Home

ՀՌԿԿ Ցանց

ՀՌԿԿ ցանցի կենտրոնները գործում են հարավկովկասյան երեք երկրներում: Ցանցի հիմնական նպատակն է աջակցել և խրախուսել այն հասարակագետներին և հետազոտողներին, որոնք վերլուծություններ և հետազոտություններ են իրականացնում հասարակական գիտությունների բնագավառում:

ՀՌԿԿ-ի գործունեությունն ուղղված է զարգացնելու տարածաշրջանում բնակվող և օտարերկրյա գիտնականների համայնք և համագործակցություն խրախուսելու տեղական և միջազգային վերլուծական կենտրոնների և հետազոտական կազմակերպությունների միջև:

ՀՌԿԿ-ն կազմում է Հարավային Կովկասում առաջատար հասարակագետ-հետազոտողների տվյալների շտեմարան, որը ներառում է հետազոտությունների վերնագրեր, աշխատանքային հոդվածներ, ինչպես նաև յուրաքանչյուր երկրում հասարակագիտական հետազոտությունների և հանրային քաղաքականության հաստատությունների ցուցակ: Եթե Դուք հասարակագետ-հետազոտող եք և փնտրում եք համագործակից հարևան երկրներում, դիմեք ՀՌԿԿ համապատասխան տեղակատվություն ստանալու կամ շտեմարանում ընդգրկվելու համար: 
 

ՀՌԿԿ-ի գործընկերների թվում են բազմաթիվ տեղական և միջազգային վերլուծական կենտրոններ, ուսումնական հաստատություններ և հասարակական կազմակերպություններ:

Նպատակ ունենալով տարածաշրջանում զարգացնել հասարակագիտական հետազոտությունների և քաղաքական վերլուծությունների բնագավառը, ՀՌԿԿ-ն համագործակցում է նմանատիպ ուղղվածություն ունեցող բազմաթիվ կազմակերպությունների հետ և համատեղ ծրագրեր իրականացնում տեղական և միջազգային մակարդակով: