CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Համաշխարհային արժեքների հետազոտություն Հայաստանում

Ծրագրի անվանումը՝ “Համաշխարհային արժեքների հետազոտություն Հայաստանում”

Պատվիրատու՝ Շվեդիայի Միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA)

Ժամկետներ՝ 2011 թ. սեպտեմբեր-2012թ. հունվար


Նախագծի նկարագիրը՝ ՀՌԿԿ-Հայաստանը համաշխարհային արժեքների հետազոտության (ՀԱՀ) շրջանակներում 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացրել է տվյալների հավաքագրում: Հետազոտության արդյունքները հնարավորություն են ընձեռում հասարակագետ հետազոտողներին և հանրային քաղաքականություն մշակողներին առավել հանգամանորեն ծանոթանալու հայաստանաբնակների արժեհամակարգին և դիրքորոշումներին, դրանք պայմանավորող գործոններին, ինչպես նաև համեմատություններ իրականացնելու աշխարհի բազմաթիվ այլ երկրների հասարակությունների համապատասխան բաղադրիչների հետ:


Հետազոտության կազմվածքը` հարցումն իրականացվել է 1100 հայաստանաբնակ չափահասների շրջանում` մի շարք հիմնահարցերի վերաբերյալ նրանց արժեքները չափող ստանդարտացված հարցաթերթով: Հարցաթերթն ընդգրկում է շուրջ 250` հարցվածների տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքին վերաբերող հարց: ՀԱՀ-Հայաստան 2011 ծրագրի իրականացումը հնարավոր է դարձնում տվյալների համետատությունը նախորդ անգամ (1997թ.) անցկացված հետազոտության տվյալների հետ, հայաստանյան զարգացումները համադրելով աշխարհի այլ երկրներում զարգացումների հետ (համաշխարհային արժեքների հետազոտության վերջին` վեցերորդ ալիքն ընդգրկել է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը ներկայացնող 97 երկիր):


Արդյունքներ՝ 

Հարցաշար
Հարցաշար
Հայաստանին հատուկ կոդեր 

Հետադարձ թարգմանություն 
  
  
Ընտրանք և մեթոդաբանություն 
Մեթոդաբանության հարցաշար
Ընտրանքի ձևավորում
Հետազոտությն նկարագրություն
Կշռում
  
  
Կոդավորում*  
Արդյունքներ
  
  
Տվյալներ *  
Տվյալների շտեմարան՝ SPSS
Տվյալների շտեմարան՝ STATA

* հասանելի է WVS կայքէջից



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: