«ՏՎՅԱԼՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ․ Հայաստան .21» խորագրով «ԱՅԼ» ցուցահանդես

«ՏՎՅԱԼՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ․ Հայաստան .21» խորագրով «ԱՅԼ» ցուցահանդես

 Մեր հավաքագրած տվյալներն արդեն կարող են վերածվել «ԱՅԼ» ցուցահանդեսի՝ տվյալների ցուցադրման այլընտրանքային հեղինակային տարբերակի, որը ՀՌԿԿ-Հայաստանը, Կովկասյան Բարոմետրի, մեթոդաբանական գիտաժողովների հետ միասին, միտված է դարձնել ավանդական ու պարբերական: Սա տվյալների հանրայնացման կարևոր փորձ ենք համարում՝ տարիների ընթացքում հավաքագրված տվյալների պրիզմայով Հայաստանը դիտարկելու և դրա հիման վրա հայաստանյան հասարակությունը նորովի հասկանալու հարցում:  

 ՀՌԿԿ-Հայաստանը 2003 թվականից իրականացնում է հանրային կարծիքի ուսումնասիրություններ։ Տարիներ շարունակ մենք հավաքել, պահպանել և վերլուծել ենք մեր հանրության մասին օբյեկտիվ տվյալներ, որոնք կարևոր ռեսուրս են հանդիսացել հետազոտական համայնքի, մեդիայի, հանրային և հասարակական ոլորտների համար։

 «ՏՎՅԱԼՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ. Հայաստան .21» խորագրով «ԱՅԼ» ցուցահանդեսը կներկայացնի հանրային կարծիքի դինամիկան 2005 թվականից սկսած՝ նշված թեմաների շուրջ․

  • Ներքին քաղաքական համապատկեր
  • Վստահություն հանրային ինստիտուների նկատմամբ
  • Արցախյան հակամարտություն
  • Հանրություն ու COVID-19 համավարակ
  • Տեղական ժողովրդավարություն
  • Մեդիայի ընկալումը Հայաստանում
  • Կոռուպցիայի ընկալումներ
  • Հասարակության արժեքային համակարգ
  • Միգրացիա։

 

 «ԱՅԼ» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա օգոստոսի 6-ին, ժամը 18:00-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանյան Գրասենյակի դահլիճում (հասցե՝ Մելիք Ադամյան 2/2)։ Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ։

 Ցուցադրությունը բաց կլինի նաև օգոստոսի 7-ին և 8-ին, ժամը 10:00 – 21:00։ Օգոստոսի 7-ին ցուցասրահում տեղի կունենան բլից-ներկայացումներ՝ տվյալների հետ աշխատող մասնագետների կողմից: Ներկայացումների մասին մանրամասների, ինչպես նաև բացման արարողության օրակարգին ծանոթանալու համար հետևե՛ք մեր լրահոսին: 

Ամսաթիվ / Ժամ
06/08/2021 - 08/08/2021 / 6:00 PM
Վայրը
AGBU Armenia, 2/2 Melik-Adamyan, Yerevan, Armenia
Կատեգորիա
Մեթոդաբանական