CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Էլիտայի վերաբերմունքը հավասարության և իրականացվող քաղաքականության նկատմամբ Հայաստանում և Վրաստանում

Ծրագրի անվանում

 Էլիտայի վերաբերմունքը հավասարության և իրականացվող քաղաքականության նկատմամբ Հայաստանում և Վրաստանում

Երկիր

Հայաստան

Ֆինանսավորող

Ուպսալայի համալսարան

Ժամկետներ

2016թ. հոկտեմբեր-2019թ. մարտ



Ծրագրի նկարագրությունը
ՀՌԿԿ-Հայաստանը, ՀՌԿԿ Վրաստանի և Ուպսալայի համալսարանի հետ համատեղ, իրականացնում է էլիտաների ուսումնասիրություն Հայաստանում և Վրաստանում՝ նպատակ ունենալով բացահայտել նրանց վերաբերմունքը հասարակական հարցերի վերաբերյալ: Հետազոտությունն ընդգրկում է երկրներում սոցիալական արդարության, հավասարության և քաղաքականության իրականացման թեմաները: Հետազոտությունը կիրականացվի երկու փուլով. առաջինը՝ 2017թ. հունվարին և փետրվարին, երկրորդը՝ 2019թ. հունվարին և փետրվարին: 2019թ.-ին ՀՌԿԿ-Հայաստանը և ՀՌԿԿ Վրաստանը ստացած տվյալները կամփոփեն մեկ զեկույցի մեջ, որում տեղ կգտնեն հետազոտության երկու փուլերի արդյունքները:

Մեթոդաբանությունը

Այս հետազոտության շրջանակում «էլիտայի» ներկայացուցիչները բնորոշվում են որպես Հայաստանանում և Վրաստանում տնտեսության, մշակույթի, քաղաքականության և ԶԼՄ ոլորտների ազդեցիկ անհատներ, ովքեր հնարավորություն ունեն մասնակցելու նշանակալի որոշումների ընդունմանը կամ փոփոխությունների իրականացմանը: Յուրաքանչյուր փուլի համար կանցկացվի 200-ական հարցազրույց Հայաստանում և Վրաստանում: Ազդեցիկ անհատներին ընտրելու նպատակով կիրառվել է «ձնագնդի էֆեկտը»: Առաջին հարցվողները կլինեն յուրաքանչյուր ոլորտում առանցքային պաշտոններ զբաղեցնող անհատներ, ովքեր, իրենց հերթին, կնշեն այլ ազդեցիկ անձանց անուններ, որոնց հետ ևս կիրականացվեն հարցումներ: 


Արդյունքները 
• Հարցաշար
• Վերլուծական զեկույց
• Տվյալադարան՝ SPSS ձևաչափով

 





Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: