Կովկասյան բարոմետրի շաբաթ

Կովկասյան բարոմետրի շաբաթ

Տարեթիվ՝ 06/06/2022 - 10/06/2022 / 2:00 PM
Կատեգորիա՝ Համաժողով
Կովկասյան բարոմետրի շաբաթ
Գրեթե 20 տարի Հայաստանում իրականացվող ու մի շարք հարցերի մասին հանրային կարծիքի բացառիկ տեղեկություններ պարունակող հետազոտության 2021 թվականի արդյունքները պատրաստ են, իսկ մենք պատրաստ ենք դրանք ձեզ մատուցել բազմազան միջոցառումների միջոցով։
Այս շաբաթվա ընթացքում մենք ցուցահանդեսի միջոցով կներկայացնենք հետազոտության արդյունքներն ու 18 տարվա դինամիկան, արդյունքների հիման վրա կունենանք 5 պանել քննարկում՝ հետազոտող/փորձագետ, լրագրող, քաղաքացի ձևաչափով, կբաժանենք «Երևան» ամսագրի համարները Բարոմետրին անդրադարձով և շատ ավելին։
🕰Միջոցառման ձևաչափերն ու ժամկետներն են՝
Հունիսի 6️⃣, 16:00 – 22:00՝ Տվյալների ցուցահանդես, օր 1ին
Հունիսի 6️⃣, 17:00՝ Պանել քննարկում․ «Ինչպե՞ս վերականգնել վստահությունը մեդիայի նկատմամբ. մեդիայի արտաքին ու ներքին մարտահրավերները»
Հունիսի 6️⃣, 19:00` Բարոմետրի արդյունքների ներկայացում(միայն հրավերով📩)
Հունիսի 7️⃣, 10:00 – 16:00` Տվյալների ցուցահանդես, օր 2րդ
Հունիսի 7️⃣, 14:00` Պանել քննարկում․ «Արցախյան հարցի ակնկալվող և իրատեսական լուծումները»
Հունիսի 8️⃣, 16:00 – 22:00՝ Տվյալների ցուցահանդես, օր 3րդ
Հունիսի 8️⃣, 19:00` Պանել քննարկում․ «ՀՀ 4 ղեկավարներն ու նրանց ժամանակաշրջանները»
Հունիսի 9️⃣, 10:00 – 16:00` Տվյալների ցուցահանդես, օր 4րդ
Հունիսի 9️⃣, 14:00` Պանել քննարկում․ «Հանրությունը՝ բազմազա՞ն, թե հակասակա՞ն»
Հունիսի 🔟, 16:00 – 22:00՝ Տվյալների ցուցահանդես, օր 5րդ
Հունիսի 🔟, 19:00` Պանել քննարկում․ «Երկիրը կանանց, տղամարդկանց, գյուղաբնակների և քաղաքաբնակների աչքերով»
📍Վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Մանթաշև սրահ (Խորենացի 15)
Միջոցառումների մուտքն ազատ է՝ բացառությամբ առաջին օրվա ներկայացման։
Հետևեք Facebook-յան այս միջոցառմանը՝ իմանալու պանել քննարկման մասնակիցներին։
Հետազոտությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։