CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի գնահատող հետազոտություն


Ծրագրի անվանումը


«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի գնահատող հետազոտություն

Երկիրը

Հայաստան

Պատվիրատուն

ԱՄՆ ՄԶԳ, 

Ժամկետները

2017-2019


Ծրագրի նկարագիրը
Նախագծի հիմնական նպատակն է պարզել, թե հայաստանյան հասարակությունն որքանով է տեղեկացված իր իրավունքների մասին և որքանով է ծանոթ պետական և ոչ պետական իրավապաշտպան մեխանիզմներին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Այն միտված է խթանել հետազոտության թեմայի շուրջ կառուցողական երկխոսություն՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, մարդու իրավունքների հարցերով զբաղվող այլ կազմակերպությունների, երիտասարդության և այլ շահառուների միջև: Նախագիծը նպատակ ունի ակտիվացնել հետազոտության թեմայի շուրջ շահառուների հաղորդակցությունը և հանրային կրթության ռազմավարությունները:

Մեթոդաբանությունը
Հետազոտության նախագծի իրականացման համար կիրառվել են քանակական հարցման և խորքային որակական հարցազրույցների մեթոդները:
Հետազոտության համար օգտագործվել է արդարադատության մատչելիության գնահատման գործիքը, որի կառուցման հիմքում ընկած են արդարադատության հասանելիության հետևյալ վեց հիմնական տարրերը. իրավական դաշտ և գիտելիքներ, խորհրդատվություն և ներկայացուցչություն, արդարադատության հաստատման հասանելիություն, արդար ընթացակարգեր և իրագործելի լուծումներ:


Արդյունքները
  • Որակական և քանակական հետազոտության գործիքակազմ
  • Տվյալների շտեմարան SPSS ձևաչափով
  • Գնահատման զեկույցներ


Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: