CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Օգտակար հղումներ

Էլեկտրոնային գրադարաններ | Հրատարակություններ և տվյալների բազաներՏեղեկատու աղբյուրներ (հանրագիտարաններ, բառարաններ) | Հղումներ Հարավային Կովկասի մասին


Էլեկտրոնային գրադարաններ 


Library of business and economic literature - Էլեկտրոնային ուսուցողական ուղեցույցներ, մեթոդաբանական նյութեր և տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման ու մարկետինգի վերաբերյալ գիտական մենագրություններ: Առանձին մասում տրվում են գիտական հոդվածներ և վերլուծություններ` ձեռնարկությունների տնտեսագիտության, կառավարման և մարկետինգի հիմնախնդիրների շուրջ:

Library of Economics and Liberty - գրադարանը նպատակաուղղված է տնտեսագիտության, շուկաների և ազատության թեմաների շուրջ հետազոտության խթանմանը: Այն ուսանողներին, ուսուցիչներին, հետազոտողներին և տնտեսագիտական մտքի սիրահարներին առաջարկում է ռեսուրսների եզակի նմուշներ: Պարունակում է էլեկտրոնային գրքեր, հոդվածներ, էլեկտրոնային հանրագիտարաններ և այլն: Կայքի հովանավորն է «Ազատություն» մասնավոր կրթական հիմնադրամը:


Oxford University Press Reading Room - Հետազոտողներին և ուսանողներին հնարավորություն է ընձեռում հատվածաբար ծանոթանալ բազմաբնույթ նոր հրատարակությունների առանձին գլուխների և մասերի:


E-Library of Economics Education and Research Consortium (EERC)


The Online Books Page



Հրատարակություններ և տվյալների բազաներ

World Bank Open Data: Ազատ մուտք աշխարհի տարբեր երկրների զարգացման վերաբերյալ տվյալների շտեմարաններ:

UNESCO Social Science Online Periodicals - Հասարակական գիտությունների էլեկտրոնային պարբերականներ (ամբողջական տեքստերով): Հասարակական գիտությունների շուրջ 367 պարբերականների մասնագիտական հոդվածների անվճար օգտագործում:


World Development Reports - Համաշխարհային բանկի տարեկան հաշվետվություններն անգնահատելի ուղեցույց են աշխարհի տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի այսօրվա վիճակին ծանոթանալու համար: Ամեն տարի Աշխարհի զարգացման զեկույցները ներկայացնում են զարգացման առանձին ասպեկտների խորը վերլուծություններ: Անցած տարիների զեկույցները քննարկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` պետության դերը, անցումային տնտեսություններ, աշխատուժ, ենթակառույցներ, առողջապահություն, շրջակա միջավայր և աղքատություն: Զեկույցները Բանկի կողմից հանրահայտ ներդրում են զարգացման մասին մտքի առաջընթացում:


RAND Corporation Publications - RAND կորպորացիան շահույթ չհետապնդող հետազոտական կազմակերպություն է, որն օբյեկտիվ վերլուծություններ և արդյունավետ լուծումներ է առաջարկում համայն աշխարհի երկրների պետական և մասնավոր սեկտորների առաջ ծառացած խնդիրներին: RAND-ի գրքերը և հրատարակությունները կարելի է գնել կամ ինտերնետային էջից ձեռք բերել անվճար` PDF ֆորմատով: RAND-ը, որպես հանրային ծառայություն, իր հետազոտությունները տրամադրում է անվճար: Եթե որևէ հրատարակություն ձեզ հետաքրքրում է, ապա գնեք այն` այդ կերպ աջակցելով RAND-ի հետազոտական աշխատանքներին:


United Nations Population Fund - Այստեղ զետեղված են UNFPA-ի տվյալներ, զեկույցներ, տպագրված նյութեր ու փաստեր, ինչպես նաև հանրային առողջապահության ու վերարտադրական առողջության հետ կապված տարբեր հղումներ:


Population Reference Bureau (PRB) - Բնակչության տեղեկատվական բյուրոն մարդկանց տեղեկացնում է հասարակական, տնտեսական և քաղաքական կարևոր իրադարձությունների ժողովրդագրական ծավալների մասին: Նպատակն է` Միացյալ Նահանգների և աշխարհի ժողովրդագրական միտումների մասին թարմ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու հարցում լինել առաջինը:


RePEc (Research Papers in Economics) - Սա 41 երկրների ավելի, քան 100 կամավորների միացյալ ջանքերի արդյունքն է` ուղղված տնտեսագիտական հետազոտությունների բարելավմանը: Ծրագրի հիմքն աշխատությունների, ամսագրային հոդվածների և համակարգչային ծրագրերի բաղադրիչների ապակենտրոնացված բազան է: Ցանկացած հաստատություն կարող է միանալ RePEc-ին` հետազոտական նյութերի տրամադրման գործում: Բոլոր նյութերը տրամադրվում են անվճար:


Research papers of Hal R. Varian - Այս հղումը ձեզ կտրամադրի հայտնի տնտեսագետ Հոլ Ռ. Վարիանի մի շարք աշխատություններ:


European Economy-Economic Papers - Այս տնտեսագիտական աշխատությունները գրված են Տնտեսական և ֆինանսական գործերի գլխավոր դիրեկտորատի աշխատակիցների կամ վերջինիս հետ համագործակցող փորձագետների կողմից: Այս հրատարակությունները հետապնդում են աշխատակազմի կողմից իրականացվող տեխնիկական աշխատանքի մասին իրազեկության մակարդակը բարձրացնելու և հետագա վերլուծությունների համար առաջարկություններ ու դիտողություններ հավաքագրելու նպատակ:


The Centre for Economic Reform and Transformation - Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, նախկին Խորհրդային Միության և Արևելյան Ասիայի անցումային տնտեսությունները հետազոտող կենտրոն է:


NEP (New Economics Papers) - Նպատակն է բաժանորդներին ապահովել հետազոտական գրականության վերաբերյալ ժամանակակից տեղեկատվությամբ:


Econdata - EconData ցանցն օգնում է գործիչներին, հետազոտողներին, ուսանողներին և տվյալների այլ օգտագործողներին` արագ ձեռք բերել սոցիալ-տնտեսական ոլորտի պետական և ենթապետական տվյալներ: Այս կայքն օգտակար է ցանկացած հետազոտողի, ով համաշխարհային ցանցում պետական և մասնավոր աղբյուրների պարունակած մեծածավալ և տարանջատ բազմությունում տվյալներ է որոնում: EconData ցանցը հովանավորվում է Տնտեսական զարգացման դեպարտամենտի կողմից և համագործակցում Impresa, Inc. և Andrew Reamer & Associates տնտեսական զարգացման անկախ խորհրդատվական ընկերությունների հետ:


Gridded Population of the World (GPW) - Աշխարհի բնակչության վերլուծություն` երկրների փոխարեն օգտագործելով լայնության և երկայնության քառակողմ պատկերները:


Համաշխարհային բանկի հրատարակություններ


Միջազգային արժութային հիմնադրամի հրատարակություններ


BREAD` Զարգացման տնտեսական վերլուծությունների հետազոտական բյուրո. աշխատանքային փաստաթղթեր


European Social Survey - Եվրոպական սոցիալական հարցումը անց է կացվում ամեն երկու տարին մեկ և ներառում են ավելի քան 30 երկիր: Կայքում գտնվող տվյալները օգտագործելու համար պետք է գրանցվել:


Global Corruption Barometer - Հասարակական կարծիքի հարցման նպատակն է գնահատել կոռուպցիայի հետ կապված մարդկանց փորձը և ընկալումը ավելի քան 60 երկրներում:


World Values Survey- ը գլոբալ ցանց է, որը միավորում հասարակագետ հետազոտողներին, որոնք ուսումնասիրել են ավելի քան 80 հասարակությունների հիմնական արժեքները և համոզմունքները բոլոր 6 բնակելի մայրցամաքներում:


Central and Eastern Eurobarometer-ը ամենամյան հասարակական հետազոտություն է իրականավցած 1990-1998 թթ.-ին

Survey Questionnaires-ը հասարակական հետազոտությունների ոլորտում տեղեկատվական ռեսուրս է, որն շեշտադրում է կատարում հետազոտության քանակական մեթոդների վրա:


Demographic and Health Survey-ը տնային տնտեսությունների ներկայացուցչական հետազոտությունների շնորհիվ տրամադրում է տեղեկատվություն մոնիտորինգի և ազդեցության գնահատման ցուցանիշներ առողջապահության, ազգաբնակչության և սնուցման բնագավառներում:


World Database of Happiness – ներկայումս պարունակում է 135 երկրներում երջանկության թեմայով շարունակական հետազոտությունների տվյալների շտեմարան:



Տեղեկատու աղբյուրներ (հանրագիտարաններ, բառարաններ) 


http://eh.net/encyclopedia/ - Տնտեսագիտության և բիզնեսի պատմության այս հանրագիտարանն ուսանողներին և ոչ մասնագետներին առաջարկում է այդ ոլորտի վերաբերյալ բարձրորակ հոդվածներ: Էլեկտրոնային հանրագիտարանի հոդվածները գրվում են մասնագետների կողմից, ստուգվում հեղինակավոր մասնագետների կողմից և ամենայն ուշադրությամբ խմբագրվում: Ականավոր հեղինակություններից կազմված խորհրդատվական խորհուրդն առաջարկում է նյութերի թեմաները, օգնում հեղինակների ընտրության հարցում և որոշում ծրագրի մասշտաբները:


The Handbook for Economics Lecturers - Ուղեցույցների լրակազմ է, որի նպատակն է` իրազեկել տնտեսագիտության համալսարանական դասախոսներին, կատարելագործել նրանց հմտություններն ու փորձը: Չնայած ուղեցույցներն ամբողջական առանձին ձեռնարկներ են, սակայն բաժանված են 4 թեմատիկ մասերի` ուսուցում, ուսանողների գնահատում, դասընթացի մշակում և գնահատում: Յուրաքանչյուր ուղեցույց գրվել և խմբագրվել է տնտեսագետ դասախոսների կողմից, որոնք դասավանդման կամ ուսումնառության տվյալ ասպեկտի համապատասխան փորձ ունեն:


Հասարակագիտության էլեկտրոնային բառարան/UCSB:


OED - Օքսֆորդի Անգլերեն լեզվի առցանց բառարան:


 

Հղումներ Հարավային Կովկասի մասին


The CA&CC Press® AB /Central Asia & Central Caucasus Press AB/ կայքը Շվեդիայի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրությունների ինստիտուտի և Ադրբեջանի հանրապետության Կովկասում ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի համատեղ էլեկտրոնային էջն է: Կայքը պարունակում է տեղեկատվություն, պարբերականներ, գրքեր և այդ ինստիտուտների կողմից պատրաստած այլ հրատարակումներ:


Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման Կովկասյան ինստիտուտ

Ներառում է նորություններ, հրատարակումներ և ռեսուրսներ Վրաստանի հասարակության և մարդու իրավունքների վերաբերյալ:


Էրեսունդ համալսարանի Կովկասագիտության կենտրոն

Կովկասագիտության կենտրոնը մի համընդհանուր գիտական լայն ներկայացուցչական ժողով է Էրեսունդի մարզում: Այն մեկտեղում է Կովկասի մասին Էրեսունդ մարզի տարբեր գիտական հաստատություններում առկա ամենատարբեր բնագավառների գիտելիքները, ներառյալ քաղաքական զարգացումները, տնտեսագիտությունը, կրոնը, լեզուն և էթնիկական հարաբերությունները:



Կոլումբիայի համալսարան. Կենտրոնական Ասիա և Կովկաս
Ինտերնետային ռեսուրս կայք ստեղծված Կոլումբիայի համալսարանի Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ազգային ռեսուրս կենտրոնի կողմից:


EurasiaNet
EurasiaNet-ը ապահովում է տեղեկատվություն և վերլուծություն քաղաքական, տնտեսական, շրջակա միջավայրի և սոցիալական զարգացումների մասին Կենտրոնական Ասիայում և Կովկասում, ինչպես նաև Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում և Հարավարևմտյան Ասիայում:


Հարավային Կովկասի գենդերային տեղեկատվության ցանց
Պորտալը ստեղծվել է Հարավային Կովկասում կանանց իրավունքների և գենդերային հարցերով զբաղվող կազմակերպությունների մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Կայքը պարունակում է տեղեկատվություն կանանց ցանցերի, կոալիցիաների, գոյություն ունեցող գենդերային գրադարանների, տարածաշրջանի հրատարակումների և միջազգային փաստաթղթերի մասին, ինչպես նաև հայտարարություններ սեմինարների և դասընթացների մասին:


Institute for War and Peace Reporting
Անկախ նորություններ Բալկաններից, Կովկասից և նախկին Խորհրդային Միության երկրներից մի շարք լեզուներով: Հարավային Կովկասի համագործակցության ծրագիրը 1998 թ-ին Եվրասիա հիմնադրամի կողմից հիմնադրված բացառիկ տարածաշրջանային նախաձեռնություն է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կազմակերպությունների միջև համագործակցության խթանման համար: 


Կովկասի ինստիտուտը

Կովկասի ինստիտուտը գիտահետազոտական կենտրոն է Երևանում: Նրա հիմնական նպատակն է քաղաքական որոշումների որդեգրման հարցում հասարակության լայն ներգրավվածության խթանումը: Ինստիտուտի գործունեության շրջանակները ներառում են գիտահետազոտական աշխատանքների իրականացում, տարբեր ոլորտներում քաղաքականության մշակում, քաղաքական որոշումների լոբբինգ, հասարակության շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում, բազմակարծության ապահովում:


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: