CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Տրանսպորտային ենթակառուցվածքները՝ Հայաստանում և Վրաստանում

Ծրագրի անվանում

 Տրանսպորտային ենթակառուցվածքները՝ Հայաստանում և Վրաստանում

Երկիր

Հայաստան և Վրաստան

Ֆինանսավորող

Նինա Պխիկիձե, Բոննի համալասրանի (Գերմանիա) զարգացման
ուսումնասիրությունների կենտրոնի ասպիրանտ (տնտեսական զարգացում) 

Ժամկետներ

1-ին փուլ՝ հոկտեմբեր-նոյեմբեր 2016
2-րդ փուլ՝ հունիս-օգոստոս 2017



Ծրագրի նկարագրությունը

Նինա Պխիկիձեի հետազոտությունը վերաբերվում է Հայաստանում և Վրաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը և դրա ազդեցությանը երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վրա: Հետազոտության նպատակն է նաև բացահայտել բարելավված գյուղական ենթակառուցվածքների ազդեցությունը միջպետական առևտրային օգուտների վրա:

ՀՌԿԿ-Հայաստանն օժանդակում է հետազոտողին՝ իրականացնելով ֆոկուս խմբային քննարկումներ: Ընդհանուր առմամբ 2016-ին և 2017-ին 6 ֆոկուս խմբային քննարկում է անցկացվել՝ ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի ազդեցությունը գյուղերի և տնային տնտեսությունների մակարդակով պարզելու նպատակով:

Մեթոդաբանությունը

Անցկացվել են երկփուլ ֆոկուս խմբային քննարկումներ, որոնցից 4-ը՝ 2016-ին, իսկ 2-ը՝ 2017-ին: Իրականացվել է բազմազան ընտրանք` ընդգրկելով Երևանին մոտ և հեռու տարբեր ճանապարհաշինարարական ծրագրերում ընդգրկված, ներքին և արտաքին ճանապարհների շինարարություն իրականացրած համայնքներ:


Արդյունքները 
• Անհասանելի է

 





Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: