Home

Աշխատակազմ


Կենտրոնի Տնօրեն
Հեղինե Մանասյան

Հեղինե Մանասյանն ունի տնտեսագիտության դոկտորի աստիճան և դասավանդման, հանրային հետազոտությունների ու քաղաքականության վերլուծության մեծ փորձ: Նրա փորձագիտական հիմնական ոլորտներն են` տնտեսական աճը և զարգացումը, անցումային տնտեսությունը, աշխատանքի շուկան, աղքատությունը և կրթությունը, սեփականաշնորհումը, ստվերային տնտեսությունը, կոռուպցիան և այլն: Դոկտոր Մանասյանը հարյուրից ավել հրատարակությունների և հոդվածների հեղինակ է: Մինչև ՀՌԿԿ հայաստանյան մասնաճյուղում իր աշխատանքն սկսելը դոկտոր Մանասյանը գործուն մասնակցություն է ունեցել միջազգային կազմակերպությունների (UNDP, WB, TACIS)  ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող այն ծրագրերին, որոնց նպատակը Հայաստանում տնտեսագիտական հետազոտությունների և կրթության բարձր որակի ապահովումն է: Դոկտոր Մանասյանը սովորել է Երևանի պետական համալսարանում, Կառավարման պետական ակադեմիայում (Մոսկվա), Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (Բուդապեշտ) և Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք):

էլ-փոստ` heghine@crrccenters.org


Տվյալների նախաձեռնության և մեթոդաբանական դասընթացների գծով ծրագրերի ղեկավար
Արման Մելքոնյան

Արման Մելքոնյանը միացել է ՀՌԿԿ-ին 2011թ. հունիսից: 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրան: Արմանի` որպես փորձառու մասնագետի կայացման ճանապարհն սկսվել է բակալավրատում ուսանելու տարիներից (1999-2002թթ.), երբ նա է մասնակցել է բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտությունների որպես հարցազրուցավար, դաշտային աշխատանքների խմբավար, ֆոկուս խմբային քննարկումների մոդերատոր և այլն: Նախքան ՀՌԿԿ-ին միանալը՝ 2008թ. օգոստոսից մինչև 2011թ. հունվարն աշխատել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում որպես տվյալների մենեջեր, որտեղ պատասխանատու է եղել հարցաթերթերի կազմման, վիճակագրական հաշվարկների և վերլուծական հաշվետվությունների նախապատրաստման համար: Արմանը նաև վարում է SPSS-ի դասընթացներ ուսանողների և հետազոտողների համար: Արմանի հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է բանակի, կրթության, գիտության և քաղաքական սոցիոլոգիան:

էլ-փոստ` arman.melkonyan@crrccenters.org


Հետազոտական դրամաշնորհների գծով ծրագրերի ղեկավար
Աննա Սարկիսյան

Աննա Սարկիսյանը միացել է ՀՌԿԿ անձնակազմին 2004թ.: Աշխատելով ՀՌԿԿ-Հայաստանի տարբեր բաժիններում` ներկայումս Աննան ղեկավարում է դրամաշնորհների և միջոցառումների ծրագրերը և միջոցառումները: Աննան ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը` տանալով բակալավրի կոչում, այնուհետև ընդունվել է պատմության ֆակուլտետի մագիստրատուրա, որտեղ և շարունակել է իր գիտական աշխատանքը` ուսանելով նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2010թ. ուսանել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

էլ-փոստ` anna@crrccenters.org


Կրտսեր հետազոտող
Մոնիկա Շահմենենդյան

Մոնիկա Շահմենենդյանը բակալավրի կոչումը ստացել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետից,իսկ մագիստրոսի կոչումը` նույն ԲՈւՀ-ից` «Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման» ամբիոնի Կառավարման Ինֆորմացիոն համակարգեր բաժնից: Ներկայումս հանդիսանում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանի հետազոտական ծրագրերի օգնական:

էլ-փոստ` monica@crrc.am


Գրասենյակի կառավարիչ
Հերմինե Մհերյան

Հերմինե Մհերյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը (անգլերեն լեզու): Նախքան ՀՌԿԿ հայկական գրասենյակի թիմին միանալը Հերմինե Մհերյանն աշխատել է պետական, մասնավեր և միջազգային կազմակերպություններում, մասնավորապես` ՀՀ Կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունում, «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկությունում, Եվրամիության TACIS ծրագրում և «Լանզա» ՍՊԸ-ում:

էլ-փոստ` era@crrccenters.org


Գրադարանավար/Տեղեկատվության մասնագետ
Վերոնիկա Գրիգորյան

Վերոնիկա Գրիգորյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: ՀՌԿԿ-Հայաստանում սկսել է աշխատել 2010 թվականի հուլիսից: Մինչ այդ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆինանսատնտեսագիտության ծառայությունում որպես գլխավոր մասնագետ: Ուսման ընթացքում պրակտիկան անցկացրել է Մարիոթ-Հայաստան հյուրանոցի ֆինանսական բաժնում, Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունում:

էլ-փոստ` veronika.grigoryan@crrccenters.org


Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մենեջեր
Վահան Գալստյան

Վահան Գալստյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը, այնուհետև համակարգչային և տեղեկատվական գիտությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Վահան Գալստյանը հարուստ աշխատանքային փորձ ունի, աշխատել է բազմաթիվ կազմակերպություններում որպես ՏՏ ղեկավար և որպես հետազոտող: 2011 թ. սեպտեմբերից ՀՌԿԿ-Հայաստանի ՏՏ ղեկավարն է: Մինչ այդ աշխատել է «Այթեր» ՍՊԸ-ում որպես ՏՏ ղեկավար, ՀՀ կառավարությունում՝ որպես գլխավոր ինժեներ, Հայաստանի անգլերեն լեզու դասավանդողների կենտրոնում՝ որպես համակարգչային մասնագետ: Հայաստանի ամերիկյան համալսարանում եղել է ադմինիստրատիվ և հետազոտության գծով օգնական, ինչպես նաև աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում:

էլ-փոստ` vahan@crrccenters.org

Օգնական
Իսկուհի Մկրտչյան

Իսկուհի Մկրտչյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը: Ունի բակալավրի և մագիստրոսի կոչում և ներկայումս հայցորդ է: Աշխատում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնում որպես էկոնոմետրիկայի, վիճակագրության և SPSS ծրագրային փաթեթի դասախոս: 2011-ի հունվարից մայիս մասնակցել է Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին (JFDP) Հարավային Դակոտայի պետական համալսարանում, Բրուքինգս, ԱՄՆ:

էլ-փոստ` iskuhi@crrc.am


Փորձնակ
Գևորգ Արիստակեսյան

Գևորգը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի Մակրոէկոնոմիկա բաժնի չորրորդ կուրսի ուսանող է, որն ավարտելով կստանա բակալավրի աստիճան: Վերլուծում է Հայաստանի պետական բյուջեն` իր դիպլոմային աշխատանքի շրջանակներում:


Փորձնակ
Քնարիկ Հարությունյան

Քնարիկը սոցիոլոգ է, ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը: Ուսումնասիրել է Հայաստանի ադմինիստրատիվ սոցիալ-աշխատանքային կոնֆլիկտները: ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմին միացել է որպես կամավոր 2011թ. հոկտեմբերից:

Փորձնակ
Դրյու Լուազո

Դրյուն Ֆորդհամի համալսարանում միջազգային քաղաքական տնտեսության ու զարգացման մագիստրոսի թեկնածու է: Ավարտել է միջազգային քաղաքական տնտեսության ու զարգացման վերաբերյալ մագիստրոսական աշխատանքը` միջազգային ու զարգացող տնտեսությունների ուղղվածությամբ: ԱՄՆ Բորեն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում արդեն մեկ տարի Հայաստանում է, սովորում է հայերեն, ինչպես նաև աշխատում է ՀՌԿԿ-ում: ԱՄՆ-ում տեղակայված Կիվա միքրոֆանդս միկրոֆինանսավորման հիմնադրամի համար նախկինում աշխատել է Կամբոջայում, Ֆիլիպիններում և Ուգանդայում: ԱՄՆ-ում Կոլչեստերում, Վերմոնտում և Վաշինգտոնում Դրյուն աշխատել է փախստականների ու ներգաղթյալների գծով ԱՄՆ հանձնաժողովում` աջակցելով աշխարհի տարբեր անկյուններից փախստականներին վերաբնակեցման հարցում: Դրյույի հետազոտությունը վերաբերում է Հայաստանում քաղաքացիական հասարակության դերին և Հայաստանի տնտեսական զարգացմանը:




ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


Ծրագրի Տնօրեն
Հանս Գութբրոդ

Հանս Գութբրոդը միջազգային հարաբերությունների գծով դոկտորի և բակալավրի կոչումը ստացել է Լոնդոնի տնտեսագիտության համալսարանից: Ծագումով Գերմանիայից` նա «Արդյունավետ հաղորդակցության ուղեցույց» գրքի հեղինակն է, որը հրատարակվել է Վրաստանում, Մոնղոլիայում, Բուլղարիայում, Հայաստանում և ներկայումս թարգմանվում է այլ երկրներում: Նրա հիմնական հետաքրքրությունների շրջանակը ներառում է տարբեր գիտակարգերում կիրառվող դատողությունների և գնահատականների տրամաբանությունը` հատկապես անցումային համատեքստում:

Նախքան ՀՌԿԿ-ին միանալը, Հանսը երկար տարիներ աշխատել է Կովկասյան տարածաշրջանում: Նա դասավանդել է Թբիլիսիի պետական համալսարանում` դասախոսներին և բարձրագույն կրթական աշխատակազմին ուսուցանելով տարբեր մեթոդոլոգիաներ: Նա հարուստ աշխատանքային փորձ ունի. մասնակցել է Բեռլինում Լիբերալ Արվեստի քոլեջի ստեղծմանը, երկար ժամանակ եղել է ընտրությունների դիտորդ` ԵԱՀԿ-ի կողմից, ինչպես նաև դասավանդել և ուսուցանել է բազմաթիվ այլ հաստատություններում և կազմակերպություններում:

էլ-փոստ` hans@crrccenters.org


Տարածաշրջանային փոխտնօրեն
Ռոբիա Չարլզ

Ռոբիա Չարլզը ծագումով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից է և դոկտորի աստիճանի թեկնածու է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում: Նա ունի մագիստրոսի կոչումներ Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանից` ռուսական ուսումնասիրությունների գծով, և Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանից` քաղաքագիտության գծով: Նա նաև ստացել է բակալավրի աստիճան Դեյվիսի Կալիֆորնաիայի համալսարանից, որտեղ նա ուսանել է ռուսերեն և մաթեմատիկա առարկաները:

Մինչ ՀՌԿԿ-ին միանալը Ռոբիան աշխատել է Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում` որպես համեմատական քաղաքագիտության և ժամանակակից ռուսական քաղաքագիտության մագիստրոսական դասընթացների դասախոս: Նա նաև աշխատել է Հյուսիսային Կալիֆորնիայում որպես համայնքային ղեկավար և Տանզանիայում և Սիբիրում որպես ստորգետնյա ջրերի հետազոտող: Ռոբիան մասնագիտանում է համեմատական քաղաքագիտություն, հետկոմունիստական քաղաքագիտություն առարկաներում և քանակական ու որակական հետազոտություն մեթոդոլոգիաներում: Նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են ազգայնականությունը և քաղաքագիտությունն ու կրոնը` հատկապես հետսովետական տարածաշրջանում:

էլ-փոստ` robia@crrccenters.org


Արտաքին կապերի և հետազոտության տարածաշրջանային օգնական
Նանա Պապիաշվիլի

Նանա Պապիաշվիլին Միջազգային հարաբերությունների և եվրոպական գիությունների մագիստրոսի կոչում ունի Հունգարիայի Կենտրոնական եվրոպական համալսարանից և հումանիտար գիտությունների գծով բակալավրի կոչում` Թբիլիսիի տնտեսական հարաբերությունների պետական համալսարանից: 2003-2004 թթ, Նանան ուսանել է միջազգային հարաբերություններ Պենսիլվանիա նահանգի Վիլսոն քոլեջում «Ազատության Աջակցման գործընթաց» փոխանակման ծրագրով: Նանան նաև ունեցել է ամառային դասընթացներ Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում 2003 թ.-ին, և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ` Բոլոնիայի համալսարանում, 2004 թ.-ի ամռանը:
 
Մինչ ՀՌԿԿ-ին միանալը, Նանան աշխատել է արտաքին միգրացիայի, էթնիկ կոնֆլիկտների և Վրաստանի ինքնավար շրջաններին վերաբերող մի շարք հետազոտական ծրագրերում: Իր ուսումնառության տարիներին Նանան պրակտիկա է անցել Միջազգային հարաբերությունների ազգային դեմոկրատական ինստիտուտի Թբիլիսիի գրասենյակում, Վրաստանի պառլամենտում և Չամբերսբուրգի Առևտրի պալատում: Նրա հետազոտական հետաքրքրություններն են ազգամիջյան կոնֆլիկտները Վրաստանում և եվրոպական ինտեգրացիան:

էլ-փոստ` nana@crrccenters.org


Տվյալների հետազոտության ծրագրի ղեկավար
Թինաթին Զուրաբաշվիլի

Դոկտոր Թինաթին Զուրաբաշվիլին ՀՌԿԿ-ի Կովկասյան Բարոմետր ծրագրի ղեկավարն է: 1999 թ-ից նա ուսուցանել է բակալավրի և մագիստրատուրայի դասընթացներ սոցիոլոգիայից` մասնագիտանալով հետազոտական մեթոդների վրա, Թելավիի պետական համալսարանում և Թբիլիսիի պետական համալսարանի սոցիալական գիտությունների կենտրոնում, որտեղ նա եղել է Քաղաքացիական կրթություն ծրագրի (ՔԿԾ) տեղական ֆակուլտետի անդամ (2001-2003) և «Վերադարձած գիտնականների համար» ակադեմիական կրթաթոշակների ծրագրի մասնակից (2005-2006): 2004թ.-ից 2007թ.-ն ընկած ժամանակահատվածում` գարնանային կիսամյակների ընթացքում, նա եղել է Բաց Հասարակության ինստիտուտի «Դասախոսների զարգացման ծրագրի» դրամաշնորհառու Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, Սոցիոլոգիայի բաժնում: Նրա ակադեմիական հրատարակումները սևեռված են սոցիալական հետազոտությունների մեթոդներին, անցումային շրջանի սոցիոլոգիային և լրատվամիջոցների սոցիոլոգիային:

Նախքան Վրաստանում դասավանդելը, 1999 և 2001 թվականների ընթացքում Դոկտոր Զուրաբաշվիլին կրտսեր հետազոտող է եղել Յելի Համալսարանի` «Աղքատությունը, էթնիկական ու սեռային խտրականությունը Արևելյան Եվրոպայում անցումային շրջանում» ծրագրում:

Դոկտոր Զուրաբաշվիլին հինգ տարի աշխատել է Ռուսաստանի հասարակական կարծիքների և շուկայական հետազոտությունների կենտրոնում (այժմյան Լևադա կենտրոնն է): Դոկտոր Զուրաբաշվիլին իր դոկտորական թեզը` լրագրության սոցիոլոգիան թեմայով , պաշտպանել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, 1999 թվականին:

էլ-փոստ` tina@crrccenters.org