CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Չծնված կանայք հարավային Կովկասում



Ծրագրի անվանոււմը՝

Չծնված կանայք հարավային կովկասում

Երկիրը՝

Հայաստան, Ադրբեջան, Վրաստան

Ֆինանսավորողը՝

Համաշխարհային բանկ

Ժամկետները՝

2014թ. փետրվար-մարտ




Ծրագրի նպատակը՝

ՀՌԿԿ-Հայաստանը Համաշխարհային բանկի (ՀԲ) օժանդակությամբ սկսել է Չծնված կանայք հարավային կովկասում ծրագիրը՝ ուսումնասիրելու որդի ունենալու նախընտրությունները և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները:

‹‹Չծնված կանանց›› խնդիրը՝ այն կանաց խնդիրը, ովքեր կարող է ծնվեին, եթե ջանքեր չգործադրվեին կանխելու նրանց ծնունդը կամ հետծննդյան միջամտությունը, միջազգային հասարակայության ուշադրությունն է գրավել սկսած 1990-ականներից:

Վերարտադրողական վարքագծերը Հարավային Կովկասում փոխվեցին 1991թ.` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախացմանը զուգահեռ: Նույնիսկ հաշվի առնելով որդի ունենալու ավանդական նախընտրությունները՝ սեռերի հարաբերակցությանաճող անհավասարությունը կարող է խորացնել գենդերային անհավասարությունը և անարդարությունը տվյալ երկրների հասարակություններում:

Ֆոկուս խմբային քննարկումները, կյանքի պատմություննրը և փորձագիտական հարցազրույցների միջոցով հնարավորություն կտան լույս սփռել Հայաստանում այդ խնդրի վերաբերյալ միտումների և հետևանքների վրա:

 Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնակցությամբ:


Ծրագրի կառուցվածքը՝ 

Հետոզոտությունը բաղկացած է՝


  • Հայաստանի 4 համայնքներում՝ (ներառյալ մայրաքաղաքում, քաղաքային և գյուղային շրջաններում) ֆոկուս խմբային քննարկումներից;
  • Կյանքի պատմություններից և փորձագետների հետ հարցազրույցներից այն նույն համայքներում, որտեղ անցկացվելու են ֆոկուս խմբային քննաևրկումները:

Ֆոկուս խմբային քննարկումների, կյանքի պատմությունների և փորձագիտական հարցազրույցների վերծանված սղագրությունները կտրամադրվեն Համաշխարհային բանկին` հետագա վերլուծություններ կատարելու համար: 

  

Արդյունքը՝


 

ՀԲ զեկույց 

Ներկայացում. Չծնված կանայք, Հայաստան (ՀԲ) 

Ներկայացում. Չծնված կանայք, տարածաշրջանային ուսումնասիրության  (ՀԲ) 


Ներկայացում. Չծնված կանայք, Հայաստան. դաշտային դիտարկումներ  (ՀՌԿԿ-Հայաստան/ԵՊՀ) 

 




Ներկայացում 

Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: