CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը

Ծրագրի անվանում

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)

Երկիր

Հայաստան

Ֆինանսավորող

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Ժամկետներ

2014թ. հոկտեմբեր-2016թ. սեպտեմբեր



Ծրագրի նպատակը

Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում, քաղաքացիներին տրամադրել վստահելի տեղեկատվություն, հզորացնել քաղաքացիական հասարակությունը՝ արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու համար:


Ծրագիրն իրականացվում է 6 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից. դրանք են՝ ՀՖՄ, ՏՀԶԿԿ, ԵՄԱ, «Ասպարեզ», ԵՀՀ և ՀՌԿԿ: Կոնսորցիումը գլխավորում է Համայնքների ֆինանսիստների միավորումը:


ՀՌԿԿ-Հայաստանը մասնակցում է ծրագրին՝ տրամադրելով մեթոդաբանական և գործնական աջակցություն: Ծրագրի նպատակներին հասնելու համար այն հարցում է անցկացնում տնային տնտեսությունների շրջանում՝ հանրապետության տարածքով մեկ: Դրա նպատակն է բացահայտել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի, ինչպես նաև, չափելով Հայաստանում տեղական ինքնակառավարմանը հանրային ներգրավվածության մակարդակը, դրա բարելավման ուղիներ վեր հանել:


Հետազոտության կառուցվածքը


«ՀաՄաՏեղ»  համաթիվը կիրառում է  ձևայնացված հարցաթերթ, որն օգտագործում է տեղական ինքնակառավարման գործընթացում հանրային մասնակցության քանակական գնահատման համար նախատեսված ցուցանիշների համագումարը:

Այս գործընթացի սահմաններում  ՀՌԿԿ-Հայաստանը կիրականացնի համապետական ներկայացուցչական հարցում՝ ընդգրկելով մոտ 1500 հարցվող, որի արդյունքները հասանելի կլինեն հանրության համար:


Արդյունքները 

 ՀաՄաՏեղ ծրագրի ներկայացումը   
Զեկույց. բարեփոխումների երկար ճանապարհին.
ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը քաղաքացիների աչքերով
 
ՀաՄաՏեղ. համայնքների առաջնորդների հետազոտության հարցաթերթ   
ՀաՄաՏեղ. տնային տնտեսությունների հետազոտության հարցաթերթ 
 
ՀաՄաՏեղ. համայնքների առաջնորդների հետազոտության տվյալադարան  
ՀաՄաՏեղ.  տնային տնտեսությունների հետազոտության տվյալադարան   

 





Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: