CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Ավարտված ծրագրեր

    Հարկային բարեփոխումների ընկալումների հետազոտություն

      Բացահայտել հարկային քաղաքականության և հարկային վարչարարության նկատմամբ գործարար համայնքի և հասարակության վերաբերմունքը Հայաստանում:   Ավելին ...


    Ուղևորների բավարարվածությունը սահմանային անցակետերից

      Չափել հաճախորդների բավարարվածությունը սահմանային անցակետերում ենթակառուցվածքների, գործընթացների և աշխատակազմի սպասարկման որակի տեսանկյունից   Ավելին ...


     ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կարիքների ուսումնասիրության

      Ուսումնասիրել Գյուղատնտեսության նախարարության և կից կառույցների աշխատակազմի գնահատման համակարգի և վերապատրաստման կարիքները:   Ավելին ...


    Կայուն շուկայական տնտեսություն ԵՎ տնտեսական կայունության ապահովում

    ՀՌԿԿ-Հայաստանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ, իրականացնում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համապետական հարցում: Ավելին ...

    Ընտրողների նախասիրությունները Հայաստանում  ԵՎ Վրաստանում

      Բացահայտել բռնակալական ռեժիմների քաղաքական խոչընդոտները և վայրիվերումները քաղաքականության հիմնական ոլորտներում:   Ավելին ...


    Տրանսպորտային ենթակառուցվածքները՝ Հայաստանում ԵՎ Վրաստանում

      Բացահայտել բարելավված գյուղական ենթակառուցվածքների ազդեցությունը միջպետական առևտրային օգուտների և երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա:   Ավելին ...


    Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար

      Բարձրացնել Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսված բարեփոխումների մասին տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը քաղաքացիների համար:   Ավելին ...


    Քաղաքացիական մասնակցությունը Կովկասում

      Հասկանալ քաղացիական մասնակցության աստիճանը և ձևաչափերը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:   Ավելին ...


    ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակական վերաբերմունքը Հայաստանում

      Չափել և գնահատել հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանում:   Ավելին ...


    Հարկադիր աշխատանք և աշխատանքային թրաֆիքինգ

      Նշել և գնահատել հարկադիր աշխատանքի հետ առնչվող խնդիրները, մասնավորապես տեղաբնակ և օտարերկրյա քաղաքացիների շրջանում Երևանում, Արարատի, Կոտայքի, Լոռվա, Շիրակի և Սյունիքի մարզերում:   Ավելին ...


    Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթաց

      Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կարգավորման և ժողովուրդների միջև բաց երկխոսությանն ուղղված ջանքերը սատարելն է՝ երկու երկրների հասարակություններում հավասարակշռված տեղեկատվության հասանելիություն ապահովելու միջոցով:   Ավելին ...


    Ապագային միտված մասնագիտական որակավորումների զարգացման պայմանները Հայաստանում

      Մշակել ապագային միտված մասնագիտական որակավորման պայմանների բարելավման ճանապարհային քարտեզ՝ միացնելով մասնավոր հատվածը, կրթական հաստատությունները և դասընթացներ տրամադրողներին:   See more ...


    Հարկային բարեփոխումների ծրագիր

      Բացահայտել հարկային քաղաքականության և հարկային վարչարարության մասին գործարար համայնքի և հասարակության վերաբերմունքը և վերլուծել հավաքագրված տվյալները, նպաստել հանրային գիտակցության բարձրացմանը` Հայատանում հարկային քաղաքականությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:   Ավելին ...


    Չծնված աղջիկները Հարավային Կովկասում

      Բացահայտել Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում վերարտադրության կառուցվածքը՝ գրականության ուսումնասիրության, լրատվամիջոցների վերլուծության և խնդրով զբաղվող հաստատությունների ցանկագրման միջոցով:  Ավելին ...


    Չծնված կանայք Հարավային Կովկասում

      ‹‹Չծնված կանանց›› հիմնախնդրի ուսումնասիրություն – այն կանաց խնդիրը, ովքեր կարող է ծնվեին, եթե ջանքեր չգործադրվեին կանխելու նրանց ծնունդը: Ֆոկուս խմբային քննարկումների, կյանքի պատմությունների և փորձագիտական հարցազրույցների վերծանված սղագրությունների ուսումնասիրությունը հնարավորություն կտրամադրի լույս սփռել Հայաստանում որդի ունենալու նախընտրությունների և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրի վերաբերյալ միտումների և հետևանքների վրա:  Ավելին ...


    Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ 2011 եվ 2013

      Նպատակն էր ավանդական և այլընտրանքային լրատվամիջոցների կողմից նոր տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանում բազմակողմանի և անկանխակալ տեղեկատվության մատչելիության մեծացումը և բարելավումը: 2011 և 2013 թթ. իրականացված «Լրատվության այլընտրանքային   Ավելին ...


    Կանայք Հայաստանի աշխատաշուկայում

      Նախագծի նպատակն էր գնահատել Հայաստանում կանանց համար աշխատաշուկայի հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել երեք թեմատիկ ոլորտների ՝ աշխատաշուկայի և ձեռնարկատիրական հնարավորությունների համար առկա խոչընդոտները, հմտությունների անհամապատասխանությունը, աշխատաշուկայի և սոցիալական աջակցության քաղաքականության ազդեցությունը:  Ավելին ...


    ՀԶԱՀ/Տնային տնտեսությունների հմտությունների չափում

      ՀԶԱՀ հմտությունների չափման հետազոտությունը ուսումնասիրում է չափահաս բնակչության հմտությունները, դրանց կապը աշխատանքային հնարավորությունների ու աշխատանքի արդյունավետության հետ, արդի աշխատաշուկայի մարտահրավերները, ինչպես նաև բացահայտում է առավել հմուտ աշխատուժի ձևավորման ուղիները:  Ավելին ...


    Աշխատանքային միգրացիան եվ սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը Հայաստանում

      Ուսումնասիրությունը գնահատում է աշխատանքային միգրանտների շրջանում ներկայումս ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծավալն ու որակը, կուսումնասիրի աշխատանքային միգրացիայի հետևանքով առաջացած սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը, այդ միջոցառումների բարելավման կարիքները, ինչպես նաև կմշակի առաջարկություններ՝ նշված ռիսկերը նվազեցնելու համապարփակ, փաստերի վրա հիմնված, տեղի մշակույթին համահունչ և ոչ ծախսատար միջոցառումների փաթեթի վերաբերյալ:  Ավելին ...


    Աջակցության ամրապնդում մարդկային ներուժի զարգացման քաղաքականությանը

      Հետամուտ հետազոտության միջոցով նպաստել շրջաններում մասնագիտական կրթության համապատասխանության գնահատման գիտելիքների ու փորձի հարստացմանը ; բարձրացնել պետական հաստատությունների հնարավորությունները տվյալների և տեղեկատվության վերլուծության վրա հիմնված քաղաքականություն մշակելու հարցում՝ ուղված մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը:  Ավելին ...


    Համաշխարհային արժեքների հետազոտություն Հայաստանում

      Ակնկալվում էր, որ հետազոտության արդյունքները հնարավորություն կընձեռեն հասարակագետ հետազոտողներին և հանրային քաղաքականություն մշակողներին առավել հանգամանորեն ծանոթանալու հայաստանաբնակների արժեհամակարգին և դիրքորոշումներին, դրանք պայմանավորող գործոններին, ինչպես նաև համեմատություններ իրականացնելու աշխարհի բազմաթիվ այլ երկրների հասարակությունների համապատասխան բաղադրիչների հետ:  Ավելին ...


    Միգրացիա եվ հմտություններ

      Միգրացիայի հետազոտությունը նպատակ ունի քանակական տվյալներ տրամադրել աշխատանքային միգրացիայի վերաբերյալ՝ վերլուծություն և հետագայում այլ երկրներում ստացված տվյալների հետ համեմատություն կատարելու համար: Այս առաքելությունից ստացված տեղեկությունները կօգնեն ուղղորդել Հայաստանի և Եվրոպական Միության միջև աշխատանքային միգրացիային վերաբերող ջանքերը:  Ավելին ...


    Նախընտրական հետազոտություն եվ տվյալների վերլուծություն Հայաստանում

      Համազգային նախընտրական հետազոտությունը Հայաստանում հուսալի տեղեկատվություն է տրամադրում քաղաքական կուսակցություններին և այլ շահառուներին ժողովրդավարության և ընտրությունների հանրային ընկալման, ինչպես նաև քաղաքական գործիչներից սպասումների վերաբերյալ: Ստացված տվյալները թույլ են տալիս բացահայտել քաղաքական զարգացումների, միտումների և ակնկալիքների վերաբերյալ առկա մտահոգությունները:  Ավելին ...


    Կոռուպցիայի հետազոտություններ 2008-2010թ.թ.

      Հետազոտությունների նպատակը կոռուպցիայի հանրային ընկալման չափումն ու հակակոռուպցիոն ջանքերի գնահատումն էր: Հարցումները նպատակ են ունեցել ստեղծել գործնական տեղեկատվություն, որը կարելի կլինի քննարկել, վերլուծել և որը կօգտագործվի կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի, ինչպես նաև ՀԳՄԾ-ի կողմից` պետական կառավարման ոլորտը բարելավելու և այդպիսով կոռուպցիայի դեպքերը նվազեցնելու նպատակով քաղաքականություններ և ծրագրեր մշակելու համար:  Ավելին ...


    Սոցիալական համերաշխության հետազոտություն

      Աջակցել «հասարակության սոցիալական կառուցվածքի և վստահության բարելավմանը Հայաստանում՝ առաջին անգամ անցկացված սոցիալական համերաշխության հետազոտության արդյունքում բացահայտված ազգային առաջնայնության հարցերի վերաբերյալ մասնակցային քննարկումների կազմակերպման միջոցով»: Ծրագրի վերջնական նպատակն է զինել ՀՀ Կառավարությանը և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին անհրաժեշտ գործիքակազմով՝ զարգացման առաջնային կարևորության հարցերի վերաբերյալ հանրային քաղաքականության բարեփոխման համար:  Ավելին ...


    Սոցիալական պաշտպանությունը եվ սոցիալական ներգրավվածությունը Հայաստանում, Ադրբեջանում եվ Վրաստանում:

      Զարգացնել երկրի վերաբերյալ հաշվետվություններ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում կապահովեր համապարփակ տեղեկատվություն սոցիալական ներգրավվածության և պաշտպանության վերաբերյալ:  Ավելին ...


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: