CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Հմտություններ՝ զբաղվածության ու արտադրողականության համար (ՀԶԱՀ). հմտությունների չափման ուսումնասիրություն

Ծրագրի անվանում«Հմտություններ՝ զբաղվածության ու արտադրողականության համար (ՀԶԱՀ).
հմտությունների չափման ուսումնասիրություն: Տնային տնտեսությունների
հմտությունների չափման հետազոտություն՝ համընդհանրական
գրագիտության գնահատմամբ»  
ԵրկիրՀայաստան
ՊատվիրատուՀամաշխարհային բանկ
Ժամկետներ2012թ. հունիս - 2013թ. հուլիս

Ծրագրի նկարագիրը

ՀԶԱՀ հմտությունների չափման հետազոտությունը ուսումնասիրում է չափահաս բնակչության հմտությունները, դրանց կապը աշխատանքային հնարավորությունների ու աշխատանքի արդյունավետության հետ, արդի աշխատաշուկայի մարտահրավերները, ինչպես նաև բացահայտում է առավել հմուտ աշխատուժի ձևավորման ուղիները:

Այս հետազոտությունը միաժամանակ իրականացվում է այլ երկրներում ևս:

Արդյունքները հնարավորություն են ընձեռում  հմտությունների և տնտեսական հնարավորությունների կապերի  բացահայտմանը  միջազգային համատեքստում:  



Հետազոտության կառուցվածքը

Հետազոտությունը բաղկացած է երեք բաղադրիչներից.

  • Աշխատուժի զարգացման և քաղաքականության գնահատում՝ "Համակարգային  մոտեցում կրթության ավելի լավ արդյունքների համար. աշխատուժի զարգացում" վերլուծական զեկույց
  • ՀԶԱՀ չափում. գործատուների հետազոտություն՝ Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային բնակավայրերում 400 գործատուների ընտրանքային հետազոտություն
  • ՀԶԱՀ տնային տնտեսությունների հմտությունների չափման հետազոտություն. համընդհանրական գրագիտության գնահատմամբ՝ Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային բնակավայրերում 3000 տնային  տնտեսությունների  ընտրանքային  հետազոտություն:



Արդյունքները

Հետազոտությունների տվյալների շտեմարանները ներկայացվել պատվիրատուին՝ հետագա վերլուծությունն իրականացնելու համար:Հետազոտության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով Համաշխարհային բանկի համապատասխան կայք: Տվյալների շտեմարանը և լրացուցիչ փաստաթղթերը հասանելի են այստեղ:


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: