Դասընթացի հրավեր. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

Դասընթացի հրավեր. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

Տարեթիվ՝ 27/03/2018 / 12:00 AM
Վայրը` Կամոյի 17
Դասընթացի հրավեր. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
ՀամաՏեղ ծրագրիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Սույն հայտարարության բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: 

 

rnrnrnrnrnrnrnrnrnrnrnrnrnrnrn

rn

Օրը՝

rn

rn

27 մարտի, 2018

rn

rn

Ժամը՝

rn

rn

12:30-15:30

rn

rn

Վայրը՝

rn

rn

Մարտունու կանանցrn համայնքային խորհուրդ ՀԿ
ք. Մարտունի, Կամոյի 17

rn

rn

Լեզուն՝

rn

rn

Հայերեն


Դասընթացը կազմակերպվում է Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ -ի հետ համագործակցաբար՝ «ՀաՄաՏեղ» («Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը») ծրագրի շրջանակներում:

Նկարագրությունը.
Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալներ, կոդավորել և վերակոդավորել դրանք, նախնական վերլուծություն կատարել, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել վերլուծության արդյունքները: Նախատեսվում են նաև փոփոխականների միջև կապերի բացահայտման վարժություններ:
 
Ում համար է.
Դասընթացը նախատեսված է տվյալների հետ աշխատանքով հետաքրքրվածների համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:
Դասընթացավարի համառոտ կենսագրությունը.

Էլլան ունի հետազոտության ավելի քան 8 տարվա փորձ: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը աշխատել է Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնում որպես սոցիոլոգ և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում որպես գիտաշխատող: Համագործակցել է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ որպես տվյալների կառավարման մասնագետ  և  հետազոտող: 2011թ.-ին Լյուվենի կաթոլիկ համալսարանից (Բելգիա) ստացել է մագիստրոսի աստիճան՝ Սոցիալական քաղաքականության վերլուծություն մասնագիտությամբ:
Գրանցման կարգը.
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտը մինչև մարտի 25-ը: Ընտրված մասնակիցները կծանուցվեն էլ. փոստով մարտի 26-ին: Հարցերը կարող եք ուղղել event@crrc.am էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training:

ՀաՄաՏեղ ծրագրի մասին. 
ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ՀՌԿԿ-Հայաստանի հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը: