Home

Միջազգային հետազոտական դրամաշնորհներ

ՀՌԿԿ Հետազոտական դրամաշնորh ծրագիրը նախատեսված է Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս գտնվող և անգլերենը որպես մայրենի լեզու տիրապետող անձանց համար: Մանրամասն տեղեկությունների համար այլցելեք այս էջի անգլերեն տարբերակը:


2011

Հետազոտական դրամաշնորհառու
Լեսլի Լ. Դիազ

Լեսլի Դիազը ունի գիտության մագիստրոսի կոչում` «Սոցիալական աշխատանք. hամայնքային և ադմինիստրատիվ առաջնորդություն» ոլորտում և բակալավրի կոչում` միջազգային հարաբերություններում: Նա աշխատել է ավելի քան հինգ տարի միգրացիայի ոլորտում` հասարակական գործակալություններում, մասնավոր ձեռնարկություններում, թիրախ խմբերի հետ աշխատանքով զբաղվող և միջազգային կազմակերպություններում, որտեղ նա աշխատել է բնական աղետներից փրկվածների, ապաստարան փնտրողների և փախստականների հետ: Նա միացել է ՀՌԿԿ-Հայաստանին 2011թ. ապրիլին:

Էլ. փոստ` leslie@crrc.am


Հետազոտական դրամաշնորհառու
Բենջամին Բրոնստայն

Բենը մագիստրոսի կոչում է ստացել Միացյալ Թագավորության Էսսեքս համալսարանից` «Մարդու իրավունքների տեսությունը և պրակտիկան» ոլորտում: Նա իր թեզը գրել է Միացյալ Նահանգների քրեաիրավական համակարգի վերաբերյալ և թե ինչպես է այն փոխարինել ստրկությանը` որպես Աֆրիկյան ամերիկացիներին վերահսկելու ինստիտուտ: Նախքան այդ նա որպես հետազոտող է աշխատել Բանտերի ուսումնասիրման միջազգային կենտրոնում, ինչպես նաև աշխատել է տանտերերի կողմից վարձակալների հանդեպ իրականացվող խտրականության և թիրախ խմբերի հետ աշխատանքի կազմակերպման ոլորտներում: Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է մարդու իրավունքները, քրեաիրավական ոլորտի բարեփոխումները և ԱՊՀ երկրների ինտեգրացիան Եվրամիությանը:

Բենը նաև բակալավրի աստիճան է ստացել քրեական իրավունքի, քաղաքագիտության և սոցիոլոգիայի գծով` ԱՄՆ-ի Դելըվեը համալսարանից: Նա խոսում է անգլերեն, մի քիչ իսպաներեն և այժմ էլ ռուսերենի արագընթաց դասընթացների է հաճախում:

էլ-փոստ: benjamin@crrccenters.org


2010

Հետազոտական դրամաշնորհառու
Լորեն Աուբերտ

Լորենն իր մագիստրատուրան` Եվրոպական և Միջազգային Ուսումնասիրությունների գծով ավարտել է Գրենոբլի Քաղաքագիտության Ինստիտուտում: Նա իր մագիստրատուրայի առաջին տարին անցել է Ամստերդամի Համալսարանում ` ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում: Լորենի մագիստրատուրայի թեզի թեման Եվրոմիության, Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջև հարաբերությունների վերաբերյալ է: Լորենը որպես կամավոր անգլերեն է դասավանդել Հյուսիսային Թայլանդում: Նա պարգևատրվել է մի շարք դրամաշնորհներով իր այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են <<Կանայք Հնդկաստանում>> և <<Իսլանդիայի ասքերը>>: Լորենը խոսում է ֆրանսերեն և անգլերեն և այժմ սովորում է գերմաներեն, ռուսերեն և իսպաներեն:

էլ-փոստ: laurene.aubert@crrccenters.org


2009

Հետազոտական դրամաշնորհառու
Ալեքսանդր Գեորգիեֆֆ

Ալեքսանդրը ԱՄՆ Միննեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքից է:  Նա սովորում է Ռոչեսթերի համալսարանի Ռուսագիության և պատմության ֆակուլտետի բակալավրիատում: 2008թ. մեծ մասը նա աշխատել է Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի մանկական հիվանդանոցներում և մանկատներում` որպես “Միջմշակութային լուծումներ” կազմակերպության (Cross Cultural Solutions) կամավոր: Նույն տարվա երկրորդ կեսին Ալեքսանդրը ուսումնասիրել է ռուսաց լեզուն և մշակույթը Ս. Պետերբուրգի պետական համալսարանում` CIEE (Միջազգային կրթական   փոխանակման խորհուրդ) ծրագրի շրջանակներում, որտեղ նրա մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել կովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Սիրում է երաժշտություն և սպորտ::

էլ-փոստ: alexgeorgieff@crrccenters.org