Մրցույթ Տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջերի թափուր աշխատատեղի համար
01/25/10
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցույթ Տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջերի թափուր աշխատատեղի համար
Աշխատանքի հիմնական բովանդակությունը.
Պարտականություններն ընդգրկելու են. ՀՌԿԿ համակարգչային տեխնիկայի արդյունավետ օգտագործման և տեղեկատվական համակարգի զարգացման պլանավորումը և ղեկավարումը (ներառյալ ՏՏ լաբորատորիայի, գրադարանի, գրասենյակի ու ուսուցողական ծրագրերի համակարգչային-տեղեկատվական ապահովումը), ինտերնետային էջի ու տվյալների բազաների ստեղծումն ու զարգացումը, ՀՌԿԿ այցելուների (հասարակագիտության ոլորտի հետազոտողների) ամենօրյա տեղեկատվական սպասարկումը և տեղեկատվական աղբյուրներում կողմնորոշող դասընթացների ապահովումը: Նախընտրելի է, որ թեկնածուն ունենա տեղեկատվկական տեխնոլոգիաների գիտելիքներ և հասարակագիտության ոլորտում ծրագրերի ղեկավարման աշխատանքային փորձ:
Ներկայացվող պահանջները.
- Բարձրագույն կրթություն` համակարգչային գիտությունների բնագավառում
- Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների գերազանց գիտելիքներ
- Համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական համակարգերի ու ծրագրային փաթեթների ընտրության,
կարգաբերման ու պահպանման հմտություններ
- Տվյալների բազաների ծրագրավորման-նախագծման և ինտերնետային էջի նախագծման ու զարգացման
հմտություններ (Visual Basic, ADO/DAO, ODBC, MS Access/SQL-server, HTML, PHP, MYSQL գիտելիքներ)
- Windows 2003 և ISA 2006 սերվերի կառավարման գիտելիքներ
- Տեղեկատվական աղբյուրներում կենտրոնի այցելուներին կողմնորոշող ու ծրագրային փաթեթների կիրառման
ուսուցողական դասընթացների ապահովման հմտություններ (միջազգային կազմակերպություններում այցելուներին
սպասարկելու փորձը ցանկալի է)
- Հայերենի ու անգլերենի տիրապետում (ռուսերենի իմացությունը ցանկալի է)
- Կազմակերպչական ու հաղորդակցվելու հմտություններ, թիմային աշխատանքի կարողություններ:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Հավակնորդների դիմումները և անգլերեն համառոտ կենսագրականներն ընդունվում են crrc.applications@gmail.com էլ. հասցեով մինչև 2010թ. հունվարի 25-ը ներառյալ: