Դիմումների հայտ «Աշխարհի արժեքներ ուսումնասիրություն – հետազոտական ուսումնասիրություն»
02/03/12
Ընդհանուր տեղեկություն
Աշխարհի արժեքների հետազոտությունը հիմնական ընդկայնումն էր Եվրոպայի արժեքների հետազուտության, որը առաջին անգամ տեղի է ունեցել 1981 թվականին: Այդ ժամանակվանից եղել է հետազոտությունների 6 ալիք, որոնք տարածվել են համարյա 100 երկրներում և գլոբալ բնակչության 90 տոկոսի վրա: ԱԱՀ-ն հասարակագետների և հետազոտողների շահույթ չհետապնդող կազմակրպություն է: Սա ապավինում է այս գլոբալ ցանցը, որպեսզի օգտակար կերպով կազմակերպի հետազոտություն ամբողջ աշխարհով: Հետազոտությունը կենտրոնանում է համոզմունքների և արժեքների վրա, քանի որ դրանք վերաբերում են միջազգային, ազգային, տեղական և ընտանեկան հարցերի վրա: Այն տվյալները, որ հետազոտությունը տրամադրում է հիրավի հավաստիներից մեկն է և հիմք է հանդիսացել անթիվ գիտական աշխատանքների և գրքերի համար:
Հետազոտությունը կայացած 2011 թվականի Սեպտեմբր և Հոկտեմբեր ամիսներին Հայաստանում երկրորդ անգամն էր, որ տվյալները հավաքագրել են ԱԱՀ-ի համար: Առաջին ԱԱՀ-ն Հայաստանում կայացել է 1997 թվականին, դեռ այն ժամանակվանից շատ բաներ փոխվել են հանրապետությունում, որոնք վերջին հետազոտության արդյունքները դարձնում են ավելի քան հետաքրքիր: Համեմատելով այդ արդյունքները ավելի վաղ ստացվաց հայաստանյան տվյալներ հետ, լինում է հնարավորություն կատարել նաև միջերկրային համեմատություններ ինչպես տարածքային, այնպես էլ միջազգային մակարդակով: Տարբեր հետազոտությունների մանրամսներ կարող եք գտնեսլ այստեղ: Նախորդ թղթերը ներառում էին հարցեր, ինչպիսիք են անձնական երջանկություն, անձնական հարաբերությունները կառավարության հետ և ցեղասպանության հետևանքներ, մենք աջակցում ենք բոլոր պոտենցյալ դիմորդների աչքի անցկացնել տվյալները և ստեղծել իրենց անձնական հեռանկարները աշխատաքնի վերաբերյալ:
Կարող եք այցելել ներոնշյալ հղումներով, որպեսզի գտնեք այլ համապատասխան հետազոտություններ օգտագործված ԱԱՀ-ի կողմից տարբեր տարիներում:
Հղում 1
Հղում 2
Հիմնահարցեր
Մենք փնտրում ենք գրավիչ և կիրառական հետազոտություններ, որոնք կարող են անդրադառնալ երջանության ցուցանիշի վրա, կամ ուրիշ հետաքրքիր հարցեր, համապատասխան մեր երկրին օգտագործելով լոնգիթուդինալ, զուգահեռ երկրների համեմատությունում: Հարցերի բազմազանությունը, տարածված ԱԱՀ Հայաստանյան վերջին հետազոտությունում, հնարավորություն է տալիս վերլուծել տարբեր սպեկտներ և տարբեր հիմանահարցեր կապված արժեքների հետ: Վերլուծությունները կարող են ներառել հաճախականությունների պարզ գրաֆեր և հարգարժան մեկնաբանություններ, համեմատելով աղյուսակներ կամ ավելի բարդ հետընթաց մոդելներ, հատկապես մոդելներ սահմանափակ ենթական փոփոխականներով (լոջիթ, պրոբիթ հետընթաց մոդլներ):
Արդյունքներ
Մենք ցանկանում ենք, որ դուք ներկայացնեք որակով հետազոտական թերթեր/հոդվածներ կամ այլ մասեր օգտագործված ինչպես ինֆորմացիայի առաջնային աղբյուր հավաքված նշված հետազոտությունում տվյալների շրջանակում, ինչպես նաև առաջին ԱԱՀ կազմակերպված Հայաստանում 1997 թվականին, և նմանատիպ հետազոտություններ շատ ուրիշ երկրների համար: Սպասվում է, որ այդ թերթերը կհրապարակվեն նվազագույնը տեղական մամուլում: Ամեն դեպքում, հրատարակվելով միջազգային ճանաչում ունցող ամսաթերթերում քո հետազոտության կտա ճանաչում: Մենք նույնպես կօգնենք քեզ ներկայացնել հայտնագործությունները ՀՌԿԿ-Հայաստանի կողմից կազմակերպված ներկայացումներում:
Ինչ եք ստանում դուք
Դուք կունենաք մեծ հնարավորություն ուսումնասիրել հետազոտությունը հիմնված տվյալներ վրա: Հետազոտության դրամաշնորհը հնրավորություն է ընձեռում զարգացնել Ձեր պրոֆեսիոնալիզմը, որը Դուք կարող եք օգտագործել տարաբնույթ ծրագրերում (աշխատանքներ, խորհրդատվական աշխատանք, հետազոտական ծրագրեր և այլն):
Ով կարող է դիմել
Դիմորդները պետք է լինեն Հայաստանի քաղաքացիներ կամ Հայաստանի մշտական բնակիչներ: Դիմումները կարող են լրացնել անհատական հասարակական կամ հումանիտար հետազոտողներ, կամ այն լրագրողների ու հետազոտողների կոմից ովքեր կապ ունեն ակադեմիական կառույցների, հետազոտական կառույցների, մամուլի, ՀԿ-ների, հետազոտական կենտրոնների և հանրային կազմակերպությունների հետ: Հետազոտական փորձը և գրառումների հրատարակչությունը, ինչպես նաև անգլերենի իմացությունը անհրաժեշ պայմաններ են:
Ինչպես դիմել
Խնդրում ենք ԲԵՌՆԵՔ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, լրացրեք և ուղղակրկեք այն ձեր նորացված CV-ի հետ միասին (ներառելով ձեր ամբողջ մասնագիտական փորձը, բոլոր հետազոտությունները, որ անցկացրել եք, և ցանկացած այլ փորձ, որը ձեր հայտը կարող է դարձնել համապատասխան) fellowship@crrc.am էլեկտրոնային հասցեով կամ ներկայացրեք ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակ՝ Աբովյան 52 հասցեով, 305 սենյակ, մինչև 2012 թվականի Փետրվարի 13-ը, ժամը 17:00-ն: Առաջարկությունների լեզուն անգլերեն է, բայց Դուք նույնպես կարող եք խնայել գումար բյուջեից վերջնական արդյունքի թարգմանության համար հաջող առաջարկի դեպքում:
Ձեր առաջարկը կազմելիս նախնական պատկերացում ունենալու համար, խնդրում ենք օգտվել այս հղումից, որպեսզի ներբեռնեք հետազոտության հարցաշարը անգլերեն և հայերեն լեզուներով տվյալները:
Մանրամասն տեղեկության համար խնդրում ենք կապվել ծրագրերի ղեկավար՝ Աննա Սարկիսյանի հետ:
Հեռ. (374 10) 58 13 30, 58 14 50
Էլ, հասցե fellowship@crrc.am
«Միջուկային տեխնոլոգիաների փոխանցումներն աշխարհում և դրա հետևանքները կովկասյան տարածաշրջանի համար» խորագրով բաց դասախոսություն
11/03/11
Ընդհանուր ակնարկ. Դր. Քրոնիգը կանդրադառնա միջուկային նյութերի ու տեխնոլոգիաների պատմականորեն կարևոր ու վտագավոր փոխանցումներին, որոնք տեղ են գտել նրա հեղինակած վերջին` “Արտահանելով ռումբ” վերնագրով գրքում: Ի տարբերություն բազմաթիվ վերլուծաբանների, որոնք միջուկային փոխանցումները դիտարկում են տնտեսական տեսանկյունից, Դր. Քրոնիգը պնդում է, որ միջուկային աջակցություն տրամադրելու պետական որոշումները համաձայնեցված ռազմավարական տրամաբանության արդյունք են: Նա քննության կառնի միջուկային փոխանցումների առավել կարևոր պատմական դեպքերը, ներառյալ 1950-ական և 1960-ական թթ. Ֆրանսիայի միջուկային աջակցությունը Իսրայելին, Խորհրդային Միության 1958-1960թթ. փոխանցումները Չինաստանին, Չինաստանի միջուկային օգնությունը Պակիստանին (1980-ականներին) և Պակիստանի կողմից վերջերս իրականացված տեխնոլոգիական փոխանցումները: Գլոբալ տեսանկյունից միջուկային փոխանցումները վերլուծելուց զատ Դր. Քրոնիգը կներկայացնի կովկասյան տարածաշրջանում միջուկային անօրինական փոխանցումների վերաբերյալ իր հետազոտության արդյունքները: Դասախոսությունից հետո Դր. Քրոնիգը կպատասխանի ունկնդիրների հարցերին:
Դասախոսությունը հասցեագրված է հետազոտողներին, գիտնականներին, պետական պաշտոնյաներին, ՀԿ առաջնորդներին և ուսանողներին:
Դասընթացավարի համառոտ կենսագրականը. Դր. Մեթյու Քրոնիգը քաղաքագիտության դոկտորի աստիճան է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում, Բերքլի: Այժմ ուսումնասիրում է միջուկային զսպման քաղաքականությունը և Ջորջթաունի համալսարանում պրոֆեսոր է, ինչպես նաև ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում հատուկ խորհրդատու: Հեղինակն է “Արտահանելով ռումբ. տեխնոլոգիայի փոխանակում և միջուկային զենքի տարածում” գրքի, համահեղինակն է “Ազգային օրենսդրական մարմինների ձեռնարկ. գլոբալ հետազոտություն” աշխատության և “Միջուկային տարածման պատճառներն ու հետևանքները” գրքի խմբագիրներից է: Հավելյալ մանրամասներ կարելի է քաղել http://www.matthewkroenig.com կայք-էջում:.
Գրանցման կարգը. Ձեր մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել 58 13 30, 58 14 50 հեռախոսահամարներով կամ crrcnews@crrc.am էլ. հասցեով (վերնագրում նշելով “Global Nuclear Technology Transfers Lecture”) մինչ ս.թ. նոյեմբերի 16-ի ժամը 17:00-ը` Ձեր անվան հետ մեկտեղ հայտնելով Ձեր աշխատավայրի և թարգմանական կարիքների մասին:
Հայկական տնտեսագիտական միության աշխատաժողով
10/14/11
Հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-16:00-ին Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում ՀՌԿԿ-Հայաստանը հյուրընկալելու է աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի կենտրոնական բանկից Աշոտ Մկրտչյանը և Կարեն Պողոսյանը կներկայացնեն համապատասխանաբար «Դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռություն» ու «Գործոնների վրա հիմնված դինամիկ մոդելներ» թեմաներով զեկույցներ:
Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են վերոնշյալ թեմաներով և ցանկանում են մասնակցել աշխատաժողովին, խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 17:00-ը:
«Գրավիչ գծապատկերների պատրաստում» թեմայով դասընթաց
10/12/11
Ընդհանուր ակնարկ. դասընթացը նախատեսված է այն հետազոտողների համար, ովքեր պարբերաբար գծապատկերներ են պատրաստում և կցանկանային դրանք ավելի տպավորիչ ու հետաքրքիր դարձնել Excel-ի միջոցով: Կներկայացվեն գծապատկերների տարբեր տեսակներ և դրանք ավելի գրավիչ դարձնելու օրինակներ: Դասընթացից հետո ունկնդիրները կկարողանան դյուրընթեռնելի և ուշագրավ գծապատկերներ պատրաստել: Մասնակիցները պետք է ծանոթ լինեն SPSS և Excel ծրագրերին:
Հաջող մասնակցության դեպքում ունկնդիրները ՀՌԿԿ-Հայաստանի կողմից կհրավիրվեն տարբեր ծրագրերի և իրենց աջակցությունը կցուցաբերեն գծապատկերներ պատրաստելիս:
Դասընթացավարի համառոտ կենսագրականը. Նանա Պապիաշվիլին ՀՌԿԿ տարածաշրջանային հետազոող-վերլուծաբան է: SPSS, Excel և STATA ծրագրերի միջոցով տարբեր հետազոտական տվյալների վերլուծությունների ու արդյունքների ներկայացման փորձ ունի: Միջազգային հարաբերությունների ու եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան է ստացել Կենտրոնական Եվրոպայի համալսարանից (Բուդապեշտ, Հունգարիա):
Գրանցման կարգը. դասընթացին մասնակցելու համար գրանցվե’ք այստեղ մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը` ժամը 18:00-ը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միայն 8 մասնակիցներ կարող են ներկա գտնվել դասընթացին: Ձեր մասնակցության մասին կտեղեկացնենք նոյեմբերի 2-ին:
Վեբինար. «Գլոբալ մարկետինգի տվյալների շտեմարան (GMID)»
10/06/11
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) – Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու
Օրը` 18-ը հոկտեմբերի, 2011թ.
Ժամը` 16:00-17:30
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, 305 սենյակ, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52, Երևան
Լեզուն` ռուսերեն
Ընդհանուր ակնարկ. վեբինարի ընթացքում կներկայացվեն Եվրամոնիտոր միջազգայինի (ԵՄ) GMID տվյալները: ԵՄ-ն տարբեր ոլորտների, երկրների ու սպառողների վերաբերյալ գլոբալ ռազմավարության օբյեկտիվ տվյալներ է ներկայացնում: Եկատերինա Բոնդարենկոն կծանոթացնի GMID տվյալներին (որին ՀՌԿԿ-Հայաստանը 2011թ. հոկտեմբերի ընթացքում փորձնական մուտքի թույլտվություն է ստացել որպես Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի անդամ) և կպատասխանի մասնակիցների հարցերին: Վեբինարը հասցեագրված է մարկետինգային տվյալներով հետաքրքրվող հետազոտողներին:
Գրանցման կարգը. վեբինարին մասնակցելու համար գրանցվե’ք այստեղ մինչև հոկտեմբերի 14-ը` ժամը 17:00-ը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միայն 12 մասնակիցներ կարող են ներկա լինել վեբինարին: Ձեր մասնակցության մասին կտեղեկացնենք մինչև հոկտեմբերի 17-ը:
Յու Սի Բըրքլի Գիտնականների աշխատաժողով (հոկտեմբեր 30 – նոյեմբեր 12, 2011)
09/06/11
Կալիֆոռնիայի համալսարանի Սլավոնական, արևելաեվրոպական ու եվրասիական ուսումնասիրությունների ինստիտուտը (Բերքլի)` Եվրոպական հումանիտար համալսարանի Առաջատար ուսումնասիրությունների ու կրթության կենտրոնի ու Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հետ համատեղ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հասարակական գիտությունների ու պատմության ոլորտների գիտնականների համար 2011թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 12-ը երկշաբաթյա աշխատաժողով է կազմակերպում: Աշխատաժողովը ֆինանսավորվում է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի կողմից: Մանրամասներին ծանոթանալու և դիմում-ձևը ներբեռնելու համար այցելե'ք ՀՌԿԿ տարածաշրջանային կայք-էջ:
Աշխատաժողով. Հետազոտություններ Stata ծրագրով
08/06/11
Օրը` 6-ը օգոստոսի, 2011
Ժամը` 10:00-13:00
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, 305 սենյակ, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52, Երևան
Լեզուն`հայերեն
Ընդհանուր ակնարկ. աշխատաժողովի ընթացքում Շուշանիկ Հակոբյանը կներկայացնի Stata-ի հիմունքները, ինչպես օգտագործել տվյալները, իրականացնել պարզ վիճակագրական վերլուծություններ և Stata-ի օգնությամբ գծագրեր ստեղծել: Աշխատաժողովը նախատեսված է նրանց համար, ովքեր վիճակագրական վերլուծությունների համար մտադիր են օգտագործել Stata ծրագրային փաթեթը: Մասնակիցները կարող են կիսել իրենց անձնական փորձը և տվյալադրանները, իրենց հարցերն ուղղել Դր. Հակոբյանին, ինչպես նաև բերել իրենց անձնական համակարգիչներն ըստ անհրաժեշտության:
Դասախոսի համառոտ կենսագրությունը. մինչ Միդլբերի քոլեջում աշխատելը դր. Հակոբյանը դասավանդել է Վերջինիայի համալսարանում (որտեղ և ստացել է դոկտորի աստիճանը) և Ջոն Հոփկինսի համալսարանում: Նա տնտեսագիտության բակալավրի կոչում է ստացել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում և ռուսական ու եվրասիական հետազոտությունների մագիստրոսի կոչում` Ջոն Հոփկինսի համալսարանում, Առաջատար միջազգային հետազոտությունների դպրոց:
Գրանցման կարգը. Ձեր մասնակցության մտադրության մասին տեղեկացրե’ք crrcnews@crrc.am էլ. փոստով կամ 58 13 30, 58 14 50 հեռախոսահամարներով մինչ 2011թ. օգոստոսի 5-ի ժամը 17:00-ը` նշելով Ձեր անունը և կազմակերպությունը:
Բաց դասախոսություն. «Քանդել հանգույցը. Հայ-թուրքական հարցի գորդյան լուծումը»
07/08/11
Օրը` 8-ը հուլիսի, 2011
Ժամը` 11:00
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, 305 սենյակ, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52, Երևան
Լեզուն` անգլերեն և ռուսերեն
Ընդհանուր ակնարկ. Դասախոսության ընթացքում Դր. Նալբանդյանը ներկայացրեց «Քանդել հանգույցը. Հայ-թուրքական հարցի գորդյան լուծումը» թեմայով հոդվածը, որն անդրադառնում էր Օսմանյան Կայսրությունում 1915 թ. հայ բնակչության կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու խնդրին: Այն ներկայացնում էր նոր և կտրուկ մոտեցում մեկդարյա այս խնդրի լուծմանը`Եվրոպական Միությունը դիտարկելով որպես անվտանգության արտաքին երաշխավոր:
Դասախոսի համառոտ կենսագրությունը. Դր. Նալբանդովը Անջելոյի պետական համալսարանի դասախոս է, տարբեր համալսարաններում տասը տարուց ավել դասավանդել է միջազգային հարաբերություններ: Ուսանել է անգլերենի լեզվաբանություն Թբիլիսիի պետական համալսարանում, Հանրային կառավարման գծով մագիստրոսի կոչումը ստացել է Վրաց-ամերիկյան համալսարանում, միջազգային հարաբերությունների գծով` Թաֆթսի համալսարանում: Քաղաքագիտության դոկտորի գիտական աստիճանը ստացել է Կենտրոնական եվրոպական համալսարանում: Մի շարք աշխատություններ է հրատարակել քաղաքացիական պատերազմների, միջազգային հարաբերությունների տեսության, մարդու իրավունքների ու արտաքին քաղաքականության թեմաներով:
2010 թ. Կովկասյան բարոմետրի արդյունքների շնորհանդես
05/25/11
2011թ. մայիսի 25-ին` ժամը 12-ին, ՀՌԿԿ-Հայաստանը «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեցին 2010 թվականի աշնանը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում կատարված ընտրանքային հետազոտության արդյունքները:
Կողմնորոշիչ դասընթաց. «Աջակցություն հասարակագիտական հետազոտություններում»
05/04/11
Օրը` 4-ը մայիսի, 2011թ.
Ժամը` 14:30-15:45
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ 6-րդ մասնաշենք (Աբովյան 52), 3-րդ հ, լս. 305
Լեզուն` հայերեն
Ընդհանուր ակնարկ. կողմնորոշիչ դասընթացի նպատակն էր կենտրոնի շահառուներին ծանոթացնել ՀՌԿԿ-ի գործունեությանը, ներկայացնել հասարակագետներին առաջարկվող ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը, ինչպես նաև ՀՌԿԿ-Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերն ու դրանց նպատակները:
Դասընթացավարի համառոտ կենսագրությունը. Վերոնիկա Գրիգորյանը քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: ՀՌԿԿ-Հայաստանում 2010 թվականի հուլիսից աշխատում է որպես տեղեկատվության մասնագետ/գրադարանավար: