CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր (ՀԿ Դեպո)


  
Ծրագրի անվանումՀասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր
(ՀԿ - Դեպո, CSO DePo)

Երկիր

Հայաստան

Ֆինանսավորող 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ` 

ԱՄՆ ՄԶԳ միջոցներով

Ժամկետներ

2014թ. հունիս-2015թ. մայիս





Ծրագրի նպատակը

ԱՄՆ ՄԶԳ-ի զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում ՀԿ Դեպո-ն նպատակ ունի հզորացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները Հայաստանում:  «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր»-ը նպաստում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը՝ հզորացնելով ՀԿ-ների, որպես կարևորագույն դերակատարների, կարողությունները  բարեփոխումների իրականացման  և վերահսկման, ինչպես նաև տնտեսական, ժողովրդավարական, առողջապահական, սոցիալական ոլորտներում  առավել արդյունավետ կառավարման  և ծառայությունների որակի բարձրացման հարցում:


ՀՌԿԿ-Հայաստանը, հանդիսանալով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից (ԵՀՀ) ղեկավարվող վեց ՀԿ-ներից բաղկացած կոնսորցիումի անդամ, հիմնականում պատասխանատու է ՀԿ-ների կարիքների գնահատման հետազոտություն նախագծելու և իրականացնելու համար:  


Հետազոտության արդյունքները կօգտագործվեն կոնսորցիումի անդամների կողմից ՀԿ-ների կարողությունների չափման՝ Հայաստանի պայմաններին հատուկ համապատասխանեցված գործիք մշակելու համար:



Հետազոտության կառուցվածքը



  • քանակական հետազոտություն Հայաստանի ՀԿ-ների շրջանում,
  • որակական հետազոտություն (ֆոկուս խմբային քննարկումներ, խորին և փորձագիտական հարցազրույցներ) հիմնական շահառուների (ներառյալ՝ ծրագրին մասնակցող ՀԿ-ների) շրջանում :


Ծրագրի իրականացման ընթացքում ՀՌԿԿ-Հայաստանը նաև փորձագիտական ծառայություններ կտրամադրի և դասընթացներ կվարի կոնսորցիումի անդամների և ծրագրում ներգրավված այլ ՀԿ-ների համար՝ հետազոտություններ նախագծելու, իրականացնելու, տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ:



Ծրագրի արդյունքները 



Տվյալների շտեմարան (անգլերեն)

 

Վերլուծական զեկույց

 

 Զեկույցի համառոտագիր

 
 
Ներկայացում
 
 














Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: