CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Միգրացիա և հմտություններ

Ծրագրի անվանումը՝ «Միգրացիա և հմտություններ»
Պատվիրատու՝ Եվրոպական կրթական հիմնադրամ
Ժամկետներ՝ 2011 հուլիս – 2012 հունիս

Ծրագրի նկարագիրը՝
Միգրացիայի հետազոտությունը նպատակ ունի քանակական տվյալներ տրամադրել աշխատանքային միգրացիայի վերաբերյալ՝ վերլուծություն և հետագայում այլ երկրներում ստացված տվյալների հետ համեմատություն կատարելու համար: Այս առաքելությունից ստացված տեղեկությունները կօգնեն ուղղորդել Հայաստանի և Եվրոպական Միության միջև աշխատանքային միգրացիային վերաբերող ջանքերը, որոնք սկսվել են իրականացվել այլ երկրներում վերջին մի քանի տարիների ընթացքում: 2011-2012թթ. կատարված Միգրացիայի Հետազոտությունը ՀՌԿԿ-Հայաստանին հնարավորություն է տվել շարունակել տվյալների հավաքագրման գործընթացը, ինչը հետագայում կխթանի հմտորեն ձևակերպված քաղաքականության խորհրդատվության զարգացմանը՝ կազմակերպչական բոլոր այն մակարդակներում, որոնք ուղղված են աշխատանքային միգրացիայի դաշտի խնդիրներին:

Հետազոտության կազմվածքը՝
Տվյալների ամբողջական հավաքագրման հետազորություն, ընտրանքի չափը՝ 4000 (18-50 տարեկան, Երևանում և մարզերում), որոնցից 2600-ը՝ պոտենցիալ և 1400-ը՝ վերադարձած միգրանտներ:

Արդյունքներ՝
 


Պոտենցիալ միգրանտների հարցաթերթ
Վերադարձած միգրանտների հարցաթերթ
Պոտենցիալ միգրանտների տվյալների շտեմարան
Վերադարձած միգրանտների տվյալների շտեմարան
Զեկույց  



*այլ երկրների տվյալները կարելի է գտնել ԵԿՀ կայքում



Եվրոպական կրթական հիմնադրամի՝ Միգրացիայի և հմտությունների սեմինար Թուրինում

2012 Մարտի 6-7-ը Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից անցկացված Միգրացիայի և հմտությունների սեմինարին մասնակցել են մոտ 50 ներկայացուցիչներ Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկեր երկրներից (Հայաստան, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Մարոկկո, Թունիս և Եգիպտոս), Եվրոպական Միության անդամ երկրներից, Եվրոպական Միության ինստիտուտների ներկայացուցիչներ, ազգային և միջազգային փորձագետներ:

Համաժողովի մասին ակնարկը փաստաթղթերի հետ և ներկայացումը հասանելի են Եվրոպական կրթական հիմնադրամի գլխավոր էջում:


Հայաստան՝ միգրացիայի ակնարկ:


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: