ՀՌԿԿ Հետազոտական դրամաշնորh ծրագիրը նախատեսված է Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս գտնվող և անգլերենը որպես մայրենի լեզու տիրապետող անձանց համար: Մանրամասն տեղեկությունների համար այլցելեք այս էջի անգլերեն տարբերակը:
Հետազոտական դրամաշնորհառու
Դրյու Լուազո
Դրյուն Ֆորդհամի համալսարանում միջազգային քաղաքական տնտեսության ու զարգացման մագիստրոսի թեկնածու է: Ավարտել է միջազգային քաղաքական տնտեսության ու զարգացման վերաբերյալ մագիստրոսական աշխատանքը` միջազգային ու զարգացող տնտեսությունների ուղղվածությամբ: ԱՄՆ Բորեն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում արդեն մեկ տարի Հայաստանում է, սովորում է հայերեն, ինչպես նաև աշխատում է ՀՌԿԿ-ում: ԱՄՆ-ում տեղակայված Կիվա միքրոֆանդս միկրոֆինանսավորման հիմնադրամի համար նախկինում աշխատել է Կամբոջայում, Ֆիլիպիններում և Ուգանդայում: ԱՄՆ-ում Կոլչեստերում, Վերմոնտում և Վաշինգտոնում Դրյուն աշխատել է փախստականների ու ներգաղթյալների գծով ԱՄՆ հանձնաժողովում` աջակցելով աշխարհի տարբեր անկյուններից փախստականներին վերաբնակեցման հարցում: Դրյույի հետազոտությունը վերաբերում է Հայաստանում քաղաքացիական հասարակության դերին և Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Էլ. փոստ` andrew@crrc.amՀետազոտական դրամաշնորհառու
Բենջամին Բարնարդ
Միացյալ Թագավորության Էսսեքսի համալսարանում Բենը մարդու իրավունքի տեսության և կիրառության գծով մագիստրոսի կոչում է ստացել: Մարդու իրավունքների և կլիմայի փոփոխության կապի վերաբերյալ իր հետազոտական թեզում ուսումնասիրել է՝ արդյոք մարդու իրավունքների հետևողական շարժումը, մասնավորապես զարգացող երկրներում, կարող է ուղեկցվել արտանետումների աճով: Բրիտանական ազգային առողջապահական ծառայությունում աշխատելով որպես հաղորդակցության գծով խորհրդատու՝ կազմել է տարբեր հաշվետվություններ: Բենի հետազոտական հետաքրքրությունները ներառում են տնտեսական, մշակութային և սոցիալական իրավունքը, իրավունքը զարգացող երկրներում և շրջակա միջավայրի էթիկան:
Բենը նաև Բրայթոնի համալսարանում (Միացյալ Թագավորություն) պատմության, փիլիսոփայության և ցեղասպանության գիտությունների գծով բակալավրի աստիճան է ստացել: Խոսում է անգլերեն և ներկայումս սովորում է հայերեն:
Հետազոտական դրամաշնորհառու
Լեսլի Լ. Դիազ
Լեսլի Դիազը ունի գիտության մագիստրոսի կոչում` «Սոցիալական աշխատանք. hամայնքային և ադմինիստրատիվ առաջնորդություն» ոլորտում և բակալավրի կոչում` միջազգային հարաբերություններում: Նա աշխատել է ավելի քան հինգ տարի միգրացիայի ոլորտում` հասարակական գործակալություններում, մասնավոր ձեռնարկություններում, թիրախ խմբերի հետ աշխատանքով զբաղվող և միջազգային կազմակերպություններում, որտեղ նա աշխատել է բնական աղետներից փրկվածների, ապաստարան փնտրողների և փախստականների հետ: Նա միացել է ՀՌԿԿ-Հայաստանին 2011թ. ապրիլին:
Էլ. փոստ` leslie@crrc.am
Հետազոտական դրամաշնորհառու
Բենջամին Բրոնստայն
Բենը մագիստրոսի կոչում է ստացել Միացյալ Թագավորության Էսսեքս համալսարանից` «Մարդու իրավունքների տեսությունը և պրակտիկան» ոլորտում: Նա իր թեզը գրել է Միացյալ Նահանգների քրեաիրավական համակարգի վերաբերյալ և թե ինչպես է այն փոխարինել ստրկությանը` որպես Աֆրիկյան ամերիկացիներին վերահսկելու ինստիտուտ: Նախքան այդ նա որպես հետազոտող է աշխատել Բանտերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում, ինչպես նաև աշխատել է տանտերերի կողմից վարձակալների հանդեպ իրականացվող խտրականության և թիրախ խմբերի հետ աշխատանքի կազմակերպման ոլորտներում: Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է մարդու իրավունքները, քրեաիրավական ոլորտի բարեփոխումները և ԱՊՀ երկրների ինտեգրացիան Եվրամիությանը:
Բենը նաև բակալավրի աստիճան է ստացել քրեական իրավունքի, քաղաքագիտության և սոցիոլոգիայի գծով` ԱՄՆ-ի Դելըվեը համալսարանից: Նա խոսում է անգլերեն, մի քիչ իսպաներեն և այժմ էլ ռուսերենի արագընթաց դասընթացների է հաճախում:
Էլ. փոստ՝ benjamin@crrccenters.org
Հետազոտական դրամաշնորհառու
Լորեն Աուբերտ
Լորենն իր մագիստրատուրան` Եվրոպական և Միջազգային Ուսումնասիրությունների գծով ավարտել է Գրենոբլի Քաղաքագիտության Ինստիտուտում: Նա իր մագիստրատուրայի առաջին տարին անցել է Ամստերդամի Համալսարանում ` ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում: Լորենի մագիստրատուրայի թեզի թեման Եվրոմիության, Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջև հարաբերությունների վերաբերյալ է: Լորենը որպես կամավոր անգլերեն է դասավանդել Հյուսիսային Թայլանդում: Նա պարգևատրվել է մի շարք դրամաշնորհներով իր այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են <<Կանայք Հնդկաստանում>> և <<Իսլանդիայի ասքերը>>: Լորենը խոսում է ֆրանսերեն և անգլերեն և այժմ սովորում է գերմաներեն, ռուսերեն և իսպաներեն:
Էլ. փոստ՝ laurene.aubert@crrccenters.org
Հետազոտական դրամաշնորհառու
Ալեքսանդր Գեորգիեֆֆ
Ալեքսանդրը ԱՄՆ Միննեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքից է: Նա սովորում է Ռոչեսթերի համալսարանի Ռուսագիության և պատմության ֆակուլտետի բակալավրիատում: 2008թ. մեծ մասը նա աշխատել է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի մանկական հիվանդանոցներում և մանկատներում` որպես “Միջմշակութային լուծումներ” կազմակերպության (Cross Cultural Solutions) կամավոր: Նույն տարվա երկրորդ կեսին Ալեքսանդրը ուսումնասիրել է ռուսաց լեզուն և մշակույթը Ս. Պետերբուրգի պետական համալսարանում` CIEE (Միջազգային կրթական փոխանակման խորհուրդ) ծրագրի շրջանակներում, որտեղ նրա մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել կովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Սիրում է երաժշտություն և սպորտ::
Էլ. փոստ՝ alexgeorgieff@crrccenters.org