Կողմնորոշիչ դասընթաց "Ինչպես ծառայեցնել սոցիալական ցանցերը գիտական կարիքներին և կարիերայի զարգացմանը»
09/15/10
Կողմնորոշիչ դասընթացը հասցեագրված է հետաքրքրվածների լայն շրջանակին:
Օրը` 15-ը սեպտեմբերի, 2010թ.
Ժամը` 14.30-15.30
Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, Աբովյան 52, 3-րդ հարկ, 305 սենյակ
Լեզուն` Հայերեն
Ընդհանուր ակնարկ.
սոցիալական ցանցերից շատերն օգտագործվում են պատանիների կողմից` հաղորդակցվելու, նկարներ կամ մտքեր փոխանակելու նպատակով: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցերը միայն «ժամանց» չեն: Դրանք մտքեր փոխանակելու և միևնույն հետաքրքրությամբ մարդկանց հետ շփվելու արագ և էժան միջոց են նաև հետազոտողների ու գիտնականների համար: Շատ ընկերություններ օգտագործում են սոցիալական ցանցերը որակավորված մասնագետներ գտնելու համար, մինչդեռ աշխատանք փնտրողներն ինքնակենսագրականներն են հրապարակում ու կապեր հաստատում իրենց անձնական պրոֆայլների միջոցով: Սոցիալական ցանցերի թիվն աճում է, ու ավելի դժվարանում է դրանցից համապատասխանը գտնելը: Դրանք կարող են լինել ժամանակատար ու ճնշող: Հարց է առաջանում, թե ինչպես գտնել համապատասխան սոցիալական ցանց և ինչպես արդյունավետորեն օգտագործել հետազոտությունների ու կարիերայի համար:
Դասընթացի նկարագրությունը.
Ներկայացնողների համառոտ կենսագրությունը.
Վերոնիկա Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: ՀՌԿԿ-Հայաստանում աշխատում է 2010 թվականի հուլիսից որպես գրադարանավար/տեղեկատվության մասնագետ: Ռուբեն Չեբելյանն ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետը, աշխատում է ՀՌԿԿ-Հայաստանում որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջեր 2010 թվականի հուլիսից:
Գրանցման կարգը.
եթե ցանկանում եք մասնակցել վերոնշյալ դասընթացին, խնդրում ենք տեղեկացնել 58 13 30 կամ 58 14 50 հեռախոսահամարներով կամ crrcnews@crrc.am էլ. փոստով` նշելով Ձեր անունը: