CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Սոցիալական պաշտպանության համակարգերի և սննդի անվտանգության փոխկապակցվածությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում



Ծրագրի անվանում

Սոցիալական պաշտպանության համակարգերի և սննդի անվտանգության փոխկապակցվածությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (Հայաստանում)

Երկիր

Հայաստան

Ֆինանսավորող

Մաաստրիխտի համալսարանի Կառավարման բարձրագույն դպրոց` Պարենի hամաշխարհային կազմակերպության միջոցներով

Ժամկետներ

փետրվար-մայիս, 2017



Ծրագրի նկարագրությունը

Սոցիալական պաշտպանության համակարգերի և սննդի անվտանգության փոխկապակցվածությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում (Հայաստանում) ծրագիրը ֆինանսավորվում է Պարենի Համաշխարհային համաշխարհային Կազմակերպության կազմակերպության Կահիրեի տարածաշրջանային բյուրոյի և իրականացվում է Մաաստրիխտի համալսարանի Կառավարման բարձրագույն դպրոցի կողմից: ՀՌԿԿ-Հայաստանը, գործակցելով վերջինիս հետ, ստանձնել է Հայաստանի ազգային զեկույցի պատրաստման պատասխանատվությունը:

Հետազոտությունն ուղղված է Հայաստանում սոցիալական պաշտպանության և սննդի անվտանգության համակարգերի ուսումնասիրությանը՝ հետազոտության առանցքում դիտարկելով սննդի անվտանգության և սնուցման խնդիրները: Հետազոտության նպատակն է աջակցել սոցիալական պաշտպանության ՊՀԿ տարածաշրջանային ռազմավարության ստեղծմանը և սոցիալական պաշտպանության մեխանիզմներն ավելի հասցեական դարձնելուն :


Ծրագրի խնդիրն է սննդի անվտանգության, սնուցման, ապրուստի միջոցների և ոչ ֆորմալ սոցիալական համակարգերի տեսանկյունից ուսումնասիրել սոցիալական պաշտպանության համակարգերը, ինչպես նաև մատնանշել դրանց կարևորությունը փախստականների, տեղահանված անձանց և դրանց ընդունող համայնքների համար սովի կրճատման և պարենի անապահովության տեսանկյունից:


Մեթոդաբանությունը

Տվյալների երկրորդային հետազոտություն, որը կուղեկցվի հիմնական շահակիցների հետ շուրջ 10 հարցազրույցներով:


Արդյունքներ

Ոլորտային հետազոտություն



Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: