CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Ամսագրեր

ՀՌԿԿ-Հայաստանում առկա ամսագրերի ցանկը


2014թ. բայանորդագրություն

 

Administrative Science Quarterly


Annual Review of Political Science 


Annual Review of Sociology     


Conflict Management and Peace Science


Foreign Affairs 


International Relations 


Quarterly Journal of Economics 


Review of Economics & Statistics  


Social Science Research


The Banker


The Economist 


Արխիվ



Հայերեն լեզվով




Հայաստանյան զարգացումներ

Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) կողմից հրապարակվող Հայաստանյան զարգացումներ եռամսյակային թողարկումներում արծարծվում են Հայաստանում տնտեսական և գործարար ոլորտին վերաբերող կարևոր և հրատապ խնդիրները, ներկայացվում են տնտեսական և գործարար զարգացումների վերաբերյալ կատարված անկախ վերլուծությունները, ընդգրկելով նաև հանրահայտ, սակայն այսպես կոչված «տաբու» թեմաները, որոնց մասին սակավ է խոսվում, զետեղվում է արդի և հավաստի տեղեկատվություն գործարար ոլորտի վերաբերյալ, ներկայացվում են գործարար համայնքի ու այլ շահագրգիռ կողմերի վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու տեսակետները: Ամսագիրը տարածվում է ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում:


Անգլերեն լեզվով







Սոցիոլոգիայի ամերիկյան ամսագիր

Սոցիոլոգիայի ամերիկյան ամսագիրը (AJS) հրատարակվում է 1895 թվականից և հանդիսանում է ԱՄՆ առաջին ակադեմիական ամսագիրն այս ոլորտում: Այն առաջատար դիրքեր է գրավում հասարակագիտության ոլորտում կատարված վերլուծությունների և հետազոտությունների առումով, ներկայացնում է աշխատություններ սոցիոլոգիայի տեսության, մեթոդների, պրակտիկայի և պատմության վերաբերյալ: Ամսագիրն ընդունում է նաև հասարակագիտության այլ ոլորտներին վերաբերող հեռանկարային աշխատանքներ և տպագրում է հոգեբանների, անտրոպոլոգների, վիճակագրագետների, տնտեսագետների, մանկավարժների, պատմաբանների և քաղաքագետների աշխատությունները: 





Ամերիկյան սոցոլոգիական ակնարկ 

Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի առաջին պաշտոնական ամսագրում` «Ամերիկյան սոցոլոգիական ակնարկ»-ում տպագրվում են ոլորտին առնչվող ընդհանուր նյութեր, նոր տեսական զարգացումներին, հետազոտությունների արդյունքներին վերաբերող աշխատություներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ հասկանալ սոցիալական գործընթացներն ու կարևորագույն մեթոդոլոգիական նորամուծությունները: Սոցիոլոգիայի բոլոր ոլորտներն էլ ողջունելի են: Հիմնականում շեշտադրվում են բացառիկ որակն ու ընդհանուր հետաքրքրությունը: Ամսագիրն ունի երկամսյա տպագրություն: Այն տպագրվում է երկու ամիսը մեկ` փետրվար, ապրիլ, հունիս, օգոստոս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին:






Արդի սոցիոլոգիա (ԱՍ)

«Արդի սոցիոլոգիա» ամսագրում տպագրվում են ակնարկներ և քննադական նյութեր սոցիոլոգիայի և վերջինիս առնչվող ու սոցիոլոգների ուշադրությանն արժանի վերջերս կատարված աշխատությունների վերաբերյալ: Քանի որ ոչ բոլոր սոցիոլոգիական հրապարակումները կարող են գրաքննվել, ընտրությունը կատարվում է այնպես, որ արտացոլի ոլորտի կարևոր միտումներն ու խնդիրները: Պետք է ի նկատի ունենալ, որ ԱՍ-ն չի ընդունում կամայական ներկայացված ակնարկներ:






Ժողովրդագրություն

"Ժողովրդագրություն"-ը Ամերիկայի Բնակչության ասոցիացիայի պաշտոնական ամսագիրն է: Այն միջառարկայական պարբերական է, որտեղ հրապարակվում են ժողովրդագիրների համար ընդհանուր հետաքրքրություն վայելող հոդվածներ: Ի լրումն հասարակագիտության այնպիսի ոլորտների, ինչպիսիք են սոցոլոգիան, տնտեսագիտությունը, հոգեբանությունն ու քաղաքագիտությունը այս ամսագրում տեղ են գտնում նաև աշխարհագրությանը, պատմությանը, կենսաբանությանը, վիճակագրությանը, համաճարակներին և առողջապահությանը վերաբերող նյութեր: Այն տպագրվում է եռամսյակային կտրվածքով, ներառում է տեսությանը և մեթոդոլոգիային վերաբերող հոդվածներ, մեկնաբանություններ, ինչպես նաև զարգացած և զարգացող երկրների վերաբերյալ մասնագիտացված հետազոտությունների նյութեր:




Տնտեսական քաղաքականություն և աղքատություն

"Տնտեսական քաղաքականություն և աղքատություն" (ՏՔԱ) պարբերականը տպագրության է պատրաստում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը` BearingPoint Inc. ընկերության կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան հարկային, ֆինանսական և մաքսային բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Առաջին անգամ այն հրապարակվել է 2003թ. մայիսին:

ՏՔԱ-ն այսօրվա Հայաստանի տնտեսության համար առավելագույնս կարևոր խնդիրների, մասնավորապես աղքատության կրճատման հարցերի վերաբերյալ անկախ տեղեկատվության և վերլուծությունների աղբյուր է: Պարբերականը նպատակ ունի խթանել տնտեսական խնդիրներին վերաբերող ընթացիկ վերլուծությունները և բանավեճերը, ինչպես նաև նպաստել քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության ավելի լայն շրջանակների համար դրանք մատչելի դարձնելուն, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան մասնակցել հանրային քննարկումներին ու ազդեցություն գործել որոշումների կայացման վրա:






Եվրոպական տնտեսական ակնարկ

"Եվրոպական տնտեսական ակնարկ" ամսագիրը (ԵՏԱ) սկսել է հրատարակվել 1969 թվականից և համարվում է առաջին հետազոտական ամսագիրը, որի նպատակն է աջակցել տնտեսության զարգացմանը, ինչպես նաև նպաստել, որպեսզի տնտեսագիտությունը որպես գիտություն ընկալվի Եվրոպայում: Քանի որ ամսագիրը բավական վաղ մուտք գործեց շուկա, այն արագ հաստատվեց որպես եվրոպական հեղինակների հետազոտությունների հրապարակման կարևոր հանդես: Որպես ընդգրկուն մասնագիտական և միջազգային ամսագիր, ԵՏԱ-ն ողջունում է տնտեսության բոլոր բնագավառներին վերաբերող կիրառական և տեսական հետազոտությունները: ԵՏԱ-ի նպատակն է աջակցել տնտեսագիտության զարգացմանը և կիրառմանը, ինչպես նաև բարելավել գիտնական-հետազոտողների, մանկավարժների և քաղաքական որոշումներ կայացնողների միջև հաղորդակցությունը Եվրոպայում և դրանից դուրս:




Խաղեր և տնտեսական վարքագիծ

"Խաղեր և տնտեսական վարքագիծ" ամսագիրը խաղերի տեսական հիմնավորման միջոցով հեշտացնում է տեսությունների և գործնական կյանքի միջև փոխկապի ըմբռնումը: Այն սևեռված է միաժամանակ սոցիալական, կենսաբանական և մաթեմաթիկական ոլորտներին վերաբերող լավագույն որակի և ամենաստեղծագործական միջառարկայական աշխատությունների վրա: Ընթերցողների մեծ մասն այն համարում են խաղերի տեսության առաջատար ամսագիրը: Հետազոտությունները ներառում են Խաղային տեսությունը, Տնտեսագիտությունը, Քաղաքագիտությունը և այլն:
















Միջազգային միգրացիայի ակնարկ

"Միջազգային միգրացիայի ակնարկ"-ը (ՄՄԱ) գրախոսվող եռամսյակային ամսագիր է, որը վերաբերում է մարդկանց գաղթի և փախստականների սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական, պատմական, քաղաքական և օրենսդրական հարցերին: ՄՄԱ-ի համարներում զետեղվում են ինքնատիպ հոդվածներ, հետազոտություններ և փաստաթղթեր, հաշվետվություններ տեղական և միջազգային հիմնական օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև լայնածավալ մատենագրություններ և համառոտագրություններ, միգրացիայի մասին Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի Միջազգային տեղեկատուն, ոլորտին վերաբերող նոր գրքերի գրախոսականները: ՄՄԱ-ն ունի նաև տարեկան հատուկ թողարկումներ, որոնցում ներկայացվում են միգրացիայի այս կամ այն հարցի մասին առավել ծանրակշիռ ուսումնասիրությունները: Միջոլորտային և միջազգային մոտեցումների շնորհիվ, ՄՄԱ-ն ներկայացնում է միակ ամենահամապարփակ ֆորումը , որը նվիրված է բացառապես միջազգային հանրության շարժընթացի վերլուծությանը և ուսումնասիրությանը:







Ժողովրդավարության ամսագիր

Հրատարակվում է 1990 թվականից, և այն ժամանակվանից ի վեր դարձել է գիտական վերլուծության և մրցակից ժողովրդավարական տեսակետների ազդեցիկ միջազգային ֆորում: Ամսագրի հոդվածները մեջբերվել են New York Times և Wall Street Journal պարբերականներում և թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Անդրադառնալով միմիայն ժողովրդավարությանը, ամսագիրը դիտարկում և վերլուծում է աշխարհի բոլոր երկրների ժողովրդավարական վարչակարգերն ու շարժումները: Յուրաքանչյուր դիտարկվող թեմա ընդգրկում է գիտական վերլուծություն, ժողովրդավարական ակտիվիստների զեկույցներին, ընտրություններին և այլ միջոցառումներին վերաբերող նորություններ, ինչպես նաև նոր հրատարակված կարևոր գրքերի գրախոսականներ:








Քաղաքական տնտեսության ամսագիր

"Քաղաքական տնտեսության ամսագիրը" 1892թ. ի վեր տպագրել է կարևոր հետազոտթյուններ և ուսումասիրություններ տնտեսագիտության տեսության և պրակտիկայի մասին: Ներկայացնելով վերլուծական, բացատրական և էմպիրիկ ուսումնասիրություններ, այս ամսագիրն անրադառնում է ավանդական ոլորտներին` դրամավարկային տեսությանը, ֆինանսական քաղաքականությանը, աշխատանքային տնտեսահարաբերություններին, պլանավորմանը և զարգացմանը, միկրո և մակրո տնտեսությունը, միջազգային առևտրին և ֆինանսներին, արդյունաբերության կազմակերպմանը, ինչպես նաև այնպիսի միջառարկայական ոլորտների, ինչպիսիք են տնտեսագիտության պատմությունը և սոցիալական տնտեսությունը: "Քաղաքական տնտեսության ամսագրի" էլեկտրոնային տարբերակը (2000թ. օգոստոսից ի վեր) պարունակում է տպագիր տարբերակում չընդգրված մանրամասներ: Ամսագրի էլեկտրոնային տարբերակից օգտվելու թույլտվություն ունեցողներին հոդվածների ամբողջական տեքստերը հասանելի են այս էջում:




Քաղաքականություն և հասարակություն

Քաղաքականություն և հասարակություն ամսագրի էջերում կարելի է գտնել տեսական հոդվածներ, փիլիսոփայական ակնարկներ և հետազոտություններ մի շարք ոլորտներից, ներառյալ քաղաքագիտությունը, սոցիոլոգիան, պատմությունը, մարդաբանությունը, իրավունքը, աշխարհագրությունը և հանրային քաղաքականությունը:







Բնակչությունը և զարգացման միտումները

Լույս է տեսնում 1975 թվականից, նպատակ ունի խորացնել բնակչության և սոցիալ-տնտեսական զարգացման փոխներազդեցության մասին գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն տալ քննարկելու հանրային քաղաքականությանը վերաբերող խնդիրները: Համակցելով դյուրընթեռնելիությունը և ակադեմիականությունը, ամսագիրն ուշադրությունը բևեռում է տնտեսագիտության, անտրոպոլոգիայի, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ոլորտներում բարձրակարգ հասարակագիտական փորձառության վրա` առաջարկելով գրավիչ մտքեր, գաղափարներ, շահագրգռող վերլուծություններ և քննադատականներ: Յուրաքանչյուր հրապարակում ներառում է գրքերի գրախոսություն, ինչպես նաև արխիվային բաժին, որտեղ զետեղվում են պատմական աշխատություններ բնակչության մասին արդի բանավեճերի թեմաներով:




Բնակչության ուսումնասիրություններ


Այս ամսագիրն անդրադառնում է ժողովրագրական վերլուծության նոր մեթոդներին, ժողովրդագրական դինամիկայի և վարքագծի հիմնադրույթային և մաթեմատիրակական տեսություններին, ինչպես նաև այդ տեսությունների և մեթոդների կիրառմանը գիտության և քաղաքականության ոլորտներում:



Սոցիոլոգիական տեսություն

Տպագրում է աշխատություններ սոցիոլոգիայի տեսության բոլոր բնագավառներից, ներառյալ նոր տեսությունները, տեսության պատմությունը, մետատեսությունը, կառուցման ֆորմալ տեսությունը, ինչպես նաև տեսության գոյություն ունեցող բնագավառների սինթեզը:




Տնտեսական ուսումնասիրությունների ակնարկ

"Տնտեսական ուսումնասիրությունների ակնարկ" ամսագիրը հիմնադրվել է 1933թ. մի խումբ բրիտանացի և ամերիկացի տնտեսագետների կողմից: Այն լույս է տեսնում եռամսյակը մեկ, նպատակ ունենալով խրախուսել տեսական և կիրառական տնտեսագիտության հետազոտությունները, որ կատարվել են հատկապես երիտասարդ տնտեսագետների կողմից: Սա չափազանց օգտակար ամսագիր է տնտեսագետների համար և մշտապես մտնում է աշխարհում լույս տեսնող տնտեսագիտական ամսագրերի լավագույն հնգյակի մեջ:






Սոցիալական Տնտեսության Ակնարկ

(ամբողջական տեքստը հասանելի է ՀՌԿԿ-Հայաստան համակարգչային սրահից)

Ավելի քան վաթսուն տարի «Սոցիալական Տնտեսության Ակնարկե-ը ներառում է բարձրորակ աշխատություններ սոցիալական արժեքների և տնտեսագիտության բազմաթիվ կապերի վերաբերյալ: Ամսագիրը անդրադառնում է այնպիսի թեմաներին ինչպիսիք են եկամուտի բաշխում, արդարադատություն և հավասարություն, աղքատություն, համագործակցություն, մարդկային արժանապատվություն, աշխատուժ, գենդերային հիմնախնդիրներ, արտաքին միջավայր, տնտեսական հաստատություններ, տնտեսագիտական մեթոդաբանություն և դասակարգ:

Տպագրվող աշխատությունները և փորձնական են և գաղափարական: Յուրաքանչյուր հատորի վերջին համարը խնբագրվում է հրավիրված մասնագետի կողմից և նվիրված է սոցիալական տնտեսագիտության ոլորտի հատուկ թեմային կամ անհատին: Ամսագիրը նաև ներառում է համառոտ աշխատություններ և բացատրություններ, գրքերի և ակնարկների գրախոսություներ, ինչպես նաև ապագա հանդիպումների հայտարարություններ::











Եռամսյակային տնտեսագիտության ամսագիր

Եռամսյակային տնտեսագիտության ամսագիրը ամենահին անգլերեն տնտեսագիտական մասնագիտական ամսագրերից է: Այն խմբագրվում է Հարվարդի համալսրանի Տնտեսագիտության բաժնի կողմից և ներառում է տնտեսագիտության բնագավառի բոլոր ոլորտներըÿ միկրոտեսությունից մինչև փորձնական ու տեսական մակրոէկոնոմիկան:


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: