CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Աշխատանքային միգրացիան և սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը Հայաստանում

Ծրագրի անվանումը. Աշխատանքային միգրացիան և սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը Հայաստանում. Կանխարգելման կարիքների գնահատում և արդյունավետ միջոցառումների մշակում:
Պատվիրատու. «Առաքելություն Արևելք» մարդասիրական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղ
Տևողությունը. նոյեմբեր 2012 – մարտ 2013


Ծրագրի նկարագիրը. ՈՒսումնասիրությունը կգնահատի աշխատանքային միգրանտների շրջանում ներկայումս ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծավալն ու որակը, կուսումնասիրի աշխատանքային միգրացիայի հետևանքով առաջացած սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը, այդ միջոցառումների բարելավման կարիքները, ինչպես նաև կմշակի առաջարկություններ՝ նշված ռիսկերը նվազեցնելու համապարփակ, փաստերի վրա հիմնված, տեղի մշակույթին համահունչ և ոչ ծախսատար միջոցառումների փաթեթի վերաբերյալ:

Հետազոտության կազմվածքը. Տվյալների հավաքագրման նպատակով հարցում, ընտրանքի չափը՝ 2500 միգրանտ և ոչ-միգրանտ տնային տնտեսություններ քաղաքային և գյուղական համայնքներից (համապատասխանաբար 2:1 հարաբերակցությամբ): Խորացված հարցազրույցներ հարցվողների և փորձագետների հետ, գրականության և այլ հետազոտությունների ուսումնասիրություններ:

Արդյունքները՝  շուտով:
 
Վերլուծական հաշվետվություն  
Հարցաթերթ՝ տղամրդկանց մոդուլ  
Հարցաթերթ՝ կանանց մոդուլ  
Տիտղոսաթերթ  
 Տվյալների շտեմարան  


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: