CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթաց

Ծրագրի անվանում Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին
ԵրկիրՀայաստան  
ՖինանսավորողԵվրամիության ներկայացուցչությունը Հայաստանում՝
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցով
Ժամկետներ2014 թ. նոյեմբերի 03 – 2015թ. ապրիլի 30


«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվման շրջանակներում, Հայաստանի և Թուրկիայի ութ հասարակական կազմակերպություններիղ բաղկացաց կոնսորցիումի կողմից:



Հետազոտության նպատակը


Հետազոտության նպատակն է՝ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կարգավորումը և ժողովուրդների միջև բաց երկխոսությանն ուղղված ջանքերին սատարելը՝ երկու երկրների հասարակություններում հավասարակշռված տեղեկատվության հասանելիություն ապահովելու միջոցով: 


Հետազոտության հիմնական խնդիրներն են՝


  • սոցիոլոգիական հարցման միջոցով պարզել Հայաստանի հանրության կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների մասին, 
  • բացահայտել և քննարկել դրանց կարգավորման հնարավոր ուղիները, 
  • ձևակերպել և առաջարկել կարգավորման գործընթացին նպաստող հանրային քաղաքականության առաջարկներ:


ՀՌԿԿ-Հայաստանի կոմից իրականացվող հետազոտությունը կբացահայտի հարցվողների ընկալումներն ու դիրքորոշումները պաշտոնական քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ սահմանի բացման նախապայմանների և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:



Հետազոտության կառուցվածքը


Հետևելով նախնական հետազոտությանը, մշակվել է դեմ առ դեմ հարցազրույցի համար նախատեսված 51 հարցից բաղկացած հարցաշար, որի հիման վրա անցկացվել է համազգայինընդհանուրբնակչության հարցում 1,164 հարցվողների միջև:Հարցումնիրականացվելէ 54 վարչատարածքայինմիավորներում՝ընդգրկելովՀայաստանի բոլորմարզերը, այդթվում՝ Երեւանում, 19 այլքաղաքայինբնակավայրերումև 34 գյուղերում:

 


Արդյունքները


  • Հայաստանում իրականացված հանրային կարծիքի հարցման արդյունքում ստացված տվյալների շտեմարան
  • Հարցման արդյունքների վերաբերյալ զեկույցը կհրապարակվի և կտարածվի  Հայաստանում և Թուրքիայում՝ որոշում կայացնողների, պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների եւ այլ շահագրգիռ կողմերի միջև
  • հետազոտության արդյունքների ներկայացում` Երևանում և Ստամբուլում: 



Զեկույց
Հարցաթերթ
 Ներկայացում 
 Տվյալների շտեմարան  



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: