Հետազոտական աշխատանքների ներկայացում | ՀաՄաՏեղ

Հետազոտական աշխատանքների ներկայացում | ՀաՄաՏեղ

Տարեթիվ՝ 31/10/2018 / 12:01 PM
Վայրը` Վազգեն Սարգսյան 26/1
Կատեգորիա՝
Հետազոտական աշխատանքների ներկայացում | ՀաՄաՏեղ

Ներկայացում-քննարկումը կազմակերպվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրջանակներում:  

 
Օրը՝   31-ը հոկտեմբերի, 2018
Ժամը՝  12:00 – 14:00
Վայրը՝  Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Արամե դահլիճ (Վազգեն Սարգսյան 26/1)
Լեզուն՝  Հայերեն

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ.

ՀՌԿԿ-Հայաստանն այս տարվա մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում տրամադրել է հետազոտական դրամաշնորհներ: Վերջիններիս շնորհիվ երիտասարդ հետազոտողները հնարավորություն են ունեցել քանակական և որակական ուսումնասիրություններ իրականացնել Հայաստանի տեղական ինքնակառավարման և հանրային մասնակցության տարբեր խնդիրների վերաբերյալ։ Միջոցառման ժամանակ կներկայացվեն ստորև թվարկված երեք ուսումնասիրությունների արդյունքները։

 

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է.

 

Միջոցառումը կարող է հետաքրքրել Հայաստանում տեղական ինքնակառավարման և վարչատարածքային բարեփոխումների հարցերով զբաղվող հետազոտողներին, դասախոսներին, ուսանողներին, ինչպես նաև ՏԻՄ ոլորտի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչներին:

ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

 
Նարեկ Կարապետյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրատուրայում: Աշխատում է «Ամբերդ» Հետազոտական կենտրոնում որպես փորձագետ:
Համլետ Սմոյանը սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագիրը:
Արաքս համայնքի երիտասարդական կենտրոնի հիմնադիրն է:


Վարդգես Բոխյանը
 սովորել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատում և մագիստրատուրայում: Մասնագիտացած է տվյալների վերլուծության մեջ, Varks.am ՓԲԸ-ում տվյալների վերլուծաբան է:

ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ.

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք նամակ ուղարկել event@crrc.am էլ. հասցեով մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00՝ վերնագրում նշելով CELoG:

ՀաՄաՏեղ ծրագրի մասին
ՀաՄաՏեղ ծրագիրը մեկնարկել է 2014թ. սեպտեմբերին՝ ԱՄՆԶԳ աջակցությամբ: Ծրագրի նպատակը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում հանրային ներգրավվածության բարձրացումն է: Ծրագիրն իրականացնում է վեց ՀԿ-ներից բաղկացած համընկերությունը՝ Համայնքների ֆինանսիստների միավորման առաջնորդությամբ: ՀաՄաՏեղի մասին տեղեկություններ կարելի է ստանալ www.celog.am կայքում: