CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

ՀՀ վարչատարածքային բարեփոխումների կատարողականի գնահատում

Ծրագրի անվանում

 ՀՀ վարչատարածքային բարեփոխումների կատարողականի գնահատում

Երկիր

Հայաստան

Ֆինանսավորող

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Ժամկետներ

2017թ. փետրվար-սեպտեմբեր



Ծրագրի նկարագրությունը
Սույն ելակետային հետազոտությունը (ամփոփիչ հետազոտությունը կիրականացվի 2020թ-ին) հնարավորություն կտա համեմատել թիրախային համայնքներում (Դիլիջան, Թումանյան և Տաթև) ծառայությունների մատչելիության և որակի, տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ քաղաքացիների ընկալումներն և մասնակցության փոփոխությունը բարեփոխումներից առաջ և հետո: Այն միաժամանակ կգնահատի բարեփոխումների արդյունքում առաջացած տնտեսական օգուտները: 

Հետազոտությունը, մասնավորապես, կօգնի գնահատել և մշտադիտարկել ԱՄՆ ՄԶԳ ներգրավվածությունը Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում, ինչպես նաև բարեփոխումների արդյունքների վերաբերյալ տեղեկություն կտրամադրի դոնորների ավելի լայն համայնքին: 

Գնահատման նպատակները երկու բաղադրիչ են պարունակում. ընկալումների տեսանկյունից՝ չափել 1)քաղաքացիների գիտելիքը և վերաբերմունքը իրականացված բարեփոխումների նկատմամբ, 2)տեղական ինքնակառավարման նկատմամբ վստահության մակարդակը, 3) որոշումների ընդունման մասնակցային մեխանիզմների կիրառումը կանխորոշված խմբերում տնային տնտեսությունների ներկայացուցչական հարցման միջոցով: Ֆիզիկական փոփոխությունների տեսանկյունից՝ գնահատել իրականացված փոփոխությունների ազդեցությունը ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական օգուտների վրա այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների ֆիզիկական ստուգումը, համայնքների ղեկավարների և տեղական ձեռնարկատերերի հետ հանդիպումները, համայնքային և ծրագրային տվյալների ուսումնասիրությունը: Սա կիրականացվի դիտարկումների, խորին հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների միջոցով:

Մեթոդաբանությունը

Հետազոտության նախագիծը ենթադրում է մինչև բարեփոխումները և դրանց իրականացումից հետո անցկացվող ոչ էքսպերիմենտալ հարցումներ, ինչը կարտացոլի ՀՀ կառավարության՝ Հայաստանի վարչատարածքային փոփոխությունների ծրագրի կատարողականի ազդեցությունը: Քանակական գնահատման համար կիրականացվի բնակչության հարցում, որը կլրացվի որակական այնպիսի տվյալների հավաքագրմամբ, ինչպիսիք են՝ տեսական հետազոտությունը, փորձագետների և առանցքային իրազեկիչների հետ հարցազրույցները և ֆոկուս խմբային քննարկումները:


Արդյունքները 

 Վերլուծական զեկույցի ամփոփագիր 
 Գնահատման զեկույց (անգլ.) 

• Հարցաշար
• Տվյալադարան 




Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: