World Development Indicators Online (WDI)
Ընդգրկում է զարգացման շուրջ 700 ցուցանիշների և ավելի քան 225 երկրների 1960-2006 թվականների վիճակագրական տվյալներ: Այդ տվյալները ներառում են սոցիալական, տնտեսական, ֆինանսական, բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի ցուցանիշներ: Արդյունքները կարող են ներկայացվել մասշտաբներով և ինդեքսներով` տվյալ տարվա կտրվածքով, վերածվել տոկոսային ցուցանիշի և արտածվել գծապատկերի տեսքով: Տվյալները կարելի է ներմուծել Excel ծրագիր:
Global Development Finance Online (GDF)
GDF-ը տրամադրում է 140 երկրների արտաքին պարտքի և ֆինանսական հոսքերի մասին տվյալներ` ըստ Համաշխարհային բանկի պարտատուների հաշվետվության համակարգին այդ երկրների ներկայացրած` պարտքերի և պետական երաշխավորված պարտքերի մասին զեկույցների: 220 ցուցանիշների համար ժամանակային շարքերն ընդգրկում են 1970-2006 թվականները, իսկ պայմանագրային պարտավորությունների տվյալներն ընդգրկում են մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածը: Ցուցանիշները վերաբերում են արտաքին պարտքի մեծությանը և հոսքերին, տնտեսական հիմնական ագրեգատներին և պարտքի հիմնական գործակիցներին, ինչպես նաև նոր պարտավորությունների միջին ժամանակահատվածներին, երկարաժամկետ պարտքի արժութային կառուցվածքին, պարտքի վերակառուցմանը և պարտքի սպասարկման կանխատեսվող ժամկետներին: