՀ) օգնությունը և կոռուպցիայի վերահսկողությունը Հայաստանում» հետազոտական ծրագիրը: Հետազոտության նպատակն է պարզել` արդյոք կառավարման բարձր ցուցանիշներ ունեցող երկրներին ՀՄՀ-ի կողմից տրվող ֆինանսավորումը բավարար է Հայաստանի համար` բարելավելու կոռուպցիայի նկատմամաբ վերահսկողությունը: Հետազոտության համար որպես տվյալների բազա կծառայեն ա) Համաշխարհային բանկի համաշխարհային կառավարման ցուցանիշները, որ հաշվարկվում են երկրներում փորձագետների հետ հարցախույզ և քվեարկություն իրականացնելով, և բ) ՀՌԿԿ Կոռուպցիայի մասին հանրային կարծիքի հետազոտությունը, որն անցկացվում է տնային տնտեսություններում և հիմնվում է կոռուպցիայի մասին նրանց ընկալումների վրա: Ըստ հետազոտության հիպոթեզի` ՀՄՀ աջակցության ստացման շարժառիթները դրական ազդեցություն ունեն Հայաստանում կոռուպցիայի ցուցանիշների բարելավման վրա: Հետազոտությունը կհիմնվի համեմատություն համեմատության մեջ (difference-in-difference) համամետական վերլուծության և ռեգրեսիոն վերլուծության մեթոդաբանությունների վրա: Կտրվի երկու վերլուծությունների արդյունքների համեմատություն:


Մերի Երանոսյան
Մերի Երանոսյանի հետազոտության թեման է «Կրոնական հանդուրժողականությունը և Հայկական Առաքելական Եկեղեցու գերիշխանությունը Հայաստանում: Շատին գյուղի օրինակը»: Այն կուսումնասիրի, թե ինչու Սովետական Միության փլուզումից հետո Շատին գյուղում նկատվեց կրոնական հանդուրժողականության այդքան բարձր մակարդակ, մինչդեռ երկրի մնացած հատվածը բախվեց համատարած կրոնական խտրականության հետ: Պատասխանը ենթադրում է, որ սոցիալական կապերի կորստի վախը և տարեց ազգաբնակչության մեջ օտարանալը, ինչպես նաև տարեցների նկատմամբ երիտասարդների ունեցած հարգանքը ապահովել են Շատինում կրոնական հանդուրժողականություն:


Նելլի Գասպարյան
Նելլի Գասպարյանը նախաձեռնել է «Աղքատության և աճի դինամիկան Հայաստանում» թեմայով հետազոտություն: Այն ուղղված է Հայաստանում աղքատության դինամիկայի և դրա պատճառների բացահայտմանը: Այս հետազոտությունը կուսումնասիրի աղքատությունը տարբեր ժամանակներում և տարբեր շրջաններում: Ավելին, կգնահատվի աղքատության հիմնական պատճառները և կառավարության` աղքատության դեմ պայքարի սոցիալական ծրագիրը: Հետազոտության հիպոթեզն այն է, որ Հայաստանի տարբեր խմբեր և ռեգիոններ անհամամասնորեն են ենթարկվում կառավարության և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող տնտեսական աճի և սոցիալական ծրագրերի ազդեցությանը:


Վիլեն Խաչատրյան
Վիլեն Խաչատրյանի հետազոտության թեման է «Հետճգնաժամային զարգացումները Հայաստանում», որը կուսումնասիրի Հայաստանի տնտեսական զարգացումները մինչ ճգնաժամը: Հետազոտությունը կփորձի պատասխանել հետևյալ հարցերին. ա) որոնք են այն հիմնական պատճառները և գործոնները, որոնք բերել են Հայաստանի տնտեսության անկմանը, բ) կարող է արդյոք տնտեսության ավելի լայն տարածաշրջանային ինտեգրումը նպաստել այդ անկմանը, գ) կարող են արդյոք հետճգնաժամային զարգացումները Հայաստանում բերել պետական պարտքի ճգնաժամի: Հարցերի ենթադրյալ պատասխաններն են. ա) թերի ճյուղային դիվերսիֆիկացիան և արտաքին միջավայրից մեծ կախվածությունը հանգեցրել են ճգնաժամի, բ) ճգնաժամը չէր լինի այդքան խորը, եթե լիներ ավելի մեծ տարածաշրջանային ինտեգրում, գ) հետճգնաժամային զարգացումները չեն բերի պետական պարտքի ճգնաժամի:


Թամարա Ծատուրյան
Թամարա Ծատուրյանի հետազոտական թեման է «Անհատականությունը և հանգստի ընտրությունը Հայաստանում»: Հետազոտությունն ուղղված է մարդկանց շարժառիթներին` ընտրելու հանգստյան որոշակի ձևեր, որոնք ավելի տարածված են, քան մյուսները: Կկատարվի վերլուծություն` պարզելու համար ինքնուրույն կազմակերպվող հանգստի և անհատականության միջև կապը: Մասնավորապես, հետազոտությունը նպատակ ունի պարզելու, թե ինչպիսին են մարդիկ, ովքեր ներգրավվում են ինքնուրույն կազմակերպվող հանգստի ձևերում, ինչպես են նրանք ներգրավվում այդ գործընթացներում և որոնք են նրանց կողմից ստացվող օգուտները: Ենթադրվող պատասխանն այն է, որ հանգստի ինքնակազմակերպման գործընթացները Հայաստանում կարգավորվում են ավելի շատ անհատական բնութագրիչներով, քան մշակութային և սոցիալական միտումներով: Այս ուսումնասիրությունը կտա կարևոր պատկերացումներ հասարակության առողջության, բարեկեցության, կյանքի հանդեպ ունեցած երջանկության և բավարարվածության մակարդակի մասին և այդպիսով կարող է ծառայել որպես ուղեցույց` կառուցելու մշակույթի, երիտասարդության և առողջապահության զարգացման ավելի լավ քաղաքականություններ:




2009/2010թ Հետազոտական Դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները



Մարինե Պետրոսյան
Հայաստանի գյուղատնտեսական շուկայում տեղական արտադրանքի սպառման ռիսկը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում


Յուլիյա Անտոնյան
Հայկական մտավորականությունն այսօր և վաղը. Ինքնությունը, կացութաձևը, սոցյալ-կրթական գործընթացին մասնակցության ձևերը և տեսակները


Շուշան Քուրքչիյան
Հայաստանի ՀԿ-ների դերը սոցիալական կապիտալի զարգացման գործում


Անահիտ Պետրոսյան
Գյուղատնտեսության մեջ արդի փորձի և մեթոդների ներդրումը. շարժիչ ուժերը, խնդիրներին ու սահմանափակունմերը




2008/2009թ Հետազոտական Դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները

 Աննա Հարությունյան
ՀՀ ավագ դպրոցի աշակերտների կողմնորոշումը դեպի բարձրագույն կրթություն. դրդապատճառների և արժեքների ուսումնասիրություն Երևանի օրինակով
 
 Արտակ Քյուրումյան
Ներքին պետական պարտքը որպես միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման ապահովում
 
Լիաննա Մխիթարյան
Դեպի արդյունավետ հանրային ծառայությունների մատուցման ոլորտ. խմելու ջրի ծառայության օրինակ
 
Նարինե Մելիքյան
Կորպորատիվ մշակույթը որպես տնտեսական ժողովրդավարության հիմք
 
Սամվել Մանուկյան
Հարավ կովկասյան հասարակություններում էթնո-մշակութային գործընթացների համեմատական մաթմոդելներ
 
Վահրամ Ղարախանյան
1991-2008թթ.ԱՄՆ-ից հայրենադարձների թիվն ու ինտեգրումը հայրենիքում
 
 Տիգրան Մաթոսյան
"Մահաբեր" ամրագոտիներ, կանացի վարորդներ և մգեցված ապակիներ. ամրագոտիների կիրառման պատնեշները Հայաստանում
 
Քրիստինե Հովհաննիսյան
Միջազգային դոնորների աջակցության դերը քաղաքացիական իրազեկման տարածմանը հետխորհրդային Հայաստանում



2007թ Հետազոտական Դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները

Անահիտ Մկրտչյան Թողնել կարծիք


Միասին ստեղծենք ժողովրդավարական Հայաստան. սփյուռքահայերի ադապտացիան հայ հասարակության մեջ
 
Աննա Սարգսյան Թողնել կարծիք
Հաշմանդամ երեխաների կրթական հիմնախնդիրները. Երևանի և մեկ մարզի համեմատական վերլուծություն
 
Արմինե Ասրյան Թողնել կարծիք
 Դպրոցների վերակառուցումը Հայաստանում. սոցիալական կապիտալի կարևորությունը
 
Հասմիկ Հովհաննսյան                 Կարծիքներ
 Երկքաղաքացիության ազդեցությունը Հայաստանում աղքատության կրճատման վրա
 
Հայկ Զայիմցյան Թողնել կարծիք
Ավանդների ապահովագրությունը անցումային երկրներում. ձև, էություն և իրականացում
 
Լիանա Հակոբյան Թողնել կարծիք
Ֆիզիկական ակտիվության տարածվածությունը և դրա խոչրնդոտները Երևանի չափահաս բնակչության շրջանում
 
Մարիամ Մարտիրոսյան Թողնել կարծիք
Տղամարդկային օրինակելի կերպարի պակասը Հայաստանի դպրոցներում և դրա ազդեցությունը առնականության մասին պատանիների պատկերացումների վրա
 
Գոհար Ղանթարջյան Թողնել կարծիք
 Արտահանել, թե ոչ. հայկական ընկերությունների հաջողության ընտրությունը
 
Սաթենիկ Մկրտչյան Թողնել կարծիք    Ներկայացում  
Դպրոցների կառավարման խորհուրդները Հայաստանում. ծնողների մասնակցության հիմնախնդիրները
 
Տիգրան Հարությունյան Թողնել կարծիք


Ատենակալների մասնակցությամբ դատավարության իրավունքը. աջակցություն Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործընթացին
 
Տիգրան Թովմասյան
 Քաղաքացիական կրթության ազդեցությունը դպրոցների, աշակերտների և համայնքների վրա



2006թ Հետազոտական Դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները

Արմեն Ասատրյան Հաշվետվություն Առաջարկություններ Թողնել կարծիք
Միգրացիան Հարավային Կովկասում


Արտակ Դաբաղյան

Կարծիք    Հոդվածներ

Տնտեսությունը, առևտուրը և էթնիկությունը սահմանամերձ գոտում. ազգագրական հետազոտություն Հայաստանի Տավուշի մարզում



Անահիտ Գուլյան Բրոշյուր Թողնել կարծիք
Հայաստանի Հանրապետությունում Պարտադիր Բժշկական Ապահովագրության ներդրման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները


Արմինե Մխիթարյան Թողնել կարծիք
Տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային ինդիկատորները


Էդիկ Կյուրեղյան Առաջարկություններ Տվյալների շտեմարան   Թողնել կարծիք
ՀՀ գյուղական բնակչության զարգացման հիմնական ուղղությունները


Գյուլնարա Հովհաննիսյան   Թողնել կարծիք
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի գենդերային փորձաքննություն



2005թ Հետազոտական Դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները


Անահիտ Մկրտչյան        Առաջարկություններ
 Կանանց վերապատրաստման և զբաղվածության խնդիրները Հայաստանում  


Գոհար Շահնազարյան
   
Առաջարկություններ
 Ժամանակակից Հայաստանի սոցիալական կառուցվածքի գենդերային բաղադրիչը  
      /
ամբողջական աշխատություն/


Մանուկ
Հերգնյան
         Ներկայացում

 Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող օտարերկրյա ուղղակի ներդրումներում


Դիանա Տեր-Ստեփանյան  
SPSS տվյալների շտեմարաններ   Հարցաթերթ    Առաջարկություններ
 Քաղաքացիական կրթությունը Հայաստանի դպրոցների բարձր դասարաններում


Գոհար Ջրբաշյան
 Երեխաների աղքատությունը Հայաստանում


Արմեն Քթոյան
              
Հոդվածներ
 Բնակչության կենսամակարդակի բազմագործոնային ընդհանրական համաթիվը որպես դրա բարձրացման  քաղաքականության գործիք


Սերգեյ Հարությունյան   Հոդվածներ      SPSS տվյալների շտեմարաններ    Ներկայացումներ
Ընտրությունների ինստիտուտի արդյունավետությունը Հայաստանում


Ռուբեն Կարապետյան
       
Հոդվածներ     Արդյունքներ

 Սոցիալ-մշակութային միտումները  Հայաստանում 1980-2005 թթ.


Նազիկ Գաբրիելյան     Հոդվածներ           Տեղեկագիր
 
Հայաստնի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության միգրացիան

 
Սամվել Մանուկյան

 Սոցիալ- քաղաքական միտումները Հարավային Կովկասում (մաթեմատիկական մոդելների օգտագործմամբ)


Սասուն
Մուրադյան

 Միջնակարգ կրթությանն ուղղված պետական միջոցների կառավարումը և կրթության որակի բարձրացումը


Մխիթար
Գաբրիելյան

 Հայկական ընտանիքն անցումային շրջանում. մարդաբանական և մշակութային հեռանկարները
      /
ամբողջական աշխատություն/


Մասիս Պողոյան    Տեղեկատվական նյութեր
 Հակադեմոկրատական ընտրական տեխնոլոգիաները Հայաստանի Հանրապետությունում


Բագրատ Հարությունյան
   
Հոդված 1        Հոդված 2

 Կոռուպցիան կրթական համակարգում


Միհրան Գալստյան    Կոդեր   Տվյալների բազա   Հարցաթերթ   Հոդված 1   Հոդված 2
 Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչության աշխատանքային միգրացիայի սոցիոլոգիական ուսումնասիրություն