Դասընթաց Վայքում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

Դասընթաց Վայքում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

Տարեթիվ՝ 06/06/2018 / 12:00 AM
Վայրը` Ալավերդյան 15/1
Դասընթաց Վայքում. «Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»
Դասընթացը կազմակերպվում է Վայքի ինֆոտուն ծրագրի հետ համագործակցաբար՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակներում:  
 

 

Օրը՝   4-ը հունիսի, 2018
Ժամը՝  14:00 – 17:00
Վայրը՝  Վայք ինֆոտուն
ք. Վայք, Ալավերդյան 15/1
Լեզուն՝  Հայերեն
Նկարագրությունը.
Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալներ, կոդավորել և վերակոդավորել դրանք, նախնական վերլուծություն կատարել, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել վերլուծության արդյունքները: Նախատեսվում են նաև փոփոխականների միջև կապերի բացահայտման վարժություններ:
 
Ում համար է.
Դասընթացը նախատեսված է տվյալների հետ աշխատանքով հետաքրքրվածների համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:
Դասընթացավարի համառոտ կենսագրությունը.

Էլլան ունի հետազոտության ավելի քան 8 տարվա փորձ: Մինչ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը աշխատել է Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնում որպես սոցիոլոգ և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում որպես գիտաշխատող: Համագործակցել է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ որպես տվյալների կառավարման մասնագետ  և  հետազոտող: 2011 թ.-ին Լյուվենի կաթոլիկ համալսարանից (Բելգիա) ստացել է մագիստրոսի աստիճան՝ Սոցիալական քաղաքականության վերլուծություն մասնագիտությամբ:
Գրանցման կարգը.

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ստորև տեղադրված հայտը մինչև մայիսի 31-ը: Ընտրված մասնակիցները կծանուցվեն էլ. փոստով հունիսի 1-ին: Հարցերը կարող եք ուղղել event@crrc.am էլ. հասցեով՝ վերնագրում նշելով SPSS_training կամ զանգահարելով (010) 574898 (ներքին 104):

rn


ՀաՄաՏեղ ծրագրի մասին
ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ՀՌԿԿ-Հայաստանի հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը: