ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

Տարեթիվ՝ 05/03/2021 - 30/04/2021 / 12:00 AM
Կատեգորիա՝ Դասընթացներ
ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ

ՀՌԿԿ–Հայաստանը «Հայաստանում ժողովրդավարության իրականացումը բաց տվյալների միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարում է «ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ» քառօրյա դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունման մեկնարկի մասին։

Դասընթացներին կարող են մասնակցել ստորև նշված ոլորտներում/կազմակերպություններում աշխատող մասնագետները։

  • Վերլուծական կենտրոններ (Think Tanks)1 (դիմելու վերջնաժամկետ՝ 26.02.2021)
  • Քաղհասարակության կազմակերպություններ (դիմելու վերջնաժամկետ՝ 08.03.2021)
  • ԲՈՒՀ2 (դիմելու վերջնաժամկետ՝12.03.2021 )
  • Մեդիա (դիմելու վերջնաժամկետ՝ 24.03.2021) (Գյումրի)
  • Վիճակագրություն և ժողովրդագրություն (դիմելու վերջնաժամկետ՝ 26.03.2021)
  • Տեղական ինքնակառավարում (դիմելու վերջնաժամկետ՝ 05.04.2021) (Դիլիջան)
  • Կառավարություն3 (դիմելու վերջնաժամկետ՝ 15.04.2021)

Դասընթացավարներն են՝

  • Հայկազ Ֆանյանը՝ Modex ընկերության տնօրեն
  • Նարինե Ալեքսանյանը՝ ի․գ․թ․, դոցենտ, սահմանադրագետ
  • Սեդրակ Մկրտչյանը՝ տվյալների վիզուալացման փորձագետ
  • ՀՌԿԿ–Հայաստանի տվյալների հավաքագրման և վերլուծության մասնագետները

Դասընթացի թեմաներն են՝

  • Ի՞նչ են բաց տվյալները։ Ինչու՞ են կարևոր բաց տվյալները։ Բաց տվյալների կառավարումը։
  • Ինչպե՞ս մշակել բաց տվյալների ծրագիր։ Տվյալների ձեռքբերում, վերլուծություն։
  • Տեղեկատվության ազատություն։
  • Անձնական տվյալների գաղտնիություն։
  • Տվյալների վիզուալացում

Դասընթացները տեղի կունենան 2021թ մարտ և ապրիլ ամիսներին Երևանում (մեդիայի և տեղական ինքնակառավարման ոլորտի աշխատակիցների դասընթացները տեղի կունենան համապատասխանաբար Գորիսում և Դիլիջանում)։ Յուրաքանչյուր ոլորտի մասնակիցների դասընթացի տևողություն 4 օր է։ Մասնակցությունը դասընթացներին անվճար է։ Անհրաժեշտության դեպքում ՀՌԿԿ–Հայաստանը կհոգա մարզերից և Արցախից մասնակիցների ճանապարհածախսը։ Դասընթացին մասնակցելու համար լրացրեք առցանց դիմումի ձևը հետևյալ հղումով՝ https://forms.gle/KcXVtGTgjRWuZk7D6։ Դասընթացն ավարտած մասնակիցները կստանան մասնակցության վկայագիր։
Հարցերի դեպքում կարող եք գրել event@crrc.am էլ․ հասցեին կամ զանգահարել (010) 574898 (103) հեռախոսահամարին։

Ծրագրի մասին

«Հայաստանում ժողովրդավարության իրականացումը բաց տվյալների միջոցով» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ–Հայաստանի կողմից Շվեդիայի ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է մասնագիտական տարբեր շրջանակներում բարձրացնել տվյալների հետ աշխատանքի որակը և սերմանել բաց տվյալների մշակույթի սկզբունքները։


  1. Այդ թվում ԲՈՒՀ–երում գործող վերլուծական կենտրոնների աշխատակիցները
  2. ԲՈՒՀ–երի և ֆակուլտետների աշխատակիցներ
  3. Կառավարության ենթակայության տակ գտնվող նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցներ