Կարողությունների զարգացման դասընթացների շարք Գյումրիում

Կարողությունների զարգացման դասընթացների շարք Գյումրիում

Տարեթիվ՝ 14/07/2018 - 22/07/2018 / 12:00 AM
Վայրը` Վ. Սարգսյան 20
Կատեգորիա՝ Դասընթացներ
Կարողությունների զարգացման դասընթացների շարք Գյումրիում

Օրը՝  հուլիսի 14, 15, 21, 22
Վայրը՝  «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, Վ. Սարգսյան 20, ք. Գյումրի
Լեզու՝  Հայերեն
 
Համառոտ ակնարկ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու կարողությունների զարգացման դասընթացների շարքի: Թեմաներն են՝
1․«Դեռահասներին մարդու իրավունքներ դասավանդելու մարտահրավերները թվային դարաշրջանում» (Սոնա Բալասանյան, 14/07/2018),
2․«Բաց տվյալները որպես վերլուծական գործիք» (Հեղինե Մանասյան, 15/07/2018),
3. Գործնական դասընթաց ՀԿ-ների համար. «Ինչպե՞ս գրել հաջողության պատմություններ» և «Կամավորական աշխատանքի և միջոցառումների կազմակերպում» (Տիգրան Մաթոսյան և Տաթևիկ Ազիզյան, 21/07/2018),
4. «Տվյալների վիզուալիզացիա. տեսական եւ գործնական աշխատանք» (Մարիամ Առաքելյան, 22/07/2018):

Ում համար է 

Դասընթացներին կարող են մասնակցել`

• Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ,
• Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ,
• Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ,
• երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ,
• իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
• մեդիա ոլորտի ներկայացուցիչներ,
• այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների:
Առաջնայնություն կտրվի այն անձանց, ովքեր կդիմեն մասնակցելու դասընթացների այս շարքին ամբողջությամբ:

Դասընթացավարներ
Դասընթացները կվարեն Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի աշխատակիցներ Տաթևիկ Ազիզյանը, Մարիամ Առաքելյանը, Սոնա Բալասանյանը, Հեղինե Մանասյանը, Տիգրան Մաթոսյանը: Նրանց հակիրճ կենսագրականները հասանելի են այստեղ:

Ինչպես մասնակցել

Յուրաքանչյուր թեմատիկ դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին էլեկտրոնային հայտ: Հայտերի հղումները`ստորև: Գրանցման հայտերը լրացնելու վերջնաժամկետները՝ հուլիսի 13 (1-ին և 2-րդ դասընթացների համար) և հուլիսի 20 (3-րդ և 4-րդ դասընթացների համար):
1․«Դեռահասներին մարդու իրավունքներ դասավանդելու մարտահրավերները թվային դարաշրջանում», հղումն՝ այստեղ,
2. «Բաց տվյալները որպես վերլուծական գործիք», հղումն՝ այստեղ,
3. Գործնական դասընթաց ՀԿ-ների համար. «Ինչպե՞ս գրել հաջողության պատմություններ», և «Կամավորական աշխատանքի և միջոցառումների կազմակերպում», հղումն՝ այստեղ,
4. «Տվյալների վիզուալիզացիա. տեսական եւ գործնական աշխատանք», հղումն՝ այստեղ:

Ընտրված հայտատուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով, որտեղ նշված կլինի նաև տվյալ օրվա դասընթացի ժամերը: Հարցերի և մանրամասների համար գրել event@crrc.am էլ. հասցեով:

Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20)։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ 

Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: