ՀՌԿԿ-ն առաջարկում է ծառայություններ և կազմակերպում աշխատանքներ, որոնց նպատակն է.
- գիտնականներին և քաղաքական գործիչներին մատչելի դարձնել իրենց երկրներում մասնագիտական հետազոտություններ կատարելու համար անհրաժեշտ բարձրորակ ժամանակակից ռեսուրսներ.
- Զարգացնել տեղական հասարակագետների, գիտնականների և մասնագետների հետազոտական կարողությունները.
- Ընդլայնել և խրախուսել գիտնականների, հետազոտողների և մասնագետների միջև համագործակցության հնարավորությունները` պետական քաղաքականության վերլուծության և ձևավորման նախաձեռնությունների խթանման նպատակով: