Հասարակագիտական հետազոտությունների համար մատչելի էլեկտրոնային ռեսուրները
02/17/10
"Հասարակագիտական հետազոտությունների համար մատչելի էլեկտրոնային ռեսուրները" թեմայով կողմնորոշիչ դասընթացը վարեց ՀՌԿԿ-Հայաստանի գրադարանավար/տեղեկատվության մասնագետ, Գոհար Խաչատրյանը:
Ամսաթիվը` 17-ը փետրվարի, 2010թ.
Ժամը` 14.00 - 15.00
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, Աբովյան 52, 3-րդ հարկ, 305 սենյակ
Լեզուն` հայերեն, լուսապատկերներն` անգլերեն
Համառոտ նկարագիր` Չգիտեք որտեղից գտնել Ձեր հետազոտական հետաքրքրությունների ոլորտում ամենաթարմ զարգացումների մասին տեղեկատվություն: Անհանգստանում եք, որ Ձեր հետազոտությունները բավականաչափ հիմնավորված չեն գրականության ակնարկով: Կա արդյոք այնպիսի մի հոդված, որը Դուք դժվարանում եք գտնել: Կարծում եք Հայաստանում գտնվելը Ձեզ մեկուսացնում է տեսական հետազոտությունների աշխարհից:
Գրանցման կարգը` Եթե հետաքրքրված եք դասընթացով, խնդրում ենք գրանցվել` նախապես գրելով մեզ crrcnews@crrc.am հասցեով`նշելով ձեր անունը և այն կազմակերպությունը, որ ներկայացնում եք, կամ զանգահարելով 58-13-30 հեռախոսահամարով մինչև 2010թ. փետրվարի 16-ը, ժամը 17-ը: