ՀՌԿԿ-Հայաստանում առկա ամսագրերի ցանկը
Հայերեն լեզվով
Անգլերեն լեզվով
|
|
Սոցիոլոգիայի ամերիկյան ամսագիրՍոցիոլոգիայի ամերիկյան ամսագիրը (AJS) հրատարակվում է 1895 թվականից և հանդիսանում է ԱՄՆ առաջին ակադեմիական ամսագիրն այս ոլորտում: Այն առաջատար դիրքեր է գրավում հասարակագիտության ոլորտում կատարված վերլուծությունների և հետազոտությունների առումով, ներկայացնում է աշխատություններ սոցիոլոգիայի տեսության, մեթոդների, պրակտիկայի և պատմության վերաբերյալ: Ամսագիրն ընդունում է նաև հասարակագիտության այլ ոլորտներին վերաբերող հեռանկարային աշխատանքներ և տպագրում է հոգեբանների, անտրոպոլոգների, վիճակագրագետների, տնտեսագետների, մանկավարժների, պատմաբանների և քաղաքագետների աշխատությունները: Ամսագրի էլեկտրոնային տարբերակը (2000թ. հուլիսից առ այսօր) տեղակայված է http://www.journals.uchicago.edu/AJS/journal/available.html ինտերնետային էջում և պարունակում է տպագիր տարբերակում չընդգրված մանրամասներ: Նշված ինտերնետային էջից օգտվելու թույլտվություն ունեցողներին հասանելի են հոդվածների ամբողջական տեքստերը: |
|
|
Ամերիկյան սոցոլոգիական ակնարկ (ASR)
Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի առաջին պաշտոնական ամսագրում` «Ամերիկյան սոցոլոգիական ակնարկ»-ում տպագրվում են ոլորտին առնչվող ընդհանուր նյութեր, նոր տեսական զարգացումներին, հետազոտությունների արդյունքներին վերաբերող աշխատություներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ հասկանալ սոցիալական գործընթացներն ու կարևորագույն մեթոդոլոգիական նորամուծությունները: Սոցիոլոգիայի բոլոր ոլորտներն էլ ողջունելի են: Հիմնականում շեշտադրվում են բացառիկ որակն ու ընդհանուր հետաքրքրությունը: Ամսագիրն ունի երկամսյա տպագրություն: Այն տպագրվում է երկու ամիսը մեկ` փետրվար, ապրիլ, հունիս, օգոստոս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին: |
![]() |
Արդի սոցիոլոգիա (ԱՍ)(ամբողջական տեքստը հասանելի է ՀՌԿԿ-Հայաստան համակարգչային սրահից) «Արդի սոցիոլոգիա» ամսագրում տպագրվում են ակնարկներ և քննադական նյութեր սոցիոլոգիայի և վերջինիս առնչվող ու սոցիոլոգների ուշադրությանն արժանի վերջերս կատարված աշխատությունների վերաբերյալ: Քանի որ ոչ բոլոր սոցիոլոգիական հրապարակումները կարող են գրաքննվել, ընտրությունը կատարվում է այնպես, որ արտացոլի ոլորտի կարևոր միտումներն ու խնդիրները: Պետք է ի նկատի ունենալ, որ ԱՍ-ն չի ընդունում կամայական ներկայացված ակնարկներ: |
|
|
Տնտեսական քաղաքականություն և աղքատություն
"Տնտեսական քաղաքականություն և աղքատություն" (ՏՔԱ) պարբերականը տպագրության է պատրաստում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը` BearingPoint Inc. ընկերության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան հարկային, ֆինանսական և մաքսային բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Առաջին անգամ այն հրապարակվել է 2003թ. մայիսին: ՏՔԱ-ն այսօրվա Հայաստանի տնտեսության համար առավելագույնս կարևոր խնդիրների, մասնավորապես աղքատության կրճատման հարցերի վերաբերյալ անկախ տեղեկատվության և վերլուծությունների աղբյուր է: Պարբերականը նպատակ ունի խթանել տնտեսական խնդիրներին վերաբերող ընթացիկ վերլուծությունները և բանավեճերը, ինչպես նաև նպաստել քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության ավելի լայն շրջանակների համար դրանք մատչելի դարձնելուն, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան մասնակցել հանրային քննարկումներին ու ազդեցություն գործել որոշումների կայացման վրա:
|
|
|
"Եվրոպական տնտեսական ակնարկ" ամսագիրը (ԵՏԱ) սկսել է հրատարակվել 1969 թվականից և համարվում է առաջին հետազոտական ամսագիրը, որի նպատակն է աջակցել տնտեսության զարգացմանը, ինչպես նաև նպաստել, որպեսզի տնտեսագիտությունը որպես գիտություն ընկալվի Եվրոպայում: Քանի որ ամսագիրը բավական վաղ մուտք գործեց շուկա, այն արագ հաստատվեց որպես եվրոպական հեղինակների հետազոտությունների հրապարակման կարևոր հանդես: Որպես ընդգրկուն մասնագիտական և միջազգային ամսագիր, ԵՏԱ-ն ողջունում է տնտեսության բոլոր բնագավառներին վերաբերող կիրառական և տեսական հետազոտությունները: ԵՏԱ-ի նպատակն է աջակցել տնտեսագիտության զարգացմանը և կիրառմանը, ինչպես նաև բարելավել գիտնական-հետազոտողների, մանկավարժների և քաղաքական որոշումներ կայացնողների միջև հաղորդակցությունը Եվրոպայում և դրանից դուրս: |
![]() |
"Խաղեր և տնտեսական վարքագիծ" ամսագիրը խաղերի տեսական հիմնավորման միջոցով հեշտացնում է տեսությունների և գործնական կյանքի միջև փոխկապի ըմբռնումը: Այն սևեռված է միաժամանակ սոցիալական, կենսաբանական և մաթեմաթիկական ոլորտներին վերաբերող լավագույն որակի և ամենաստեղծագործական միջառարկայական աշխատությունների վրա: Ընթերցողների մեծ մասն այն համարում են խաղերի տեսության առաջատար ամսագիրը: Հետազոտությունները ներառում են. |
|
|
Միջազգային միգրացիայի ակնարկ"Միջազգային միգրացիայի ակնարկ"-ը (ՄՄԱ) գրախոսվող եռամսյակային ամսագիր է, որը վերաբերում է մարդկանց գաղթի և փախստականների սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական, պատմական, քաղաքական և օրենսդրական հարցերին: ՄՄԱ-ի համարներում զետեղվում են ինքնատիպ հոդվածներ, հետազոտություններ և փաստաթղթեր, հաշվետվություններ տեղական և միջազգային հիմնական օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև լայնածավալ մատենագրություններ և համառոտագրություններ, միգրացիայի մասին Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի Միջազգային տեղեկատուն, ոլորտին վերաբերող նոր գրքերի գրախոսականները: ՄՄԱ-ն ունի նաև տարեկան հատուկ թողարկումներ, որոնցում ներկայացվում են միգրացիայի այս կամ այն հարցի մասին առավել ծանրակշիռ ուսումնասիրությունները: Միջոլորտային և միջազգային մոտեցումների շնորհիվ, ՄՄԱ-ն ներկայացնում է միակ ամենահամապարփակ ֆորումը , որը նվիրված է բացառապես միջազգային հանրության շարժընթացի վերլուծությանը և ուսումնասիրությանը: |
|
|
Ժողովրդավարության ամսագիրՀրատարակվում է 1990 թվականից, և այն ժամանակվանից ի վեր դարձել է գիտական վերլուծության և մրցակից ժողովրդավարական տեսակետների ազդեցիկ միջազգային ֆորում: Ամսագրի հոդվածները մեջբերվել են New York Times և Wall Street Journal պարբերականներում և թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Անդրադառնալով միմիայն ժողովրդավարությանը, ամսագիրը դիտարկում և վերլուծում է աշխարհի բոլոր երկրների ժողովրդավարական վարչակարգերն ու շարժումները: Յուրաքանչյուր դիտարկվող թեմա ընդգրկում է գիտական վերլուծություն, ժողովրդավարական ակտիվիստների զեկույցներին, ընտրություններին և այլ միջոցառումներին վերաբերող նորություններ, ինչպես նաև նոր հրատարակված կարևոր գրքերի գրախոսականներ: |
|
|
Քաղաքական տնտեսության ամսագիր"Քաղաքական տնտեսության ամսագիրը" 1892թ. ի վեր տպագրել է կարևոր հետազոտթյուններ և ուսումասիրություններ տնտեսագիտության տեսության և պրակտիկայի մասին: Ներկայացնելով վերլուծական, բացատրական և էմպիրիկ ուսումնասիրություններ, այս ամսագիրն անրադառնում է ավանդական ոլորտներին` դրամավարկային տեսությանը, ֆինանսական քաղաքականությանը, աշխատանքային տնտեսահարաբերություններին, պլանավորմանը և զարգացմանը, միկրո և մակրո տնտեսությունը, միջազգային առևտրին և ֆինանսներին, արդյունաբերության կազմակերպմանը, ինչպես նաև այնպիսի միջառարկայական ոլորտների, ինչպիսիք են տնտեսագիտության պատմությունը և սոցիալական տնտեսությունը: "Քաղաքական տնտեսության ամսագրի" էլեկտրոնային տարբերակը (2000թ. օգոստոսից ի վեր) պարունակում է տպագիր տարբերակում չընդգրված մանրամասներ: Ամսագրի էլեկտրոնային տարբերակից օգտվելու թույլտվություն ունեցողներին հոդվածների ամբողջական տեքստերը հասանելի են այս էջում: |
![]() |
Քաղաքականություն և հասարակությունՔաղաքականություն և հասարակություն ամսագրի էջերում կարելի է գտնել տեսական հոդվածներ, փիլիսոփայական ակնարկներ և հետազոտություններ մի շարք ոլորտներից, ներառյալ քաղաքագիտությունը, սոցիոլոգիան, պատմությունը, մարդաբանությունը, իրավունքը, աշխարհագրությունը և հանրային քաղաքականությունը: |
![]() |
Բնակչության ուսումնասիրություններ
|
|
|
Սոցիոլոգիական տեսություն
Տպագրում է աշխատություններ սոցիոլոգիայի տեսության բոլոր բնագավառներից, ներառյալ նոր տեսությունները, տեսության պատմությունը, մետատեսությունը, կառուցման ֆորմալ տեսությունը, ինչպես նաև տեսության գոյություն ունեցող բնագավառների սինթեզը: |
|
|
Եռամսյակային տնտեսագիտության ամսագիր(ամբողջական տեքստը հասանելի է ՀՌԿԿ-Հայաստան համակարգչային սրահից) Եռամսյակային տնտեսագիտության ամսագիրը ամենահին անգլերեն տնտեսագիտական մասնագիտական ամսագրերից է: Այն խմբագրվում է Հարվարդի համալսրանի Տնտեսագիտության բաժնի կողմից և ներառում է տնտեսագիտության բնագավառի բոլոր ոլորտներըÿ միկրոտեսությունից մինչև փորձնական ու տեսական մակրոէկոնոմիկան: |