ՀՌԿԿ-ը տրամադրում է հետևյալ ռեսուրսները.
Գրքեր
Մենագրությունների հավաքածուն ընդգրկում է հիմնականում անգլերենով գրքերի շուրջ 1500 հատոր: Հավաքածուն լրացվում է ՀՌԿԿ-Հայաստանի շահառուների հետազոտական և կրթական կարիքների համաձայն:
Ամսագրեր
Ամսագրերի հավաքածուն ընդգրկում է շուրջ 20 տպագիր ամսագիր: Ամսագրերից մի քանիսը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով ՀՌԿԿ-Հայաստան կենտրոնի համակարգչային սրահից: Ամսագրերի ցանկին ու հակիրճ նկարագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տվյալների բազա
Կենտրոնները հավաքագրում են,Հարավային Կովկասում ժողովրդագրությանը, միգրացիային, տնային տնտեսությունների տնտեսական և սոցիալական վիճակին վերաբերող մի շարք տվյալներ: Տվյալները բոլոր երեք երկրներում էլ հավաքագրվում են նույն մեթոդաբանությամբ ու հարցաթերթով, ուստի և խիստ համադրելի են: Տվյալների բազաներն առաջին հերթին առաջարկվում են տեղական հետազոտողներին և կենտրոնների կողմից հետազոտական դրամաշնորհ ատացած անձանց: 2004թ. ընթացքում, տվյալների հավաքագրման նախաձեռնության շրջանակներում Կենտրոններն իրականացրել են ընտրանքային հարցումներ յուրաքանչյուր մայրաքաղաքի 1500 տնային տնտեսություններում: Հարցման արդյունքները հանրորեն հասանելի են և բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում տեղական և արտերկրի հետազոտողներին: Հաջորդ տարիներին տվյալների հավաքագրման նախաձեռնությունը կընդլայնվի` մայրաքաղաքներից զատ ներառելով նաև մարզերը: